Posted in Հայոց լեզու, Uncategorized

Գործնական քերականություն

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:
Մեզ կյանքը նետեց միմյանցից-ումից հեռու: Բացառական
Մենք չուզեցինք մեկմեկու-ում կանչել: Սեռական
Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով-ումով: Գործիական

Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի: Նայի՛ր հոլովման աղյուսակին և ասա ինչով է տարբերվում գոյականի հոլովումից:
Ուղղ. ո՞վ
Սեռ. ո՞ւմ
Տր.  ո՞ւմ
Հայց. ո՞ւմ
Բաց. ո՞ւմից
Գործ. ո՞ւմով

Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին: – ովքեր
Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները: – Երբվա, երբվանիից
Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին: – որոնք
Ո՞վ կլուծի այս հարցը: Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը: – ենթակա
Քո ուզածն ի՞նչ է : Գտի՛ր նախադասության ստորոգյալը: – ի՞նչ է

Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը: 
2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:
Ինչու՞ են քանդվում մարդկանց իրար միացնող կամուրջները:
Ինչի՞ց փշրվեց այն կարևոր թելը, որ պահում էր մեզ:
Ո՞վ կահասկանա ինձ:
Դու կռվել ես նրա հետ, ինչի՞ համար:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:
Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ով աշխատի, նա կուտի:
Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:

Զինվորն ասաց, որ ինքը (զինվորը)  գիշերը գնացքով է գնալու ու նրան (որևէ մեկին) էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն (որսորրդն)անտառում արջ է տեսել, իսկ նա (որևէ մեկը)չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն (գտնականիին) իրեղեն ապացույցներ են պետք, նա(ոևէ մեկը) իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա (որևէ մեկը) իզուր է անհանգստանում, ինքը (անծանոթը)միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա (ընկերը) իզուր ժամանակ չկորցնի, ինքը (հետախույզը) գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:

2. Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:

Օրինակ`
Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:

Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:

Ընկերն էր վախենում։ Տղան էր ասում։

Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Նա աղջիկն է , իսկ » իրենը » տատին։

Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում:Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:

Սկզբում ծերունին էր հիշում իր մանկությունը տղայի կողքին, ապա հետո հիշում էր տղայի մանկությունը ։

Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից: Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից:

Սկզբում գայլն ինքն իրեն էր համոզում , որ չի վախենում շներից, ապա { ուրիշին} նրան էր համոզում , որ նա չի վախենում շներից ։

Նախադասության մեջ նա՞ , թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:

փոխվում է նա ։

 3. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:

Օրինակ` Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:- Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:

Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:- Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Իշխանը նրան էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:-Իշխանը ձիուն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:

Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում:-Երկիրը արեգակի շուրջը պտտվում է մի տարում:

Երկիրը իր շուրջը  մեկը օրում է պտտվում:- Երկիրըիր շուրջը  մեկը օրում է պտտվում:

Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:- Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:

Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:- Մայրս ասում էր, որ եղբայրս երեկոյան հյուրեր է ընդունելու:


Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:- Այդ մարդն իրենիցբացի բոլորին վստահում է։

Այդ մարդն նրանից բացի բոլորին վստահում է:- Այդ մարդն տղայից բացի բոլորին վստահում է:

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

Դերանուն-անվան դեր կատարող

Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով:

Դերանունները լինում են ութ տեսակ

• անձնական

• ցուցական

• փոխադարձ

• հարցական

• հարաբերական

• որոշյալ

• անորոշ

• ժխտական

Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու:

Առաջին դեմք ՝ ես, ինքս,     մենք ինքներս

Երկրորդ դեմք՝ դու, ինքդ ,   դուք ինքներդ

Երրորդ դեմք՝ նա, ինքը,        նրանք, իրենք

1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ:

Երբ մենք օգտագործում ենք երկու դերանուն միաժամանակ մեր ասելիքը սաստկանում է։

2. Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված:

Սա հարգանքի նշան է։

3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը:

Կես ժամ անց ես տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով:

Ես եզակի թիվ առաջին դեմք

Երբ ես ներս մտա բակ, նա , պատշգամբում նստած, կարդում էր:

Ես, նա եզակի թիվ առաջին և երրորդ դեմք

Մենք լուռ առաջ քայլեցինք:

Մենք հոգնակի թիվ

Նա առաջարկեց նստել:

Նա եզակի թիվ առաջին դեմք

Ես լուռ էի, ոչինչ չունեի ասելու:

Ես եզակի թիվ առաջին դեմք

Քիչ անց մոտեցավ նա:

Նա երրորդ դեմք եզակի թիվ

4. Լրացրո՛ւ բաց թողնված անձնական դերանունները:

Տղան կքներ մինչև առավոտ, եթե դրսից եկող աղմուկը չարթնացներ նրան:

Մարդիկ գիշերային անձրևից հետո դեռ դուրս չէին եկել իրենց տներից: Նրանք շատ մրսկան են:

Նրանք քայլում էին խիտ թավուտում:

Քիչ հետո մենք գետափին էինք:

Անձնական դերանունների հոլովումը:

Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում:

Ուղղական    ես   դու    նա       ինքը     մենք    դուք   նրանք    իրենք

Սեռական    իմ     քո     նրա     իր          մեր       ձեր     նրանց    իրենց

Տրական     ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց

Հայցական ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց

Բացառական ինձնից    քեզնից     նրանից   իրենից   մեզնից       ձեզնից     նրանցից    իրենցից

Գործիական ինձնով    քեզնով   նրանով   իրենով   մեզնով        ձեզնով     նրանցով     իրենցով

Ներգոյական ինձնում    քեզնում    նրանում   իրենում   մեզնում       ձեզնում    նրանցում     իրենցում

5. Որեշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում:

Ես֊ենթակա նախանձում եմ աղջկան:

Հիմա տան տղամարդը դու ես֊ստորոգյալ:

6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը:

Դու միշտ սիրալիր ես:

Ուղղական հոլով, երկրորդ դեմք, եզակի թիվ

Իրեն ուղեկցիր քո սենյակ:

Ուղղական հոլով, երկրորդ դեմք, եզակի թիվ

Տրական հոլով, երրորդ դեմք, եզակի թիվ

Ինձնից խորհուրդ հարցրու:

Բացառական հոլով, առաջին դեմք, եզակի թիվ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:

1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:

Դա առաջին գրադարանն է Հայաստանում:

-Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:

-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն:

Ցուցական դերանունների հոլովումը:

Ուղղական   սա     սրանք    դա      դրանք    նա    նրանք

Սեռական    սրա   սրանց    դրա    դրանց     նրա  նրանց

Տրական     սրան   սրանց   դրան  դրանց  նրան  նրանց

Հայցական     սրան   սրանց   դրան  դրանց  նրան  նրանց

Բացառական սրանից  սրանցից  դրանից  դրանցից  նրանից  նրանցից

Գործիական  սրանով  սրանցով  դրանով  դրանցով  նրանով  նրանցով

Ներգոյական  սրանում  սրանցում  դրանում  դրանցում  նրանում  նրանցում

Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ….

Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:

2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:

պարզ- սա, այն, դա, այդ, սույն, մյուս

բարդ- այսքան, այսչափ, նույնտեղ, այսպես, այնտեղ, այնպիսի

3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական: Սա

Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը: Սրանք են

Posted in Գրականություն

Թմկաբերդի առումը

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմն ամբողջությամբ։ 

1. Բացատրի՛ր բառերը՝ կեռ-ծուռ, հորդորել-համոզել, շուք-շքեղություն, հանապազ-շարունակ, որոտալ-տարածել, գոռ-հպարտ,  պապանձվել- ձայնը կտրել, մրափել-քնել, չարագուշակ-չարագույժ, ահեղ-սարսափելի, դավ-դավաճանություն, գահույք-դեսպակ։

2. Առանձնացրո՛ւ Թաթուլին նկարագրող տողերը։ 

Թաթուլն անհաղթ, աննըկուն,

3. Քո կարծիքը գրի՛ր տիրուհու դավաճանության, այնուհետև շահին տված պատասխանի վերաբերյալ։ 

Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Տիրուհին այս խոսքերով ուզու էր ասել, որ իտարբերություն շահի Թաթուլը խաբեությամբ ոչինչ չեր արել, իսկ շահը ամրոցն առել էր տիրուհու դավաճանության արդյունքում։

4.  Հեղինակն այս պոեմով ի՞նչ գաղափար է փոխանցում։

Հեղինակն ուզում էր ասել, որ բոլորն էլ իվերջո մահանում են, բայց մարդու կատարած լավ, բարի գործը միշտ անմահ է, այսինքն մահից հետո հիշվում է մարդը իր կատարած բարի, լավ գործով։

Posted in Գրականություն

Մենք ամենքս հյուր ենք կյանքում

Մենք ամենքս հյուր ենք կյանքում

Յուրաքանչյուրիս կյանքում լինում են պահեր, երբ մենք գիտակցում ենք մեր ժամանակավոր գոյությունն այս մոլորակի վրա: Մենք գալիս ենք այս աշխարհ՝ մեզ հետ բերելով մեր երազանքները, հույսերն ու հավակնությունները: Այնուամենայնիվ, մեր ճանապարհորդության ընթացքում մենք հաճախ ենք հանդիպում տարբեր փորձությունների, ուրախությունների և տխրությունների:

Մենք բոլորս, ըստ էության, հյուրեր ենք այս կյանքում: Մենք անցնում ենք դրա միջով, ասես կարճ ժամանակով, հետևում թողնելով հետքեր, որոնք կարող են ազդել ուրիշների վրա: Մեր ազդեցությունը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական, և երբեմն մենք նույնիսկ տեղյակ չենք, թե ինչպես ենք ազդում մեր շրջապատի վրա:

Մեզանից յուրաքանչյուրն այս աշխարհ է գալիս որոշ նպատակներով և խնդիրներով: Մեզանից ոմանք ձգտում են հասնել բարձր հաջողությունների մեր կարիերայում, ոմանք իսկական երջանկություն են փնտրում ընտանիքում և երեխաների մեջ, իսկ մյուսները ձգտում են հոգևոր զարգացման և ինքնաճանաչման: Բայց, ի վերջո, մենք բոլորս ենթարկվում ենք ժամանակին և անցնում այս կյանքի միջով՝ թողնելով մեր հետքերը նրանց հիշողության մեջ, ովքեր կմնան մեզանից հետո։

Posted in Ֆիզիկա 7

ֆիզիկա

  1. Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ

Շփման առկայությունը հաստատելու համար պետք է դիտարկենք և բերենք օրինակ

սեղանին դրված գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով:

  1. Ինչով է պայմանավորված շփումը

շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության աստիճանից

  1. Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ

դադարի շփման ուժը, սահքի շփման ուժը և գլորման շփման ուժը

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
Օրինակ՝երբ քարը գլորենք թեկ մակերևույթի վրայից, ապա նրա արագությունը գնալով մեծանում է շփման ուժի նկատմամբ:
5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ
Եթե շփման ուժը չլիներ, ապա օրինակ ավտոմեքենային հնարավոր չէր արգելակել:
6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ
Եթե շփման ուժը կա, ապա մարդը չի կարող տեղափոխել մի ծանր իր:
7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը
մակերևույթը դարձնել խորդուբորդ:
8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
մակերևույթը ինչքան հնարավոր է հարդեցնել:
9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;
Օրինակ թուղթը, երբ պատուհանից կցենք, ապա նրա վրա կազդեն և ծանրության ուժը և օդի դիմադրողականությունը:
10.Որ ուժն է կոչվում համազոր:
Այն ուժը, որ մարմնի վրա ունենում է նույն ազդեցություն, ինչ մի քանի ուժերը միասին ազդելիս, կոչվում է այդ ուժերի համազոր:
11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրանց համազորը ուժը ուղղված է նույն ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների գումարով:
12.Ինչպեսէուղղվածմիուղովհակառակկողմերուղղվածերկուուժերիհամազորը,և
ինչպես է որոշվում նրա մոդուլը:
Նրանց համազորը ուժը ուղղված է հակառակ ուղղությամբ և որոշվում է այդ երկու թվերի մոդուլների հանումով:
13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:
Նրա արագությունը չի փոփոխվում: