Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

Ընտրել վերնագրերից մեկը և գրել շարադրություն՝

  • Նամակ
  • Ի՞նչ  են խոսում թռչունները
  • Ո՞ր բառերն են բոլորից շատ ուրախացնում ինձ
  • Ի՞նչ համ ու հոտ ունեն բառերը
  • Խոսակցություն անտառում
  • Իմ պապիկի պատմածը
  • Երբ նորից սկսվի
  • Այլ, գրե՛ք ձեր առաջարկած վերնագրով։ 

    Ի՞նչ համ ու հոտ ունեն բառերը
    «Բառերը կարող են լինել քաղցր կոնֆետների կամ թթու կիտրոնների նման: Որոշ բառեր, ինչպիսիք են ընկերությունն ու ուրախությունը, ինձ համար քաղցր են թվում, որովհետև դրանք ջերմացնում և ուրախացնում են իմ սիրտը: Իսկ մյուսները, ինչպես նախանձը կամ տխրությունը», դառն են թվում, քանի որ դրանք բերում են բացասական զգացմունքներ:
    Բառերի հոտը կարող է լինել ամառային անձրևի պես՝ թարմացնող և հաճելի, կամ ինչպես այրված ծառի ծուխը՝ տխուր ու ծանր։ Օրինակ՝ «ծաղիկ» և «վանիլ» բառերը քաղցր և հաճելի բուրմունք ունեն, ինչպես ծաղկած այգում, մինչդեռ «վիշտը» և «տխրությունը» կարող են տխրության և արցունքների հոտ:
    Այսպիսով, բառերը, ինչպես սնունդը, կարող են տարբեր համեր և հոտեր առաջացնել մեր երևակայության մեջ: Կարևոր է խելամտորեն ընտրել բառերը, որպեսզի դրանք ուրախություն և բավարարվածություն բերեն, ինչպես համեղ ընթրիքը կամ բուրավետ ծաղիկը»:

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Մեր կապիկը մի աֆրիկացուց  ձեռք բերեցինք, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա  գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանա:

2. . Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ պիտի պահի (պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա.պիտի դնի (պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին (խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարեց (հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

01.04.2024, երկուշաբթի

Աշխատանք դասարանում

1.Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը— վարկածը, որ վաղուց հերքվել էր:

Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև, Անձրևը, որը վտանգավոր էր դարձել անձրևի համար։

մառախուղով պատված լեռնագագաթներ, Լեռնագագաթներ, որոնք պատվել էին մառախուղով։

ճանապարհորդի նկարագրած ջրվեժը, ջրվեժը, որը նկարագրել էր ճանապարհորդը։

դժվարին կացության մեջ ընկած մարդ, մարդ, որը դժվարին կացության մեջ էր ընկել

գիշերները մեր այգին այցելած չորքոտանին, չորքոտանին, որը այցելել էր մեր այգին գիշերը։

անտառից սկիզբ առած վտակ, վտակ, որը սկիզբ էր առել անտառից

2.Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`

Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր:

Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի, չորքոտանի, որը այցելում էր

անտառից սկիզբ առնող վտակ, վտակ, որը սկիզբ էր առնում

դժվարին կացության մեջ գտնվող մարդ, մարդ, որը դժվար կացության մեջ էր գտնվում

ցանքերի համար վտանգավոր  դարձող, անձրև, որը վտանգավոր էր դարձել

մառախուղով պատվող լեռնագագաթներ, լեռնագագաթներ, որոնք պատված էին

ջրվեժը նկարագրող ճանապարհորդ, ջրվեժ, որը նկարագրված էր

3. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`

Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Խնդրեց նամակը հասցնելու մասին-խնդրեց, որ նամակը հասցնի։

Մի քանի վարկյան շահելու համար վազեց-վազեց, որ շահի մի քանի վարկյան։

Սպասեց հոսանքների բերելուն-սպասեց, որ հոսանքները բերի։

Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց-հեռավաց, որ մի քանի քայլից հանդիպի։

Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ-տեսավ, որ հոսանքի ուղղությամբ ցած վազի։

Ջրի պակասելու մասին խոսեցին-խոսեցին, ջրի պակասի մասին։

Posted in Գրականություն

Գրականություն

02.04.2024

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ և գրի՛ր, թե ինչ է ասվում բանաստեղծություններում։ 

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ։ 

Կարդա՛ ,,Թումանյան և Աղայան,, հոդվածը։ 
Առաջադրանքներ

1. Համացանցից փնտրի՛ր հետաքրքիր դրվագներ Աղայանի կյանքից: 
1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:

2. Ընդհանրացնելով տեքստը՝ գրիր Աղայանի մասին, ինչ առանձնահատկություններ ուներ, ինչպիսի մարդ էր: 
Աղայանը շատ հյուրասեր էր, և նա ուզում էր որ իր երեխաները ինքնակրթությամբ զբաղվեն այլ ոչ թե գնան համալսարան կամ դպրոց։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի առաջին մասը: 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Անհասկանալի բառեր չկայն։

2. Բնութագրի՛ր Գյուլնազ տատին:
Գյուլնազ տատին լուսահոգի էր, ամեն ինչ իմասցող, բարի և երեխայասեր։

3. Առաջին հատվածից դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողը կամ տողերը և մեկնաբանի՛ր: 
– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

Այս տողերը նրա մասին է, որ միայն մարդիկ կամ կենդանիները չեն, որ կարող են գոռոզանալ այլ նաև բնությունն և այս հատվածու երևում է թե ինչի է հասցնում մարդկան, կենդանիների կամ բնության գոռոզությունը։

4. Կարդա՛ տեղեկություններ Աղայանի մասին (բանավոր ներկայացնել դասարանում):