Posted in Աշխարհագրություն

Աշխարհամաս

Աշխարհը սովորաբար բաժանվում է յոթ մայրցամաքների.

Աֆրիկա: Երկրորդ ամենամեծ մայրցամաքը, որը հայտնի է իր մշակույթների, կլիմայի և բնության բազմազանությամբ:

Անտարկտիկա. Ամենացուրտ և քամոտ մայրցամաքը՝ ծածկված սառույցի հաստ շերտով:

Ասիա. Ամենամեծ մայրցամաքը, որը հայտնի է իր հին քաղաքակրթություններով, բազմազան մշակույթներով և աշխարհագրական առանձնահատկություններով:

Եվրոպա. պատմական և մշակութային հարուստ մայրցամաք, որը հայտնի է իր ճարտարապետությամբ, արվեստով և գիտական ​​նվաճումներով:

Հյուսիսային Ամերիկա: Ներառում է ԱՄՆ-ը, Կանադան և այլ երկրներ, որոնք հարուստ են բնական և մշակութային բազմազանությամբ:

Հարավային Ամերիկա. Զարմանալի բնության, մշակութային բազմազանության և պատմական վայրերի մայրցամաք:

Ավստրալիա (Օվկիանիա). Ներառում է Ավստրալիան, Նոր Զելանդիան և այլ կղզիներ, որոնք հայտնի են իրենց յուրահատուկ բուսական և կենդանական աշխարհով:

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

08.04.2024 , երկուշաբթի

1. . Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

Երբ քամին (դադարում էր, դադարել էր), ալիքները (դառնում էին, դարձել էին) ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը (փոքրանում էր, փոքրացել էր):  Այդ փոփոխությունները (կատարվում էին, կատարվել էին) աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները (շարունակում էին, շարունակել էին) իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:

Երբ քամին դադարում էր, ալիքները դառնում էին ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը փոքրանում էր:  Այդ փոփոխությունները կատարվում էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակում էին իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:
Այս տեքստում բառերը գրված են ներկայով:
Երբ քամին դադարել էր, ալիքները դարձել էին ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը փոքրացել էր:  Այդ փոփոխությունները կատարվել էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակել էին իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:
Այս տեքստում բառերը գրված են անցյալով:

2. Համեմատի՛ր տրված նախադասությունների բայերը և գտի՛ր տարբերությունները:

Փորձելով ամեն ինչ պարզելու են, ու հանգիստ խղճով առաջ ենք գնալու:Սահմանական եղանակ։
Փորձելով ամեն ինչ պարզեն, ու հանգիստ խղճով առաջ գնանք:Ըղձական եղանակ։
Եթե ոչինչ չխանգարի, փորձելով ամեն ինչ կպարզեն, ու հանգիստ խղճով առաջ  կգնանք:Ենթադրական եղանակ ։
Փորձելով ամեն ինչ  պիտի պարզեն, ու պիտի  առաջ  գնանք, ուրիշ ելք չունենք:հարտադրական եղանակ։
Փորձելով ամեն ինչ պարզե՛ք ու հանգիստ խղճով առաջ գնացե՛ք: հրամայական եղանակ։

Այս նախադասությունները իրարից տարբերվում են նրանով, որ ամեն մեկի բայերի եղանակները տարբեր են:

3. Ո՞ր բառերի միջոցով է արտահայտվում խոսողի վերաբերմունքը (եղանակավորում նախադասությունը, ընդգծեք ):

Այնպես լինի, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից:
Պիտի գնա ու արևի մասին պատմի աշխարհին:
Եթե մարդկանց ու մեքենաների աղմուկը չլինի, ամեն առավոտ կլսեք ջութակի ձայնը:
Գոնե կարողացա խուսափել այդ հանդիպումից:
Անշուշտ գալու է և անպայման ամեն ինչ պատմելու է:
Ամեն առավոտ երևի լսում եք ջութակի ձայնը:

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

 Անվավոր չմուշկները Լոնդոնում (հայտնագործվեցին, հայտնագործվել են): Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը (եղավ, եղել է): Նա դրանցով (եկավ, գալիս էր) պարահանդես ու ամբողջ երեկո (սահեց,սահում էր) չմուշկներով ու միաժամանակ ջութակ (նվագեց, նվագում էր):

Անվավոր չմուշկները Լոնդոնում հայտնագործվեցին: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը եղավ: Նա դրանցով եկավ պարահանդես ու  ամբողջ երեկո  սահեց չմուշկներով ու  միաժամանակ ջութակ նվագեց:

Անվավոր չմուշկները Լոնդոնում են հայտնագործվել : Առաջին օգտագործողն  էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինն է եղել: Նա դրանցով գալիս էրպարահանդես ու  ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու  միաժամանակ ջութակ էր նվագում :Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր  փակագծերի առաջին բանաձևերը,  մյուս անգամ՝երկրորդները:

2. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն: 

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ … (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դայոթանասունհինգ սանտիմետր լայնություն … (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ…(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբսելջուկները դա… (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):

բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնիամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա…(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն  նրանք …( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներ

Posted in Հայոց լեզու

Լրացուցիչ աշխատանք

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տեքստը  կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու  արարողությունն այնպես նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական  կոլորիտը, արարողության հանդիսությունը , մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն):

Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված: 

Մեր թվարկությունից առաջ, Եգիպտոսի փարավոնը և խեթերի թագավորը, իրենց շքախմբով, փարավոնի արքունիքում մեծ տոնակատարության ընթացքում, երկու երկրների միջև դաշնագիր են կնքում։ Քանի որ այն ժամանակ, թագավորները կամ փարավոնները, իրենց համար կարևոր փաստաթղթերը կազմում էին քարի վրա փորագրելով, այս տիրակալները նույնպես հատուկ քանդակագործական գործիքներով իրենց անձնական խորհրդանիշներն են քանդակում փաստաթղթի տակ, որպես հաստատում։

2․ Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:
Հետևություններից Բ և Ե-ն են համնկնում։