Աշխատանք դասարանում
1. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):
Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան: Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով ացնող գյուղացու կողմից:
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը։ Նրա ամբողջ մարմինը ծածկվել էր սպիներից:
Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը: Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից:
Դահլիճը լավ կահավորել էին: Դահլիճը լա կահավորվել էր:
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել: Մշակույթային շատ արժեքներ էր ստեղծվել մեր ժողովրդի կողմից:
2. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞ օգնությամբ դարձրիր:
Օրինակ`
գտնել – գտնվել, նետել – նետվել:
Գրել – գրվել, գրավել – գրավվել, ծեծել – ծեծվել, թրջել – թրջվել, թխել – թխվել, տաշել – տաշվել, վրդովել – վրդովվել, կապել – կապվել, սպանել-սպանվել, նկարել – նկարվել, կեղտոտել-կեղտոտվել:
3. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:
Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: — Քամուց ամպերը երկնքով մեկ հալածվում էին։
Այս նկարը պատին պապս է ամրացրել:-Նկարը պատին ամրացվել է պապիկիս կողմից։
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:-Այս գիրքը կարդացվել է ընկերոջս կողմից։
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:-Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողից։
Տերը շանը կապել էր ծառից:-Շունը կապվել էր ծառից տիրոջ կողմից։
Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը:-
Առավոտվա դեպքը տարբեր մարդկանց կողմից պատմվում էր տարբեր ձևերով։
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Սարքերով թեթև ցնցում գրամվեցին
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:-Մարդիկ զգուշացրեցին սպասվող փոթորկի մասին ինստիտուտի աշխատակիցների կողմից։
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:-Երեխան անտառում էր գտնվել որսորդների կողմից։
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
Տղան միշտ կախարդվում էր նույն երազից։
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Քարերը տաշվում ու իրար կողքի էր դրվում վարպետի կողմից
Շինարարությունն ավարտին հասցրին:
Շինարարությունն ավարտին հասցվեց։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:
Օրինակ` Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև կրակելն աղվեսները փախան, որովհետև անզգույշ շարժումից թփերը խշխշացին:
Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, որպեսզի նրանց խուճափի չմատնեն։
Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, երբ որ նրան բարկացնում էին։
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, երբ մարդիկ սկսեցին ծիծաղել նրա վրա։
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, որովհետև մարդը քար էր նետել գազանի վրա, իսկ գազանը կերել էր նա ոտքը։
Ճամփին նրա ձիու սանձից բռնում էին, որ չփախնի։
Կեսգիշերին կտուրի վրա խոսելիս էի ասել, թե որքան շատ եմ սիրում նրան։
Ջուրը բակի ջրհորից բերեք, եթե իհարկե պապիկը համաձայնվի։
2. Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ տղան բավականին պատրաստված էր, այնուամենայնիվ նա պարտվեց այս խաղում :
Թեպետ նա իրեն լավ էր զգում Հայաստանում, սակայն ստիպված էր տեղափոխվել այլ երկիր բնակվելու:
Չնայած որ ամեն բան պլանավորված էր, բայց ամեն ինչ ուրիշ եղավ:
Թեև ամեն բան լավ էր թվում, բայց և այնպես իրականում ամեն ինչ շատ վատ էր: