Posted in Գրականություն

Սպիտակ սուտ

Աշխատանք դասարանում

Կարդա՛ Հարուկի Մուրակամիի ,,Սպիտակ սուտ,, ստեղծագործությունը։

Շարադրել մտքերը ստի, ստելու անհրաժեշտության, ստելու սովորության վերաբերյալ։

Իրականում ես ատում եմ, երբ մարդիկ ստում են: Ինձ համար սուտը երբեք արդարացված չի լինում: Իմ կարծիքով մարդիկ ստում են նրա համար, որ արդարացում ունենենան և չմեղադրվեն: Ես նույնիսկ չեմ հանդուրժում  նույնիսկ <<սպտակ սուտ>>-ը  որը հեղինակի ներկայացնելով չի վնասում ոչ մեկին: Ճիշտ է հնարավոր է կյանքում պատահի մի դեպք երբ հակված ես ստել(չնայած ես կարծում եմ դու միշտ էլ կարող ես ճշմարտությունն ասել): Եվ ամեն դեպքում սուտը դեպի լավ բանի չի հասցնի:

Գրել ասացվածքներ, առածներ ստի մասին, մեկնաբանել։

Ավելի լավ է դառը ճշմարտությունը քան քաղցր սուտը

Ստի ոտքերը կարճ են և Սուտը մեկ օր է ապրում առածները նշանակում են, որ սուտը վաղ թե ուշ բացահայտվելու է:

Ամեն մի սուտ ձգտում է ճշմարտության նմանվել։-Մարդիկ հենց այս նպատակաով են ստում՝ որպիսզի ուրիշները հավատան որ դա ճշմարտություն է:

Posted in Գրականություն

Ձմռան գիշեր

Աշխատանք դասարանում

,,Հաստլիկն ու նիհարը,, ստեղծագործության քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Ձմռան գիշեր,, պատմվածքը:
Դուրս գրի՛ր և բացատրի՛ր անհասկանալի բառերը:
Բնութագրի՛ր Հակոբին:

Նա բարեսիրտ էր,խորհուն, հետաքրքրացնել,  միամիտ, հոգատար, հուսալի և այլ
Քո հիմնավոր կարծիքը գրի՛ր պատմվածքի վերաբերյալ:

Ես կարծում եմ պատմվածքը այն մասին էր, թե մեկի պատճառով ինչ մեծ կորուստներ կարող են կրել նաև ուրիշները:

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում

Կարդա՛ Վ․ Բորխեսի  ,,Խոհանոցի ժամացույցը,, ստեղծագործությունը։ 

Առաջադրանքներ

Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց:

Ես կարծում եմ նա շբոթված էր և դժբախտ պատահարը ազդեցություն էր ունեցել նրա վրա: Նա նյարդային և լարված էր նույնպես:

Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։

-Իսկ  հիմա՞:

Երիտասարդը  իր  ոչինչ  չասող  հայացքը  հառեց  մյուսներին,  ապա  կամացուկ  շշնջաց՝  դեմքը  խոնարհելով  դեպի  ժամացույցի  սպիտակակապտավուն  շրջանակը.

-Հիմա՞,  հիմա  ես  գիտեմ,  որ  դա  դրախտն  էր

Այդ հատվածում նա նոր հասկացավ, որ մոր հետ լինելը, կուշտ ուտելը, մոր սերը ինչքան մեծ արժեք ունեին իր համար: Բայց նա սկսեց գնահատել դա միայն նրանից հետո երբ կորցրեց:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Հաստլիկն ու նիհարը,, պատմվածքը: 
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Բնութագրի՛ր հաստլիկին: 

Բարի, հարուստ, միամիտ, համեստ և այլն:
Բնութագրի՛ր նիհարին: 

Միջին դասակարգ, նա նախանձ էր չուներ հարուստ կյանք, հեգնում էր:

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

  1. Սխալկազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:

Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատել է տալիս, մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացրեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
– Հասկանալ կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռեցրեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

  1. Ընդգծված բառերը դարձրո՛ւ ժխտական։

 Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:

 Մի ժամանակ ոչ մեկը չէր ուզում այստեղ գալ հանգստանալու:
Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:

Ոչ ոքլրջորեն վերաբերվեց այդ առաջարկին:
Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:

Ոչ մեկ համառորեն չէր թակում ձեր դուռը:
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:

Երկրում արդեն հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր չկան:
Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց:

Դիմորդը ոչ մի հարցի չպատասխանեց:

3․ Ժխտական նախադասությունները դրակա՛ն դարձրու :

Ոչ մեկը չի հասկանում իմ ցավը:

Բոլորը հասկանում են իմ ցավը:

Ոչինչ ավելի վատ չէ, քան մենակությունը:

Ամեն ինչ ավելի լավ է, քան մենակությունը:
Ոչինչ չխնդրեց օտարության մեջ գտնվող հորից:

Ամեն ինչ խնդրեց օտարության մեջ գտնվող հորից:
Ոչ մի բան չի կարող փչացնել նրա բարձր տրամադրությունը:

Ամեն մի բան կարող է փչացնել նրա բարձր տրամադրությունը:
Այդ ընթացքում ոչ ոք չեկավ:

Այդ ընթացքում բոլորը եկան:
Ոչինչ չէր խանգարում գիշերային անդորրը:

Ամեն ինչ խանգարում էր գիշերային անդորրը:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Տրված ժխտական նախադասությունները  շարունակի՛ր՝  քանի ձևով հնարավոր է: Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:

Օրինակ`

Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս ճյուղերը: Գյուղատնտեսությունը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ է հետ ընկնում: Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ առաջ է ընկել:
Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, այլ կատարում են տարբեր գործեր:

Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, այլ մի փոքր իրար նման են անում:

Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, այլ տարբեր արհեստներ են անում:
Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ լսել եմ դրա մասին:

Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ կարդացել եմ դրա մասին:

Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ պատկերացրել եմ այն:

Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, այլ հայտնագործեց այն լոգանքի ժամանակ:

Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, այլ ցամաքում հայտնագործեց:

2. Տրված  նախադասությունները  համեմատի՛ր և հարցով գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ի´նչ է կարևորված (ուշադրությո՛ն դարձրու շեշտված բառերին):

Ջրային բույսե՛րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսուն տոկոսը:
Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսակա՛ն թագավորության իննսուն տոկոսն են կազմում:
Երկրագնդի՛ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն  են կազմում ջրային բույսերը:
Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսո՛ւն տոկոսը ջրային բույսերն են կազմում: