Posted in 2024-2025

Գործնական քերականություն

23.09.2024

Աշխատանք դասարանում 

1.  Անհատական նախգծերի ներկայացում։

2. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

 Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել:

Պետք է ասել, որ գետնի տակի տաք ջրերի օգտագործման տեսակետից ամբողջ աշխարհին օրինակ է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում ածուխ ու նավթ համարյա չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում մենակ մրգեր ու բանջարեղեններ չեն հասնում, այլ մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային ամենալավ աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձր տեղը վառելիք բերելը շատ թանկ է նստում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ տաքացնեն հանքային ջրով, առողջարանները կաշխատեն տարվա բոլոր եղանակներին:

1. Պետք Է ասել, որ գետնի տակի տաք ջրերի օգտագործման տեսակետից ամբողջ աշխարհին օրինակ Է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում ածուխ ու նավթ համարյա չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում մենակ մրգեր ու բանջարեղեններ չեն հասնում, այլ մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային ամենալավ աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձր տեղը վառելիք բերելը շատ թանկ Է նստում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ տաքացնեն հանքային ջրով, առողջարանները կաշխատեն տարվա բոլոր եղանակներին:

2. Պետք Է նշել, որ ստորերկրյա տաք ջրերի գործածմանտեսանկյունիցողջ աշխարհին օրինակ Է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում քարածուխ ու նավթ գրեթե չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում միայն մրգեր ու բանջարեղեններ չեն հասունանում, այլ նաև (այլև) մանդարին ու կիտրոն կա: Հանքային լավագույն աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձրադիրվայրը վառելիք հասցնելը շատ թանկ արժե: Եթե ձմռանը Ջերմուկն էլ ջեռուցենջերմուկով, առողջարանները կգործեն տարվա բոլոր եղանակներին:

Երկրորդ տեքստում օգտագործվում է գրական բառապաշար, որով գրվում են գրքերը, իսկ առաջինում՝ ավելի խոսակցական և ոչ կարդացած մարդու բառապաշար

3. Հոմանիշներից  յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) Պաշտպանել, պահպանել:
Նա պայքարում է բնության ռեսուրսները պաշտպանելու համար:

Մենք պետք է պահպանենք մեր մշակույթը և ավանդույթները:

բ) Պատրվակով, շնորհիվ:
Նա մասնակցեց միջոցառմանը պատրվակով կրթական ծրագրերի:

Շնորհիվ նրա օգնության, նախագիծը հաջող ավարտվեց:

գ) Դրդել, մղել:
Հանգստի միջոցները նրան մղեցին ավելի արդյունավետ աշխատելու:

Ուսուցիչը միշտ փորձում է դրդել ուսանողներին նոր գաղափարներ արտահայտել:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:

Օրինակ`

 կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:
 քամի-հով, հողմ, մրրիկ, փոթորիկ

ձայն-ծպտուն, հնչյուն, գոչյուն, կանչ, աղաղակ, ճիչ

վախ-երկյուղ, սարսափ, զարհուրանք, սոսկում

գեղեցիկ-սիրուն, գեղեցկագեղ, վայելչադեմ, աստվածագեղ

տգեղ-գեշ, տգեղադեմ, այլանդակ անճոռնի

շատ- առատ, բազում, բազմաթիվ

ցանկություն-բաղձանք, փափագ, տենչ, իղձ

ծիծաղել- խնդալ, ժպտալ, հռհռալ,ծաղրել

2.  Տրված բառերով ու արտահայտություններով. փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`

ա)ավելի խոսակցական,

բ)ավելի վերամբարձ:

Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում : Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները: Վիթխարի ու մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով:Բուրգի ներքևում կանգնած դժվար է մտածել, որ այդ ահռելի քարե սարերը մարդու ձեռակերտած են:Այն ժամանակ դրանք առանձին մեծ քարաբեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

Երկրորդ տեքստը ավելի խոսակցական է իսկ առաջինը վերամբարձ:

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն