Աշխատնաքի նպատակը.
Հաշվել ջրում ըմկղմված մարմնի ազդող արքիմեդյան ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Ամրակալան կցորդիչով, ուժաչափ, չափագլան, ջրթափ անոթ, վերամբարձ սեղան, մարմին և այդ մարմնի ծավալի չափ բաժակ և ջուր:
Տեղեկություն.
Արքիմեդի օրենքը հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին:
Կարող ենք որոշել տարբեր եղանականերով: Եթե չափենք մարմնի կշիռը օդում՝P0, ջրում՝ P1, ապա արքիմեդյան ուժը՝ FԱ հավասար կլինի այդ կշիռների տարբերությանը
FԱ=Pօ-P1
Փորձի արդյունքը՝
Pօ=1.5 Ն
P1=0.5Ն
FԱ=P0-P1=1.5 Ն-0.5Ն=1Ն
Արքիմեդյան ուժը կարելի է հաշվել նաև FԱρհ g Vմ որտեղ ρհ հավասար է հեղուկի խտությանը, g հավասար է 9,8 Ն/կգ հաստատուն թիվը, Vմ հավասար է մարմնի ծավալ
Երկրորդ եղանակ
ρհ=1000 կգ/մ³ | FԱ=ρհ gVմ=1000 կգ/մ³·10 Ն/կգ·0.0001մ³=1Ն
V=100 սմ³=0.0001մ³ |
g=10 Ն/կգ |
Եզրակացություն երկրորդ եղանակի և առաջին եղանակի արդյունքները համընկան: Այս օրենքը վերաբերվում է նաև գազին։