Posted in Գրականություն 8

Գրականություն

19.09.2024

Աշխատանք դասարանում

Արևմտահայերեն ընթերցումներ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Սարոյանի ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը։ 

1.     Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 
Սարոյանի «Վելվետե շալվարը» պատմվածքում ներկայացվում է երիտասարդ տղամարդու պատմությունը, ով հոգեբանական բարդություններ ունի: Նա պայքարում է ինքնակրթության, ինքնաճանաչման և իր տեղը հասարակության մեջ գտնելու համար: Պատմությունը շեշտում է մարդու ներքին դիմադրությունը, մշակութային պատկանելությունը և ինքնության որոնումները: Հիմնական գաղափարը, որ մարդը պետք է ընդունի իր յուրահատկությունը և գտնի երջանկություն ինքն իրենով, անկախ արտաքին ազդակներից:

2.     Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։ 
«Դու էլ կարող ես լինել քո սեփական կյանքը»: Այս տողը ամփոփում է պատմության հիմնական իմաստը՝ ինքնուրույնություն և ինքնաճանաչում: Սա ընդգծում է, որ մարդուն հաճախ անհրաժեշտ է հաղթահարել խոչընդոտները՝ հասնելու իր իրական ցանկություններին:

«Բոլորն ունեն իրենց սանդղակը»: Այս մտքը կարևոր է, քանի որ ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մարդ ունի իր գնահատման համակարգը: Սա նշանակում է, որ մենք չենք կարող մարդկանց համեմատել իրար հետ, քանի որ յուրաքանչյուրը կյանքի տարբեր փորձառություններ ունի:

Այս տողերը և դրանց շուրջ կառուցված միտքերը լուսաբանում են մարդու անձնական ճանապարհորդությունը՝ դեպի ինքնաճանաչում և հոգևոր զարգացման ընթացքը:

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

23.09.2024

Աշխատանք դասարանում 

1.  Անհատական նախգծերի ներկայացում։

2. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

 Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել:

Պետք է ասել, որ գետնի տակի տաք ջրերի օգտագործման տեսակետից ամբողջ աշխարհին օրինակ է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում ածուխ ու նավթ համարյա չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում մենակ մրգեր ու բանջարեղեններ չեն հասնում, այլ մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային ամենալավ աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձր տեղը վառելիք բերելը շատ թանկ է նստում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ տաքացնեն հանքային ջրով, առողջարանները կաշխատեն տարվա բոլոր եղանակներին:

1. Պետք Է ասել, որ գետնի տակի տաք ջրերի օգտագործման տեսակետից ամբողջ աշխարհին օրինակ Է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում ածուխ ու նավթ համարյա չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում մենակ մրգեր ու բանջարեղեններ չեն հասնում, այլ մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային ամենալավ աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձր տեղը վառելիք բերելը շատ թանկ Է նստում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ տաքացնեն հանքային ջրով, առողջարանները կաշխատեն տարվա բոլոր եղանակներին:

2. Պետք Է նշել, որ ստորերկրյա տաք ջրերի գործածմանտեսանկյունիցողջ աշխարհին օրինակ Է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում քարածուխ ու նավթ գրեթե չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում միայն մրգեր ու բանջարեղեններ չեն հասունանում, այլ նաև (այլև) մանդարին ու կիտրոն կա: Հանքային լավագույն աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձրադիրվայրը վառելիք հասցնելը շատ թանկ արժե: Եթե ձմռանը Ջերմուկն էլ ջեռուցենջերմուկով, առողջարանները կգործեն տարվա բոլոր եղանակներին:

Երկրորդ տեքստում օգտագործվում է գրական բառապաշար, որով գրվում են գրքերը, իսկ առաջինում՝ ավելի խոսակցական և ոչ կարդացած մարդու բառապաշար

3. Հոմանիշներից  յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) Պաշտպանել, պահպանել:
Նա պայքարում է բնության ռեսուրսները պաշտպանելու համար:

Մենք պետք է պահպանենք մեր մշակույթը և ավանդույթները:

բ) Պատրվակով, շնորհիվ:
Նա մասնակցեց միջոցառմանը պատրվակով կրթական ծրագրերի:

Շնորհիվ նրա օգնության, նախագիծը հաջող ավարտվեց:

գ) Դրդել, մղել:
Հանգստի միջոցները նրան մղեցին ավելի արդյունավետ աշխատելու:

Ուսուցիչը միշտ փորձում է դրդել ուսանողներին նոր գաղափարներ արտահայտել:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:

Օրինակ`

 կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:
 քամի-հով, հողմ, մրրիկ, փոթորիկ

ձայն-ծպտուն, հնչյուն, գոչյուն, կանչ, աղաղակ, ճիչ

վախ-երկյուղ, սարսափ, զարհուրանք, սոսկում

գեղեցիկ-սիրուն, գեղեցկագեղ, վայելչադեմ, աստվածագեղ

տգեղ-գեշ, տգեղադեմ, այլանդակ անճոռնի

շատ- առատ, բազում, բազմաթիվ

ցանկություն-բաղձանք, փափագ, տենչ, իղձ

ծիծաղել- խնդալ, ժպտալ, հռհռալ,ծաղրել

2.  Տրված բառերով ու արտահայտություններով. փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`

ա)ավելի խոսակցական,

բ)ավելի վերամբարձ:

Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում : Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները: Վիթխարի ու մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով:Բուրգի ներքևում կանգնած դժվար է մտածել, որ այդ ահռելի քարե սարերը մարդու ձեռակերտած են:Այն ժամանակ դրանք առանձին մեծ քարաբեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:

Երկրորդ տեքստը ավելի խոսակցական է իսկ առաջինը վերամբարձ:

Posted in Գրականություն 8

Գրականություն

17.09.2024

Աշխատանք դասարանում

Իրանական պոեզիա:Խոսլո Գոլեսոխռի

Կարդա՛ և մեկնաբանի՛ր

 Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել, 

ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր,

 արմատս ի՞նչ կանեք:

 Ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին

, թռիչքն արգելում եք, 

բնում նստած ճտերին ի՞նչ կանեք 

Ենթադրենք սպանում եք, 

Ենթադրենք կտրում եք,

 Ենթադրենք խփում եք,

 Անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք:

Հեղինակը պատկերացնում է իրավիճակ, որտեղ նա ենթադրյալ հողին է հանձնվել, սակայն հարցնում է, թե ինչ կլինի իր արմատների հետ: Նա խոսում է աճի, վերածննդի մասին, նույնիսկ եթե նրա մարմինը վնասված է: Սա խորհրդանշում է կյանքի անխուսափելիության գաղափարը, որտեղ, անգամ եթե արտաքինից վնասված, արմատներն ու ծիլերը կարող են շարունակել աճել և ծաղկել:

ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ

 Պատուհանս թակեց, 

ասացի.

 — Ո՞վ ես: 

Ասաց. 

— Արևը: 

Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց: 

Ասացի.

 — Ո՞վ ես:

 Ասաց. 

— Լուսինը:

 Անտարբեր ձգեցի պարանը… 

Պատուհանս թակեցին:

 Ասացի. 

— Ո՞վ եք: 

Ասացին. 

— Աշխարհի բոլոր աստղերը:

 Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց:

 Ասացի. 

— Ո՞վ ես: 

Ասաց.

 — Մի ազատ թռչուն:

Խանդավառ բացեցի պատուհանս…

Այս հատվածում հեղինակը օգտագործում է երկխոսություն, որտեղ պատուհանի թակումներն ան բարդ ու գեղեցիկ գաղափարներ են: Արևը, լուսինը և աստղերը գալիս են, սակայն հեղինակը անտարբեր է նրանց նկատելուն: Մյուս կողմից, ազատ թռչունի համեմատությունը ցուցադրում է ազատության որոնումը: Վերջում, երբ նա պատուհանը բացում է, այն խորհրդանշում է ազատության և բնական գեղեցկության ընդունումը:

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Հրաշալի ձայնասկավառակը

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:
  Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:
   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:
  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
  -Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
  -Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
  -Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
  -Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
  -Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
   — Ոչ, ես առա:
  — Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
  -Տասը դոլար:
  -Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
  -Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
  -Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
  -Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
  Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
  Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
  Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
 Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
  Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
  Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
  Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
  Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
  -Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
  Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
  Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
  Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
  Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
  -Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել: 
  -Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
  Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
  -Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
  -Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
  -Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
  -Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
  -Դիր,- ասաց:
  Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
  Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
  Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
  Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
  Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
 Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը

Առաջադրանքներ 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 
գրամոֆոն — երաժշտական սարք, որը օգտագործվում է ձայնասկավառակների նվագարկման համար։

սենթ — դրամական միավոր (1 դոլարի 100-րդ մասը)։

մոլուցք — մի բանով չափազանց զբաղվածություն կամ խառնաշփոթ։

հյուրասենյակ — սենյակ, որտեղ ընդունում են հյուրեր, նախընտրելի է որպես ընտանեկան հանգստի տարածք։

2. Ինչպիսինն էր պատմվածքի հերոսը։ 
Վիլլիի կերպարը ցուցադրում է մանուկ, որը սիրում է երաժշտությունը և երազում է իր գաղափարների իրականացման մասին: Նա ինքնուրույն, պատասխանատու երիտասարդ է, ով պատրաստ է իր միջոցները ծախսել իր հետաքրքրությունների վրա: Նրա հարաբերությունները մոր հետ հակասական են, բայց իր կամքի ուժը և սերը երաժշտության հանդեպ նրան դնում են դժվար ընտրությունների առաջ:

3. Ի՞նչ ես կարծում , Վիլլին ճիշտ էր ծախսել իր փողերը։ 
Իմ կարծիքով, Վիլլիի ծախսերը արդարացված են։ Նա չի գնում անվերահսկելի կամ անիմաստ բաների վրա, այլ ընտրում է մի առարկա, որը հարազատ է իրեն՝ երաժշտությունը։ Նրա որոշումը ոչ միայն բավարարում է իր սերը երաժշտության հանդեպ, այլ նաև թույլ է տալիս մոր հետ մերձեցում, ինչը հատկապես կարևոր է նրա համար։

4. Մեկնաբանի՛ր միտքը․  Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.

  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Այս տողը ցույց է տալիս մոր համբերությունն ու աջակցությունը որդու նկատմամբ, նույնիսկ երբ մյուսները քննադատում են նրա ծախսերը: Սա նշանակում է, որ մայրը նկատում է որդու արժեքները և վստահում է նրա ընտրություններին: Նա գիտակցում է, որ ոչ բոլոր գնումները ֆինանսական նպատակներով են, և որոշ ժամանակ անց գիտակցում է, որ երաժշտությունը կարող է փոխել մարդկանց կյանքը:

5. Երբևէ երաժշտությունը այսպիսի կախարդիչ աղդեցություն թողել է քեզ վրա, պատմի՛ր սիրելի երաժշտության, երգի մասին։ 

Ես էլ ունեցել եմ նման փորձ, երբ որոշակի երաժշտություն կամ երգ ինձ օգնել է հաղթահարել դժվար պահեր: Օրինակ, մի անգամ լսել եմ “Imagine” երգը Ջոն Լենոնի կատարած, և նրա խոսքերը ինձ ստիպել են մտածել խաղաղության ու միասնության մասին: Այն ժամանակ ես զգացել եմ, որ երաժշտությունը կարող է միավորել մարդկանց և հաղորդել դրվագների զգացմունքներ, որոնք բառերով նկարագրելը դժվար է: Երաժշտությունը ինձ հանգստացնում է և տալիս է ոգեշնչում՝ շարունակելու իմ ճանապարհը:

Posted in Հասարակագիտություն 8

Մեր հարևան երկրները

Թուրքիա:

Սահման՝ մոտավորապես 268 կմ։
Հարաբերություններ. Հայաստանն ու Թուրքիան այնքան էլ բարեկամական չեն. Նրանք խնդիրներ ունեն վաղուց տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, երբ բազմաթիվ հայեր են զոհվել։ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը՝ Ադրբեջանին աջակցելու համար, և նրանք ուղղակիորեն չեն խոսում միմյանց հետ։
Վրաստան.

Սահման՝ մոտավորապես 284 կմ։
Հարաբերություններ. Հայաստանն ու Վրաստանը լավ են համագործակցում. Վրաստանն օգնում է Հայաստանին, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երթուղի չկա, իսկ Վրաստանի տարածքով կարելի է հասնել ծով: Հետեւաբար, նրանք լավ առեւտրային հարաբերություններ ունեն։
Ադրբեջան.

Սահման՝ մոտավորապես 566 կմ։
Հարաբերություններ. Հայաստանը մեծ խնդիրներ ունի Ադրբեջանի հետ. Նրանք կռվում են Լեռնային Ղարաբաղի համար, մի վայր, որտեղ հիմնականում հայեր են ապրում, բայց որը պատկանում է Ադրբեջանին։ Դրա պատճառով նրանց միջեւ սահմանը փակ է, հարաբերությունները՝ լարված։
Իրան.

Սահման՝ մոտ 35 կմ։
Հարաբերություններ. Հայաստանն ու Իրանը լավ բարեկամներ են. Իրանը Հայաստանին օգնում է առևտրով և այլ հարցերով։ Նրանք շատ ընդհանրություններ ունեն և աջակցում են միմյանց:

Ահա թե ինչպես է Հայաստանը շրջապատված այս երկրներով, և դա ազդում է, թե ինչպես է նա ապրում և ում հետ է շփվում:

Posted in 2024-2025

Հայոց լեզու

16.09.2024

Աշխատանք դասարանում 

Անհատական նախագծերի քննարկում, լրացում։ 

1. Կետերի փոխարեն տ, դ, կամ  թ գրի՛ր:

Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընտրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:

2. Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

 Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ,…:

3.Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, Ամբիոն, Ամբողջ, Ամպամած, Անպայման, Զամբյուղ, Անբասիր, Ամփոփել, Անփոփոխ, Անպետք, Ամբարտվան

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օ.ային ամրոց» արտահայտությունը նշանակում է ա.պտուղ եր.ակա.ություն, իզուր երազան., անիրագործելի պլա..եր: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոն..կան քարոզի. Ավգուստիանոսին, որն իր աշխատությու..երից մեկում խոսում է օ.ային շինարարության մասին: Հետագա.ում մարդի. այդ արտահայտությունը գործածում են ձ.ափոխված` «Օ.ային ամրոց» ձ.ով:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր   երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզիչ Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ   այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:Մեռ.ալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կեն.անի .ակ չի կարող ապրել: Ար.մտյան 

Աս.այի տո.ակեզ անանձր. կլիմա.ի պատ.առով  շատ ջուր է գոլորշ.անում ծովի մակեր.ույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղ.ությունը: Ծովում խորանալուն զուգ.նթաց` աղիությու.. աճում է: Աղերը Մեռ.ալ ծովի քա.որդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ըն..անուր քանակը քա.ասուն միլ..ն տո..ա է

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է:

3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
 Ամերիկ.ան մի ակու.բում, որտեղ երա..տությունն ան.ա.ար որոտում է, կարելի   է անդո.. գտնել: Ա.տոմատի մե. տասը ցենտ են գցում, և այն երեք րոպ.ով անջատվում է: Տասը ցենտը քիչ չ., բայց ինչքա՜ն հաճելի է թվում այն անդո..ը, որի համար անձա.բ կան.իկ վճա.ել ես: Հազար ին. հար.ուր հի.ունին. թվին ամերիկ.ան ռադ..ն մի անսովոր հաղոր.ում տվեց: Ունկ.դիրների ուշադրությանը ներկա.ացրին մի լուր` աղմուկի դեմ պայ.արող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդ.ուպ մինչ. տասնհինգ .ոպեանոց հադոր.ման վեր.ը տևեց լռություն:

Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է  թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը  թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևեց լռություն:

Posted in 2024-2025

English

  1. We came home very late, so we walked into the house very quietly. (Already done)
  2. The band last night played so loudly that we all got headaches.
  3. The dog ran so fast that Gerry couldn’t catch it.
  4. I like eating Sara’s food. She cooks so well.
  1. I don’t know what I’m going to do tomorrow, but maybe I’ll just stay at home. (Already done)
  2. hope to see you tomorrow — or the day after tomorrow.
  3. Helen doesn’t like sport very much, so I doubt she’ll come to the match with us.
  4. probably won’t go out tonight. I’m too tired from last night!


September
 16-20

What did they invent?/to read the text and translate/page 12

Grammar:past continuous,past simple

Ex,2/c,d,page 13

  1. Lucy was doing a handstand.
  2. Daniel and Sophie were playing table tennis.
  3. Samuel was sitting on the teacher’s desk.
  4. Ken was writing a text message.
  5. Lisa was dreaming about a day on the beach.
  1. A: What were you doing (you/do) when I saw you yesterday?
    B: I was waiting (wait) for my sister. She was buying (buy) something in a shop.
  2. A: Who were you talking (you/talk) to when I phoned you?
    B: It was my brother. He was telling (tell) me about a film he saw on TV.
  3. A: Were (his parents/live) in England when he was born?
    B: No, they were living (live) in Paris. His father was working (work) as an architect.
  4. A: Were you watching (you/watch) TV when I called last night?
    B: No, I wasn’t. I was reading (read) a magazine.
  5. A: Who were you having (you/have) lunch with when I saw you yesterday?
    B: With Jane. She’s a friend of mine. We were talking (talk) about you!
  6. A: Were you playing (you/play) tennis yesterday afternoon?
    B: No, I wasn’t playing (not/play) tennis, I was doing (do) my homework.
  7. A: What were they wearing (they/wear) for school yesterday? Their school uniform?
    B: No, they weren’t wearing (not/wear) their school uniform, they were wearing (wear) jeans and T-shirts.
Posted in Հանրահաշիվ 8

Երկու անհայտներով առաջին աստիճանի հավասարումներ

ax+by+c=0 տեսքի հավասարումը, որտեղ a−ն,b−ն,c−ն թվեր են (գործակիցներ), կոչվում է x և y երկու անհայտներով առաջին աստիճանի գծային հավասարում: a և b թվերը կոչվում են անհայտների գործակիցներ, իսկ c-ն՝ ազատ անդամ: 

 ax+by+c=0 հավասարման լուծում անվանում են ցանկացած (x;y) թվազույգ, որը բավարարում է ax+by+c=0 հավասարմանը, այսինքն՝ հավասարման մեջ տեղադրելիս այն վերածում է ճիշտ թվային հավասարության:

Օրինակ՝

 x+y−3=0 երկու անհայտով գծային հավասարման լուծումներ կարող են լինել (3;0),(2;1),(1;2),(0;3),(4;−1) թվազույգերը։

Առաջադրանքներ․

1)Գրե՛ք անհայտների գործակիցները և ազատ անդամը․

ա)3x — y + 5 = 0
Գործակից՝ 3,-1 ազատ․ 5

բ)2x — 5y — 1 =0
Գործակից՝ 2,-5 ազատ․ -1

գ)2x + 3y — 1 = 0
Գործակից՝ 2,3 ազատ․ -1

դ)4x — 7y -4 = 0
Գործակից՝ 4, -7 ազատ․ -4

2)Ցույց տվեք, որ (1; -1), (5; -7), (-3; 5) թվազույգերը 3x + 2y — 1 = 0 հավասարման լուծումներ են։
3-2-1=0
15-14-1=0
-9+10-1=0

3)Հետևյալ թվազույգերը 2x — y + 4 = 0 հավասարման լուծումնե՞ր են․

ա)(1; -2)

բ)(0; 4)

գ)(-2; 1)

դ)(3; 4)

ե)(5; 0)

զ)(-2; 0)

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Տրված a, b և c թվերով կազմեք առաջին աստիճանի երկու անհայտով հավասարում․

ա)a = 5, b = 4, c = -2
5x+4y-2=0

բ)a = 0, b = -3, c = 4
-3y+4=0

գ)a = 0, b = 2, c = -1
2y-1=0

դ)a = -5, b = -1, c = 0
-5x-y=0

2)(1, 3) թվազույգը հավասարման լուծո՞ւմ է․

ա)2x — 3y + 5 = 0
2-9+5=0 ոչ

բ)-x + y — 2 = 0
-1+3-2=0 այո

գ)x — y — 6 = 0
1-3-6=0 ոչ

դ)7x — 3,2y + 4= 0
7-9,6+4=0 ոչ

ե)x + 2y — 7 = 0
1+6-7=0 այո

զ)4x — 7y + 21 = 0
4-21+21=0 ոչ

3)Ցո՛ւյց տվեք, որ (2; 1) թվազույգը 2x — 6y = -2 հավասարման լուծում է, իսկ (1, 2) թվազույգը՝ ոչ։

4-6=-2 այո
2-12=-2 ոչ

Posted in 2024-2025

English

Andy: Hi Sophie. It’s me, Andy. What are you doing?
Sophie: Nothing really. Why?
Andy: Do you want to go to the cinema with me? I go every Friday.
Sophie: Well, I don’t know. I can only go after eight o’clock. We always have dinner at 7:30. My mum is cooking dinner now.
Andy: No problem. Let’s meet at the cinema at 8:15.
Sophie: OK. Great! But Andy—I can hear a lot of noise in your house. What is it?
Andy: Oh, that’s my brother. He is listening to music upstairs. He always plays very loud music!
Sophie: Oh, I see! OK—well, I’ll see you at 8:15. Thanks for calling.
Andy: See you Sophie! Bye.

7. Listening

1. dancing

4. Playing

5. Running

3. swimming

6. Painting

8. Reading

9. Computer

The mystery word, reading down in the orange letters, is “SPORT.”

Let’s solve the job names by unscrambling the letters:

  1. hacitterc = architect
  2. netidts = dentist
  3. thlfig = flight (for «flight attendant»)
  4. tentatdan = attendant
  5. heitgfierfr = firefighter
  6. orelcdt = doctor (already filled in)
  7. relawy = lawyer
  8. posh = shop assistant
  9. santasist = assistant
  10. cheerat = teacher
  11. tve = vet

So, the correct jobs for each image should be:

  1. Doctor
  2. Architect
  3. Lawyer
  4. Mechanic
  5. Flight attendant
  6. Dentist
  7. Firefighter
  8. Pilot
  9. Shop assistant
  10. Teacher
Posted in 2024-2025

English

Andy: Hi Sophie. It’s me, Andy. What are you doing?
Sophie: Nothing really. Why?
Andy: Do you want to go to the cinema with me? I go every Friday.
Sophie: Well, I don’t know. I can only go after eight o’clock. We always have dinner at 7:30. My mum is cooking dinner now.
Andy: No problem. Let’s meet at the cinema at 8:15.
Sophie: OK. Great! But Andy—I can hear a lot of noise in your house. What is it?
Andy: Oh, that’s my brother. He is listening to music upstairs. He always plays very loud music!
Sophie: Oh, I see! OK—well, I’ll see you at 8:15. Thanks for calling.
Andy: See you Sophie! Bye.

Posted in 2024-2025

English

  1. We eat eggs for breakfast every day.
  2. Our teacher always gives us homework on Fridays.
  3. I’m sorry I don’t know the answer.
  4. My father doesn’t like football.
  5. Are all your friends going to the same school?
  6. Where does your best friend live?
  1. We’re staying in a nice hotel near me.
  2. I’m having a really good time.
  3. The sun is shining.
  4. My brother and sister are playing on the beach.
  5. I’m sitting in my room.
  6. I’m not doing any work.
  7. What are you doing?