Սոփեստներ՝
Սոփեստներ ՝ մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերի հունական փիլիսոփաներ՝ իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ովքեր առաջինն սկսեցին իմաստասիրություն ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ սոփեստ էին Պրոտագորասը, Գորգիասը, Հիպիասը, Պրոդիկոսը, Անտիփոնը, և ուրիշներ, կրտսեր սոփեստներ՝ Կրիտիասը, Ալկիդամասը, Էվթիդեմոսը, Լիկոփրոնը, Թրասիմաքոսը, Հիպոդամոսը, Պոլոսը և ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակական-քաղաքական կողմնորոշմամբ սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Սոփեստների փիլիսոփայական հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնափլիսոփայությունից փոխադրեցին բարոյականության քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանության հարցերի ոլորտը, և դա նրանց պատմական ծառայությունն է։
Առաջադրանքներ ինքնուրույն աշխատելու համար/կատարել տանը և վերլուծությւոնը տեղադրել բլոգում։
1. Ինքնուրույն վերլուծել հետևյալ սոփեստությունը.
Յոթ ընկերներ սրճարանում սեղան էին պատվիրել։ Բայց թյուրիմացություն էր տեղի ունեցել. սեղան էին պատրաստել վեց հոգու համար, իսկ սրճարանի սրահը լեփ-լեցուն էր։
Այնուամենայնիվ, մատուցողը գտավ ելքը։
Առաջին հյուրին նա նստեցրեց առաջին աթոռին, իսկ նրա կողքին՝ նույն աթոռին, խնդրեց ժամանակավորապես նստել նրա ընկերուհուն։ Երրորդին նա նստեցրեց առաջին երկուսի կողքի աթոռին, չորրորդին՝ հաջորդ աթոռին։ Հինգերորդին նա նստեցրեց առաջին երկուսի դիմաց, վեցերորդին՝ նրա կողքի աթոռին։ Եվ վերջապես, ազատ մնացած վեցերորդ տեղում նա նստեցրեց առաջին հյուրի ընկերուհուն։ Ինչպե՞ս ստացվեց, որ յոթ հոգին տեղավորվեցին վեց աթոռի վրա։
Երկու հյուրին նստեցրեց նույն աթոռին։