Posted in Ֆիզիկա 8

Լաբ․աշխ․հավասարաչափ արագացող շարժման ուսումնասիրում

Աշխատանքի նպատակը․

1․Համոզվել,որ ուսումնասիրվող շարժումը հավասարաչափ արագացող է։

2․Կարողանալ ճանապարհի և ժամանակի օգնությամբ որոշել թեք ճոռով շարժվող գնդիկի շարժման արագացումը։

3․Հաշվելով շարժման ճանապարհը և արագացումը կարողանալ հաշվել ժամանակը։

Աշխատանքը կատարելու համար պետք է իմանալ․


1․Հավասարաչափ շարժման հիմնական բանաձևերը․

v=at S=at2 /2 ՝ այս բանաձևից a= 2S/t2

2. Արագացման սահմանումը, բանաձևը և միավորը:

Այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում: Արագացումը ողջ շարժման ընթացքում մնում է հաստատուն: Արագացումը սովորաբար նշանակում ենք լատիներեն a տառով, այն “ակսելառատիո” բառից է թարգմանաբար նշանակում է արագացում:  Բանաձևը՝ a=v/t Արագացման միավորը այնպիսի հավասարաչափ արագացող շարժման արացումնն է, և այդ շարժման արագությունը յուրաքանչյուր մեկ վայրկյանում փոփոխվում է մեկ մետր վայրկյանով, այդ միավորը նշանակում են 1 մ/վ²:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․ մետաղե ճոռ․պողպատե գնդիկ,վայրկյանաչափ․մետաղյա բաժակ,չափաժապավեն,ամրակալան։

Փորձի ընթացքը

Ամրակալանին ամրացրեցի ճոռը,որոշակի անկյան տակ։Ճոռի հիմքին տեղավորեցի մետաղյա բաժակը։Չափեցի ճոռի երկարությունը։Դա կլինի այն ճանապարհն(S) է,որը անցավ գնդիկը փորձի ժամանակ։Բաց թողեցի գնդիկը և միաժամանակ աշխատեցրու վայրկենաչափը։Երբ գնդիկը բախվեց արգելակին կանգնեցրեցի վայկենաչափը և գրանցեցի շարժման ժամանակը՝կլորացնելով վայրկյանի տասնորդական մասով։Փորձը կրկնեցի երեք անգամ և հաշվեցի չափված ժամանակների միջին արժեքը՝t=(t1+t2+t3)/3:Հաշված ժամանակը ընդունեցի որպես գնդիկի շարժման ժամանակ։Վերևի բանաձևով հաշվեցի արագացումը՝ a= 2S/t2

Այժմ նույն փորձը ,նույն կերպ կրկնեցի S-ի համար ընտրելով երկու ուրիշ չափեր։

Կատարածս փորձերից եկա վերջնական եզրակացություն,գնդիկի շարժումը թեք ճոռով———

1․հավասարաչափ է։

2․անհավասարաչափ արագացող է։

3․ հավասարաչափ արագացող է։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն