Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:
Շեղանկյան հատկությունները․
Քանի որ շեղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:
1. Շեղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD (քանի որ հավասար են բոլոր կողմերը):
2. Շեղանկյան հանդիպակաց անկյունները հավասար են՝ ∢A=∢C, ∢B=∢D:
3. Շեղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD, AO=OC
4. Շեղանկյան կողմին առընթեր անկյունների գումարը 180° է՝ ∢A+∢D=180°
Միայն շեղանկյանը բնորոշ հատկություններ.
5. Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են՝ AC⊥BD
6. Շեղանկյան անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են (անկյունները կիսում են)
7. Անկյունագծերը շեղանկյունը բաժանում են չորս հավասար ուղղանկյուն եռանկյունների՝ ABO, CBO, CDO, ADO եռանկյունները հավասար ուղղանկյուն եռանկյուններ են:
Քառակուսի է կոչվում այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են:
Քառակուսու հատկությունները․
1. Քառակուսու բոլոր կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD:
2. Քառակուսու բոլոր անկյունները 90° են:
3. Քառակուսու անկյունագծերը հավասար են և հատման կետով կիսվում են՝ BD=AC; BO=OD=AO=OC:
4. Քառակուսու անկյունագծերը փոխուղղահայաց են՝ BD⊥AC:
5. Քառակուսու անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են՝ ∢ABD=∢DBC=∢BCA=…=45°:
6. Անկյունագիծը քառակուսին բաժանում է չորս հավասար հավասարասրուն ուղղանկյուն եռանկյունների:
Առաջադրանքներ․
1)Քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև կողմերը եղած հեռավորությունների գումարը 20 սմ է։ Գտեք քառակուսու պարագիծը։
2)Շեղանկյան անկյուններից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Հաշվիր շեղանկյան անկյունները:
3)Հաշվիր շեղանկյան սուր անկյունը, եթե նրա երկու անկյունների տարբերությունը 18° է:
4)Հաշվիր շեղանկյան բութ անկյունը, եթե նրա անկյունագծերից մեկը կողմի հետ կազմում է 31° -ի անկյուն:
5)Շեղանկյան սուր անկյունը հավասար է 60°, իսկ պարագիծը 48 մ է: Հաշվիր շեղանկյան փոքր անկյունագիծը:
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1)Քառակուսու պարագիծը 72 սմ է: Հաշվիր քառակուսու կողմը:
2)Հաշվիր շեղանկյան պարագիծը, եթե նրա կողմի երկարությունը 4.45 դմ է:
3)Տրված է՝ OD=3 սմ, AC=14 սմ: Գտիր BD-ն և AO-ն:

4)Հաշվիր շեղանկյան մյուս անկյունները, եթե A անկյունը 67° է:
5)Հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ․