Posted in 2024-2025

Գործնական քերականություն

03.11.2024

Աշխատանք դասարանում 

Հնչյունաբանություն- ինքնաստուգման թեստ

  1. Նախադասության մնջ ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր գոյականների հոլովական ձևերով:

Շատ էր պատմում իր ճամփորդության մասին, նավում իր հետ ընկերացած տղաների մասին: ճամփորդությունից, տաղաներից
Անընդհատ խոսում է իր որդու և դուստրերի մասին: որդուց, դստրերից
Իր բույնը հյուսել էր մեր բակի ծառի վրա: ծառին
Ամառը չէր կարողանում տան մեջ մնալ, քնում էր կտուրի վրա` աստղազարդ երկնքի տակ: կտուրին
Ամայի դաշտի մեջ քարե երկու սյուն էր կանգնեցված:դաշտում

Խավարի մեջ մի երկու ցոլք էր երևում միայն:խավարում
Պառկեց դեզի վրա, ու չորացած ծաղիկների խառը բույրերը նորից հուշեր արթնացրին:դեզին
Նրան քո իսկ հրամանի համաձայն պիտի կախեին, եթե չփախչեր:  հրամանով
Ըստ այդ երկրի օրենքի`  իր սենյակից կամ մեքենայից դուրս եկած օտարականը պիտի հագնված լինի տեղացիների նման:օրենքով

  1. Գծիկները ը կամ  ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:

Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխը ու ինքն ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանն ու նիզակը ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչը որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասը սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքներն ու ամրոցները:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր:

Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:

Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել

Սիրահարված եմ ձեր երկրի վրա:

Սիրահարված եմ ձեր երկրին:

Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:

Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:

Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
Քույրս երրորդ դասարան է:

Քույրս երրորդ դասարանում է
Բաժակը ձեռքն էր, որ մտավ:

Բաժակը ձեռքին էր, որ մտավ
Շատ լավ է տիրապետում անգլերենը:

Շատ լավ է տիրապետում անգլերենին:
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

  1. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:

Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

Պարզ-մեծ, խոշոր, համեստ

Բարդ-ալեծուփ, մարդամոտ, ոսկեհուռ, հորդառատ

Ածանցավոր-ուժեղ, սիրելի, հոդային, հոտավետ

Բարդ ածանցավոր-առևտրական, միջմոլորակային, ահեղամռունչ

  1. Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

անտուն, անգույն, անհամ, դժգույն, ոսկյա, երկաթյա, գունատ, ոսկեղեն, երկաթեղեն, համեղ

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն