11.12. 2024
Աշխատանք դասարանում
1. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):
Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Ներգործական
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:
Կրավորական
մրոտել — մրոտվել
ծուխը — ծխից
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Ներգործական
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:
Կրավորական
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:
Ներգործական
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:
Կրավորական
Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:
Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից :
Դահլիճը լավ կահավորել էին:
Լավ կահավորվել էր դահլիճը:
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:
Մշակութային շատ արժեքներ են ստեղծվել մեր ժողովրդի կողմից:
2. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞օգնությամբ դարձրիր:
Օրինակ`
գտնել — գտնվել, նետել — նետվել:
Գրել — գրվել
գրավել,
ծեծել — ծեծվել
թրջել — թրջվել
թխել — թխվել
տաշել — տաշվել
վրդովել,
կապել — կապվել
սպանել — սպանվել
նկարել — նկարվել
կեղտոտել — կեղտոտվել:
3.Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:
Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: —
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել:
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:
Տերը շանը կապել էր ծառից:
Տարբեր մարդիկ տարբեր ձեով էին պատմում առավոտվա դեպքը:
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Շինարարությունն ավարտին հասցրին:
1. Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին:
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
2. Այս նկարը պատին պապս է ամրացրել:
Այս նկարը պատին ամրացվել է պապիս կողմից:
3. Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:
Այս գիրքը նաև կարդացվել է իմ ընկերոջ կողմից:
4. Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:
Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողից:
5. Տերը շանը կապել էր ծառից:
Շունը կապվել էր ծառից տիրոջ կողմից:
6. Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը:
Առավոտվա դեպքը տարբեր ձևով պատմվում էր տարբեր մարդկանց կողմից:
7. Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Թեթև ցնցումը գրանցվեց սարքերի կողմից:
8. Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Մարդիկ զգուշացվեցին ինստիտուտի աշխատակիցների կողմից սպասվող փոթորկի մասին:
9. Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Այդ երեխան գտնվել էր անտառում որսորդների կողմից:
10. Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
Տղան միշտ կախարդվում էր նույն երազի կողմից:
11. Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Քարերը տաշվում ու իրար կողքի դրվում էին վարպետի խնամքոտ ձեռքով:
12. Շինարարությունն ավարտին հասցրին:
Շինարարությունն ավարտին հասցվեց:
4. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական ևպատասխանի՛ր հարցերին:
Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցելէր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:
Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չեն նկատում:
Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:
Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:
Մրջյունները ծածկել էին սեղանը:
Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին: Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում կրավորականնախադասության ենթակա:
1. Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:
Զվարճալի և ուսանելի կարուսելն, որը հիշեցնում էր գնդաձև սենյակ, կառուցվել էր ձեռնարկատիրոջ կողմից՝ հասարակությանը զվարճացնելու համար:
2. Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չենք նկատում:
Ինչո՞ւ սովորական իրերը իրար ձգվելիս չեն նկատվում մեր կողմից:
3. Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:
Թեթև, թույլ ամրացրած տանիքները սկզբում քշվեցին քամու կողմից:
4. Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:
Դեմքը տաքացվում է նուրբ շղարշով:
5. Մրջյունները ծածկել էին սեղանը:
Սեղանը ծածկվել էր մրջյունների կողմից:
6. Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին:
Հիվանդը փրկվեց ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջրով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:
Տրված նախադասության գործողության կրողը (հիվանդը) դառնում է կրավորականի ենթակա:
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում կրավորական նախադասության ենթակա:
Գործողության կրողը (հիվանդը) դառնում է կրավորական նախադասության ենթակա: