Posted in Գրականություն 8

Կարդում ենք Տերյան

03.02.2025

Աշխատանք դասարանում 

Կարդում ենք Տերյան

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։

Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։

Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։

Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում: Բավառ, Ոսկի, Գինի, Գոհար, փերուզ, հուր, պայծառ, արյուն, արև:

2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ՝ խո՞հը, թե՞ տրամադրությունը: 
Ես կարծում եմ գերիշխում է խոհը, քանի որ հեղնակը բանաստեղծության մեջ փորձում է իր տրամադրությունը, հոգեվիճակը ցույց տալ:

3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

4.  Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝ բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան: Ես կարծում եմ, որ բառերն են ստեղծում ռիթմը, քանի որ երբ դրանք մեզ ծանոթ են, մենք դրանք ավելի արագ ենք կարդում

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ուրու – շիկացած կամ մթնած առարկա, ինչը կապվում է մութի կամ տխրության հետ։
Արձակ – բաց, ազատ, կամ բաց, անարգել դաշտ։

2. Դուրս գրի՛ր համեմատությունները:
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով

3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը: 
«Ուրու» բառը ավելի հարազատ է բանաստեղծության ոգուն, որովհետև այն կապված է մթության, տխրության ու անորոշության հետ, ինչը համապատասխանում է խոսքի տրամադրությանը։

4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը

5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:
«Տխրություն» վերնագիրը կապված է ամբողջ բանաստեղծության հետ, քանի որ այն արտահայտում է մի անորոշ մթություն ու քնքշություն, որը լցնում է բնությունը, մարդկանց ու սրտերը։ Տխրությունը զգացվում է ոչ միայն բնության մեջ, այլև այն է, ինչ ապրում է լույսի ու մթության մեջ։

6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը: 
Մութի և սիրո միջև

Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ, առկայծել, կարոտագին, կարոտավառ: 
Աներևույթ — չերևացող, տեսանելի չէ, աննկատելի։
Առկայծել — պայթել կամ ճառագայել շատ վառ լույսով, պայծառանալ։
Կարոտագին — լի կարոտով, խորը ցանկությամբ։
Կարոտավառ — իր մեջ կրող կարոտի ուժեղ զգացում։

2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ: 
Աստղերը, որպես մոմեր սրբազան
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն


3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված: 
Բանաստեղծությունը խոսում է սիրո և բաժանման մասին։ Մենք միաժամանակ մոտ ենք, բայց միևնույն ժամանակ հեռու՝ ինչպես աստղերը։ Շատ տխուր է, երբ սիրում ես, բայց հեռու ես։

4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում: 
Fatum նշանակում է ճակատագիր։ Դա այն է, ինչ գրում է մեզ ճակատագիրը, այն է, ինչը հնարավոր չէ փոխել։

5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, ,  ,,Իջնում է հուշիկ,, : 
,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,,
Կարևոր է, երբ սիրում ես, բայց միևնույն ժամանակ հասկանում ես, որ միշտ մոտ լինել չես կարող։ Մարդիկ միմյանց հետ լինում են, բայց ամեն անգամ մի պահ գալիս է, երբ պետք է հեռանան։ Շատ անգամ կյանքում պատահում է, որ դու ու քեզ սիրող մարդը ուզում եք լինել միասին, բայց միևնույն ժամանակ հայտնվում եք հեռու։ Տարբեր պատճառներով՝ կարող է լինել ժամանակի կամ տարածության տարբերությունը, կամ նույնիսկ կյանքի պայմանները կարող են լինել բաժանումի պատճառ։ Եվ թվում է, որ երբ եք մոտ, բայց իսկապես շատ հեռու եք։
Սա մի մեծ հակասություն է՝ միևնույն ժամանակ սիրելը, բայց չկարողանալ լիարժեք լինել մոտ։ Երբ սիրում ես, ամեն րոպե ուզում ես լինել կողքիդ, բայց երբեմն շատ բաներ խանգարում են։ Միշտ իրար հետ լինել, բայց երբեք լիովին մոտ չլինել՝ սա կարծես մի աներևույթ կապ է, որը խորը մնացածը միշտ քեզ հետ է։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից կարդալ բանաստեղծությունները, մեկն ընտրությամբ սովորել անգիր։ Ընթերցածները ներկայացնել բլոգում՝ մեկնաբանությամբ։ 

Կարդացածս բանաստեղծություններս
ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Անգիր արածս բանաստեղծությունը
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…


Արդեն առաջին տողերից հասկանում եմ, որ բանաստեղծությունն ունի լույսի և մութի համադրում՝ «Աստղերն են ժպտում լուսեղեն նազով», որտեղ աստղերը ներկայացվում են որպես գեղեցիկ, խնամված մարմնավորում, որոնք «ժպտում են», սիրով լուսավորում են տարածությունը։
«Խաղաղ դաշտերը մութն է համբուրում» տողը ցույց է տալիս բնության և սիրո հաշտությունը, որտեղ խաղաղությունն ու մթությունը միահյուսվում են իրար, արտահայտելով սիրո համադրվածություն՝ տխրության և երջանկության մեջ։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն