Գիտենք, որ իրական թվերի երկրաչափական մոդելը թվային ուղիղն է: Ցանկացած իրական թիվ թվային ուղղի վրա ունի իր դիրքը: Հիմա կպարզենք, թե ինչպես են թվային ուղղի վրա պատկերվում թվային միջակայքերը: Կօգտագործենք հետևյալ նշանակումները.
| Անհավասարությունների և ծայրակետերի նշանակումներ | Բազմությունների նշանակումներ |
| ≤ կամ ≥ ∙ (ծայրակետն ընդգրկված է) | [ և]քառակուսի փակագծեր |
| < կամ > о (ծայրակետն ընդգրկված չէ) | ( և )կլոր փակագծեր |
Գոյություն ունեն թվային ուղղի վրա բազմությունների 4 տեսակի նշանակումներ:
Ամբողջ թվային ուղիղը նշանակվում է այսպես՝ (−∞;∞)։
Եթե x թիվը միաժամանակ բավարարում է x>−4 և x<5 անհավասարություններին, ապա այն բավարարում է −4<x<5 երկկողմանի անհավասարությանը:
−4<x<5 երկկողմանի անհավասարությանը բավարարող բոլոր թվերի բազմությունը անվանում են թվային միջակայք և նշանակում են այսպես՝ (−4;5):
Միջակայքը պատկերենք թվային ուղղի վրա: Կարդում ենք՝ «−4, 5 ինտերվալ», կամ «բաց միջակայք» : Նկատենք, որ հատվածի ծայրակետերը ընդգրկված չեն (սևացված չեն):

Դիտարկենք ուրիշ միջակայքեր:
−4≤x≤5 կամ x∈[−4;5]: Կարդում ենք՝ «−4, 5 հատված», կամ «փակ միջակայք»: Նկատենք, որ հատվածի ծայրակետերը ընդգրկված են (սևացված են):

−4≤x<5 կամ x∈[−4;5): Կարդում ենք՝ «−4, 5 կիսաինտերվալ», կամ «կիսաբաց միջակայք»: Նկատենք, որ կիսաինտերվալի ծայրակետերից մեկը՝ −4 -ը ընդգրկված է (սևացված է), իսկ մյուսը՝ 5 -ը ընդգրկված չէ (սևացված չէ):

−4<x≤5 կամ x∈(−4;5]: Սա ևս կիսաինտերվալ է՝ բաց ձախ ծայրակետով:

Առաջադրանքներ․
1)Անվանեք թվային բազմությանը պատկանող բոլոր ամբողջ թվերը՝
ա)[-3;1]
-3, -2, -1, 0, 1
բ)(-3;1)
-2, -1, 0
գ)[-3;1)
-3, -2, -1, 0
դ)(-3;1]
-2, -1, 0, 1
ե)[-2;3]
-2, -1, 0, 1, 2, 3
զ)(-2;3)
-1, 0, 1, 2
է)[-2;3)
-2, -1, 0, 1, 2
ը)(-2;3]
-1, 0, 1, 2, 3
2)Պատկերեք նշված բազմությունները թվային ուղղի վրա՝
ա)[3;5]

բ)(3;5)

գ)[3;5)

դ)(3;5]

ե)[-2;+∞)

զ)(-2;+∞)

է)(-∞;-2)

ը)(-∞;-2]

3)Պատկանու՞մ է արդյոք -2 թիվը թվային բազմությանը (գրառումը կատարեք ∈ և ∉ նշանների օգնությամբ):
ա)[-3;0]
∈
բ)(-2;3)
∉
գ)(-∞;-2]
∈
դ)(-3;+∞)
∈
ե)N
∉
զ)Z
∈
է)Q
∉
ը)R
∈
4)Անվանեք թվային բազմությանը պատկանող երեք ամբողջ թվեր՝
ա)[0;+∞)
0, 1, 2
բ)(0;+∞)
1, 2, 3
գ)(-∞;1)
-2, -1, 0
դ)(-∞;1]
-1, 0, 1
5)Գրառեք նշանակումը և պատկերեք նշված բազմությունները թվային ուղղի վրա՝
ա)2-ից 4 փակ միջակայքի (հատվածի)

բ)2-ից 4 բաց միջակայքի

գ)2-ից 4 կիսաբաց միջակայքի՝ 4-ը ներառած

դ)2-ից 4 կիսաբաց միջակայքի՝ 2-ը ներառած

ե)5-ից +∞ միջակայքի

6)Պատկանու՞մ է արդյոք 2/3 թիվը թվային բազմությանը (գրառումը կատարեք ∈ և ∉ նշանների օգնությամբ):
ա)(0;1] ∈
բ)[1;2] ∉
գ)(-∞;2/3]∈
դ)(2/3;+∞) ∉
ե)N ∉
զ)Z ∉
է)Q ∈
ը)R ∈