Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ..
- Բանաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրեք և բացատրեք ձեր ընտրած վերնագիրը:
Կարծում եմ վերնագիրը կարող է լինել առաջին սեր կամ նմանատիպ մի անվամբ, քանի որ բանաստեղծության մեջ նա ասում է՝Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ… իսկ առաջին անուրջ ասելով նա նկատու ունի առաջին սերը:
- Բացատրի՛ր բառերը՝ անուրջ, անեղծ, անհաստատ, բեկում, փարոս:
երազ, չվնասված, ոչ հաստատված, սրտի կոտրվելը, լուսնաշտարակ-այն մեծ կառույցը նավերին ուղղություն ցույց տալու համար
- Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, ո՞ր տողերից է դա զգացվում:
Բանաստեղծության մեջ կտավում է հեղինակի կոտրված սրտի զգացմունքները, նաև կարոտ և տխրություն ինչը զգացվում է այս տողերից՝
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ..
- Ինչպիսի բառեր են մգեցված բառերը, դրանք փոխարինիր համարժեք այլ բառերով, այնպես որ բանաստեղծությունն ավելի ուրախ տրամադրություն արտահայտի:
Սև-լուսավոր, սուտ-ճշմարիտ, դառը-քաղցր
- Բացատրի՛ր՝
Իմ խաղաղ երեկոն է հիմա:- Այս տողը արտահայտում է ներքին, հոգու խաղաղությունը
Անունդ թող փարոս լինի ինձ:- Այս տողում փարոսը օկտագործված է փոխաբերական իմաստով, փարոսը ինչպես հայտնի է ուղեկցում է նավերին, իսկ այստեղ նշված է անունդ թող փարոս լինի ինձ այսինքն անունդ թող ուղեկցի ինձ:
Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…
- Առանձնացնել բնության նկարագրությունները:
Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
- Բացատրեք բառերը՝ պատել, վարսաթափ, տագնապ:
շրջապատել, մազերը թափված, անհանգստություն
- Ո՞ր տողերում է արտահայտված բանաստեղծի անձնական ապրումը:
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։
Սիրտ իմ, այդ ո՞ ւմ ես դու իզուր կանչում,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…