Posted in Կենսաբանություն 8

Հյուսվածքային հեղուկ, ավիշ

1. Ի՞նչ է օրգանիզմի ներքին միջավայրը, և ի՞նչ նշանակություն ունի այն:
Օրգանիզմի ներքին միջավայրը բաղկացած է հյուսվածքային հեղուկից, ավիշից և արյունից: Այն ապահովում է այն միջավայրը, որտեղ գոյություն ունեն բջիջները՝ դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով: Օրֆանիզմի ներքին միջավայրը կարևոր է, քանի որ այն ապահովում է բջիջների սնուցումն ու թթվածնով հարստացումը՝ պարբերաբար հեռացնելով նյութափոխանակության արդյունքում առաջացած ագաքիսները:

2.Ինչպե՞ս է ձևավորվում հյուսվածքային հեղուկը:
Հյուսվածքային հեղուկը ձևավորվում է այնպիսւ մեխանիզմի միջոցով, երբ արյունը անցնում է ճեղքվածքներից՝ տարածելով սննդանյութերն ու թթվածինը բջիջներին: Սննդանյութերն ու բջիջները անցնում են արյունից հյուսվածքային հեղուկ՝ ներգրավելով նյութափոխանակության արտադրանքներ, իսկ հակառակ ուղղությամբ տեղափոխվում են ագաքիսները՝ ապահովելով բջիջների կենսագործունեությունը:

3. Ի՞նչ է ավիշը և ի՞նչ դեր է կատարում:
Ավիշը կաթնասպիտակավուն հեղուկ է, որը բաղադրությամբ նման է արյան պլազմային, սակայն սպիտակուցների պարունակությունը 3-4 անգամ պակաս է: Ավիշը կարևոր դեր է կատարում, քանի որ այն հավասարակշռում է հյուսվածքային հեղուկի քանակը, հավաքելով ավելցուկը ավշային անոթներում, ինչը թույլ է տալիս պահպանել դրա կայուն բաղադրությունը և աջակցել բջիջների կենսագործունեությանը:

4. Ո՞րն է կոչվում հոմեոստազ:
Հոմեոստազը օրգանիզմի կարողությունն է պահպանել ներքին միջավայրի կայուն վիճակը՝ անկախ արտաքին փոփոխություններից: Դա կարևոր է կյանքի գործընթացների կայունությունը ապահովելու համար:

5․Ի՞նչ նշանակություն ունի ներքին միջավայրի կայունությունը
Ներքին միջավայրի կայունությունը կարևոր է օրգանիզմի կենսագործունեությունը կարգավորելու համար, քանի որ այն կարգավորում է նյարդային և ներզատական համակարգերի աշխատանքը, ինչի շնորհիվ պահպանվում են բջիջների ճիշտ ու պարբերական ֆունկցիաները:

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն