07.04.2025
Աշխատանք դասարանում
Լրացնել հարցարանը։
Գոյականական անդամի լրացումներ՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:
Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, չափ, քանակ) կոչվում է որոշիչ:
Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ: Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի:
- Կարդա՛ նախադասությունները և ընդգծի՛ր որոշիչ-որոշյալները:
Ա. Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի մարդ:
Բ. Երևակայական թշնամին աչքերի առաջ դառնում էր շոշափելի:
- Ո՞ր խոսքի մասերով է արտահայտվել որոշիչը.
Ա. ծով աչքեր, փայտից գդալ, ուրցի թեյ,
գոյական
Բ. տխուր եղանակ, լեռնային օդ,
ածական
Գ. այն տղան, յուրաքանչյուր մարդ,
դերանուն
Դ. երեք խնձոր, յոթ-ութ օր,
թվական
Ե. քնած դշխուհի, վազող մարդ, գրելու թուղթ,
դերբայ
Զ. վարդի նման այտեր
կապային բառեր
Է. կարմիր ծաղիկներով գլխաշոր, բարձր գագաթներով լեռներ :
բառակապակցություն