Լրացուցիչ աշխատանք (տանը)
Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանը: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:
Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:
Նրան ուշքի բերեց այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ:
Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:
Մի ժպիտ գարնան երեկոյի նման գգվող թառել էր դեմքին:
Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում:
Հարգանք էին ներշնչում ձեռքերը՝կոշտուկներով պատած ու հաղաբույր:
Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
Հանկարծ փայտահատինմոտեցավ մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման:
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:
Մեր փողոցով անցնում էր մի կին՝ երկարոտն ու նրբակազմ:
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար,բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ:
Երկար , բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ գազանիկը ՝ մարդու ձեռքերին նմանվող։
- Տրված ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպես,
որ լինեն նրանցից առաջ և հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: – Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց:
Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:
Հավաքվածներին մոտեցավ մի աղջիկ՝ խուճապահար թռչունի նման:
Հավաքվածներին մոտեցավ խուճապահար թռչունի նման մի աղջիկ:
Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:
Վերջալույսի շողերով օծված լեռը , առասպելական մի նահապետ էր կարծես։
Առասպելական մի նահապետ էր կարծես լեռը՝ վերջալույսի շողերով օծված։
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:
Զանգը ՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած, բոլորին հավաքում էր եկեղեցում:
Բոլորին հավաքում էր եկեղեցում զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած։