Նեղվում եմ
Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։
1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։
Բանաստեղծն ասում է, որ ինքը հանդուրժում է ամեն ինչ՝ ծեծ, չար վերաբերմունք, խաբեություն։ Նա ներում է մարդկանց, բայց մարդիկ միշտ դժգոհ են։ Նույնիսկ երբ ինքը տառապում է կամ մեռնում, մարդիկ անհաղորդ են։
2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։
Հեղինակը նեղվում է, որովհետև ինքը լավ է վերաբերվում մարդկանց, բայց նրանք չեն գնահատում դա։ Ինքը մեղք ունի, իսկ մարդիկ՝ դժգոհ են։
3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։
Ինձ կարող է նեղացնել, երբ ինձ չեն հասկանում կամ անտեսում։ Երբ ուզում եմ օգնել, բայց դա չեն նկատում կամ սխալ են հասկանում։