Posted in Կենսաբանություն 8

Գաղափոխանակում

1. Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ։
Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար պետք է ժամանակին ստանալ պատվաստումներ, զբաղվել սպորտով կամ որևէ ֆիզիկական ակտիվությամբ, սնվել առողջ և հավասարակշռված, խուսափել սթրեսներից ու լարվածությունից, ինչպես նաև պահպանել առողջ ու հանգիստ քուն։

2. Որո՞նք են շնչառության հիգիենայի հիմնական կանոնները։
Շնչառությունը պահպանելու համար պետք է լինել մաքուր օդով վայրերում, սենյակները պարբերաբար օդափոխել, հետևել մաքրությանը՝ լվանալ ձեռքերը և դեմքը, խուսափել փոշուց ու ծխից, և մնալ հնարավորինս հեռու վարակակիր մարդկանցից։

3. Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները։
Եթե առարկա է ընկել քթի խոռոչ, պետք է մյուս քթանցքը փակել ու փորձել ուժեղ շնչով դուրս հանել այն։ Ոչ մի դեպքում չի կարելի քթի մեջ խցկել որևէ գործիք, որովհետև կարող է վնասվել։ Իսկ եթե առարկան ընկել է շնչափող կամ հնարավոր չէ ինքնուրույն հանել՝ անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն