13.03.2025
Աշխատանք դասարանում
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․
1. Անծանոթ բառերը բացատրի՛ր։
| Բառ | Բացատրություն |
|---|
| Գունատ | Ցածր գույն ունեցող, խամրած |
| Տենչացի | Ցանկացա շատ ուժեղ, ցանկություն զգացի |
| Խնդուն | Ուրախ, պայծառ |
| Իմաստուն | Խելացի, խորախոհ |
| Տկար | Թույլ, հյուծված |
2. Մեկնաբանի՛ր արևանման խոսք և արնավառ խոսք բառակապակցությունները։
Արևանման խոսք – Խոսք, որը նման է արևին, այսինքն՝ պայծառ է, ջերմ, լույս տվող։
Առնավառ խոսք – Խոսք, որը արյան պես կենսատու է, ուժով լի, բուռն ու կենդանի։
3. Ցույց տուր բանաստեղծության մեջ եղած հակադրությունը։
Գիշեր — Արև
Լռություն, խավար, հիվանդություն — Լույս, խոսք, տենչ, կյանք
Հեղինակը գտնվում է մութ ու ցավոտ իրավիճակում, բայց երազում է լույսի, արևի, կյանքի մասին։
4. Վերնագրի՛ր բանաստեղծությունը։
Արևի երազը
Քանի որ բանաստեղծությունն ամբողջությամբ գիշերվա մեջ արևի կարոտի մասին է
Քամին
Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին,
Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի՛,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:
Փողոցները երկար,
Ու ձանձրալի, աշնան անձր—ների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժան, անհրապույր, չարկամ, —
Որքան, որքան, որքան ահավոր են հիմա:
Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…
Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին, — երկաթաթ— թռչուն, —
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…
Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում‘ փոշի — արնամուժ ավազ, —
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:
Օ, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնցոտիներ հագած պառավների նման, —
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:
Ծառերը ծեր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով, —
Երբեք,
Երբեք,
Երբեք…
Օ, գթացեք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:
Օ, գթացե՛ք հիմա.
Լսեք, լսեք, լսեք. —
Այս ահռելի, դաժան հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե —
Քամին,
Աշնան քամին…
1. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք բնութագրում են աշնան քամին։
«Աշնան քամին թռցնում է դեղին նժույգները իրա»
«Աշնան քամին՝ հռնդում է հիմա»
«Մոլորվել է այստեղ»
«Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր»
«Զարհուրելի, զազիր փողոցների միջով»
«Քամին հարձակվում է ահա անօգնական կքած բուլվարների վրա»
2. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք նկարագրում են աշնան քամին։
Այս հատվածները պատկերավոր նկարագրում են քամու շարժումը, բնույթը և ազդեցությունը՝
«Փոշու հսկա դեզեր փախցնում են իրար սարսափահար դարձած նախիրների նման»
«Քամին՝ երկաթաթ թռչուն»
«Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ»
«Հայացքներում՝ փոշի — արնամուժ ավազ»
Բոլորն էլ պատկերավոր խոսքեր են՝ քամու ուժը, սարսափը ու կատաղությունը ցույց տալու համար։
3. Բացատրի՛ր անհասկանալի բառերը։
Չկան
4. Ցույց տուր հեղինակի վերաբերմունքը ա/ քամու նկատմամբ, բ/քաղաքի նկատամամբ, գ/ ծառերի նկատմամբ, դ/ մարդկանց նկատմամբ։
ա/ քամու նկատմամբ
Հեղինակը վախով, զայրույթով ու ցավով է նկարագրում քամուն։ Այն դաժան է, կատաղած, ուժեղ և վտանգավոր։ Քամին կարծես մահ է բերում։
բ/քաղաքի նկատամամբ
Քաղաքը մութ է, մռայլ, ձանձրալի։ Փողոցները «դաժան, անհրապույր, չարկամ» են։ Հեղինակը քաղաքը ներկայացնում է որպես տխուր ու անշունչ վայր։
գ/ ծառերի նկատմամբ
Հեղինակը ծառերին խղճում է։ Նրանց տեսնում է որպես ծեր, հիվանդ, որբ էակներ։ Նա ցավում է նրանց համար և անգամ կոչ է անում գթացել նրանց։
դ/ մարդկանց նկատմամբ
Մարդիկ այստեղ ներկայացված են անօգնական, աղոտ կերպարների նման։ «Ամեն անցորդ՝ դեղին զառանցանք» է։ Այսինքն՝ մարդիկ էլ են կորցրել գույնն ու ուժը, դարձել խեղճ ու վախեցած։