1․ Ինչու՞ պետք է հետևել սննդակարգին։
Սննդակարգին հետևելը շատ կարևոր է, որովհետև այն օգնում է պահպանել առողջությունը, ստանալ անհրաժեշտ վիտամիններն ու սննդարար նյութերը, խուսափել թունավորումից, ավելորդ քաշից և աղեստամոքսային խնդիրներից։ Լավ կազմված սննդակարգը ուժ է տալիս օրվա ընթացքում և պաշտպանում է օրգանիզմը հիվանդություններից։
2․ Որո՞նք են սնման հիգիենայի նորմերը։
Սնման հիգիենայի հիմնական կանոններնը
Սնվելից առաջ ու հետո լվանալ ձեռքերը
Միշտ ուտել մաքուր ափսեներից և պարագաներով
Պահել ու օգտագործել միայն թարմ և մաքուր մթերքներ
Չուտել փողոցում բաց վիճակում պահվող սնունդ
Պահպանել սառնարանային կամ սենյակային համապատասխան
ջերմաստիճան՝ կախված սննդի տեսակից
Խուսափել ժամկետանց կամ կասկածելի հոտով ու տեսքով սննդից
3․ Թվարկե՞ք թունավորման ախտանշանները։
Սննդային թունավորման ժամանակ կարող են առաջանալ այս ախտանշանները․
Փսխում, Աղիքային ցավ կամ սուր որովայնային խանգարում, Դիարեա (փորլուծություն), Ջերմություն, Թուլություն, գլխապտույտ
Սրտխառնոց, Չորություն բերանում կամ ախորժակի կորուստ