1․Ի՞նչ նշանակություն ունեն վիտամիններ
Վիտամինները շատ կարևոր են մարդու առողջության համար։ Դրանք օգնում են ճիշտ զարգանալուն, ուժեղացնում են իմունային համակարգը, պահպանում են մաշկի, աչքերի, ատամների ու ոսկորների առողջությունը, ինչպես նաև կարգավորում են օրգանիզմի շատ գործառույթներ։ Վիտամինների պակասը կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների և թուլության։
2․Ո՞ր սննդամթերքն է ավելի շատ պարունակում վիտամին A, B, C, D
Վիտամին A — գազար, դդում, կարմիր պղպեղ, լյարդ, ձու
Վիտամին B (B1, B2, B6, B12) — հատիկավորներ (հացահատիկ), ընկույզ, լոբի, միս, ձու
Վիտամին C — կիտրոն, նարինջ, ելակ, կիվի, բուլղարական պղպեղ, մաղադանոս
Վիտամին D — ձուկ (սաղմոն, սարդինա), ձվի դեղնուց, կարագ, արևի լույս (սինթեզվում է մաշկի միջոցով արևի ազդեցությամբ)
3․ինչպիսի՞ն պետք է լինի սննդի ընդունման ռեժիմն օրվա ընթացքում։
Օրվա ընթացքում սննդի ընդունումը պետք է լինի կանոնավոր։ Սովորաբար խորհուրդ է տրվում՝
Նախաճաշել օրը սկսել ուժեղ և օգտակար նախաճաշով
Ճաշել օրն անցկացնելու համար հիմնական սնունդը ստանալ ճաշի ժամանակ
Ընթրել թեթև, բայց սննդարար ընթրիք՝ օրվա վերջում
Ցանկության դեպքում կարելի է ունենալ նաև միջուտումներ՝ միրգ, չրեր կամ թեթև սնունդ