Posted in 2024-2025

Գործնական քերականություն

15.04.2025

Աշխատանք դասարանում 

Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
 Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ.Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

Բացահայտիչ 

Նախադասության՝ առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը արտահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ: 

Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ: 

1.    Գտիր բացահայտիչ- բացահայտյալները և կետադրի՛ր:

Արփինեն ընկերուհիս դասի չէր եկել:

Արամը որպես օրինակելի սովորող ստացավ մրցանակ:

Սարերում վրանների տակ ապրում են հովիվները:

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական, 

մասնավորող պարագայական:

Բուն բացահայտիչ

Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և 

պահանջում է նույն հարցը:

1.Առաջին առաջադրանքի մեջ ո՞ր նախադասությնում է առկա բուն բացահայտիչ:

2.     2. Կետադրի՛ր նախադասությունները.

Ա. Խալդ աստծո զորությամբ ես Տուշպա մայրաքաղաքի և համայն 

Բիայնայի  տիրակալս մեծն Մենուայի որդին, ասում եմ:

Բ. Իր ապրած կյանքի ընթացքում նա տեսել էր ամեն ինչ սեր 

ատելություն խաբեություն քծնանք :

Գ. Նա սև մազերով ու գունատ դեմքով  մի գեղեցիկ տղա էր պահապանի 

ավագ որդին:

Բացահայտիչի կետադրությունը:

Բացահայտիչից հետո չի դրվում ստորակետ հետևյալ դեպքերում .

Ա. Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով: Օրինակ՝ Դպրոցի պահակի՝ ծեր 

Մամիկոնի հոգում թաքուն մի վախ կար:

Բ. Եթե բացահայտիչին հաջորդում է կապ . օրինակ՝ Վերգինեի՝ կրտսեր 

մորաքրոջս մոտ ինձ վատ էի զգում:

Գ. Եթե բացհայտիչից հետո դրվում է եմ, ես է… օժ.  բայը կամ հագույցը. Օրինակ՝  Սայաթ-Նովան՝ մեծ գուսանն էր ժողովրդի միակ ուրախությունը:

Դ. Եթե բացահայտիչից հետո ընկնում է էլ շաղկապը. Օրինակ՝ Արամը՝ ընկերս էլ 

մասնակցեց այդ միջոցառմանը:

3. Կազմիր բուն բացահայտիչով նախադասություններ՝ իբրև բացահայտյալ 

օգտագործելով բոլորը, Գյումրի, հարևանուհի բառերը: 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):

Օրինակ`

… ջրով լվացվեց: Զուլալ  ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:

….. ծաղիկներն օրորվում են … զեփյուռից:
… Գետը ողողել էր … քաղաքի տներն ու պարիսպները:
… ճանապարհորդը պատմում էր … անապատի մասին:
Գետը … շղարշով էր ծածկվել:
Լեռների … ստվերները ծածկել էին … դաշտերն ու հովիտները: Հնէաբանները… դամբարանից … գործիքներ գտան:

2. Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կա՛մ շարադասությունը փոխիրկա՛մ կետադրիր:

Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Վարելահողերի անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:

Հողի սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
Մարդիկ ուտելի քարաքոսի «մանանայի» նման գետնին ցրված հատիկները հավաքում ու ալյուր էին սարքում:
Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն