15.04.2025
Աշխատանք դասարանում
Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:
Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:
Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:
Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ.Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բացահայտիչ
Նախադասության՝ առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը արտահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ:
Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ:
1. Գտիր բացահայտիչ- բացահայտյալները և կետադրի՛ր:
Արփինեն ընկերուհիս դասի չէր եկել:
Արամը որպես օրինակելի սովորող ստացավ մրցանակ:
Սարերում վրանների տակ ապրում են հովիվները:
Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական,
մասնավորող պարագայական:
Բուն բացահայտիչ
Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և
պահանջում է նույն հարցը:
1.Առաջին առաջադրանքի մեջ ո՞ր նախադասությնում է առկա բուն բացահայտիչ:
2. 2. Կետադրի՛ր նախադասությունները.
Ա. Խալդ աստծո զորությամբ ես Տուշպա մայրաքաղաքի և համայն
Բիայնայի տիրակալս մեծն Մենուայի որդին, ասում եմ:
Բ. Իր ապրած կյանքի ընթացքում նա տեսել էր ամեն ինչ սեր
ատելություն խաբեություն քծնանք :
Գ. Նա սև մազերով ու գունատ դեմքով մի գեղեցիկ տղա էր պահապանի
ավագ որդին:
Բացահայտիչի կետադրությունը:
Բացահայտիչից հետո չի դրվում ստորակետ հետևյալ դեպքերում .
Ա. Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով: Օրինակ՝ Դպրոցի պահակի՝ ծեր
Մամիկոնի հոգում թաքուն մի վախ կար:
Բ. Եթե բացահայտիչին հաջորդում է կապ . օրինակ՝ Վերգինեի՝ կրտսեր
մորաքրոջս մոտ ինձ վատ էի զգում:
Գ. Եթե բացհայտիչից հետո դրվում է եմ, ես է… օժ. բայը կամ հագույցը. Օրինակ՝ Սայաթ-Նովան՝ մեծ գուսանն էր ժողովրդի միակ ուրախությունը:
Դ. Եթե բացահայտիչից հետո ընկնում է էլ շաղկապը. Օրինակ՝ Արամը՝ ընկերս էլ
մասնակցեց այդ միջոցառմանը:
3. Կազմիր բուն բացահայտիչով նախադասություններ՝ իբրև բացահայտյալ
օգտագործելով բոլորը, Գյումրի, հարևանուհի բառերը:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):
Օրինակ`
… ջրով լվացվեց: Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:
….. ծաղիկներն օրորվում են … զեփյուռից:
… Գետը ողողել էր … քաղաքի տներն ու պարիսպները:
… ճանապարհորդը պատմում էր … անապատի մասին:
Գետը … շղարշով էր ծածկվել:
Լեռների … ստվերները ծածկել էին … դաշտերն ու հովիտները: Հնէաբանները… դամբարանից … գործիքներ գտան:
2. Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կա՛մ շարադասությունը փոխիր, կա՛մ կետադրիր:
Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Վարելահողերի անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:
Հողի սև մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
Մարդիկ ուտելի քարաքոսի «մանանայի» նման գետնին ցրված հատիկները հավաքում ու ալյուր էին սարքում:
Անձրևների և հալոցքի ջրի լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր: