Posted in Հանրահաշիվ 8

Քառակուսի արմատ պարունակող հավասարումներ։ Իռացիոնալ հավասարումներ

1)Լուծեք հավասարումը․

1)(√x+1)2=32
x=9

2)-4x2-16=4
-4x2=20
x2=-5
Լուծում չունի

3)(3x-1)=1,44
3x=2,44
x=2,44/3

4)(3x-1)=4
3x=5
x=5/3

5)(5+2x)=9
2x=4
x=2

6)(3x+7)=16
3x=9
x=3

7)(x2+19)=100
x2=81
x=-9;9

8)(61-x2)=25
-x2=-36
x=-6;6

9)(6x-4)=1
6x=5
x=5/6

2)Լուծեք հավասարումը․

1)3x-1 = x-5
3x-x=-5+1
2x=-4
x=-2
Չի բավարարում

2)x2-3x=x2+6x+9
-3x-6x=9
-9x=9
x=-1

3)x-2=2-x
2x=2+2
2x=4
x=2
x=0

4)x-2=8-x
2x=10
x=5

5)2x-1=8-x
3x=9
x=3

6)5x-1=3x+19
2x=20
x=10

7)√6+x=-1
լուծում չունի

10)7-3x=x+7
-4x=0
x=0

Posted in Գրականություն 8

Կարդում ենք Սահյան

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

1. Ո՞րն է հեղինակի ասելիքը։ 
Հեղինակը ասում է, որ իր մահից հետո աշխարհը չի կանգնի, կյանքը կշարունակվի նույն ձևով։ Թռչունները կթռչեն, երեխաները կխաղան, բնությունը կապրի։ Նա մտածում է, որ իր բացակայությունը ոչինչ չի փոխի աշխարհի վրա, բայց մի փոքր ցավ կմնա նրա սիրելիների աչքերում։ Այս բանաստեղծությունը ցույց է տալիս, թե որքան անցողիկ է մարդը, բայց նաև որքան կարևոր է յուրաքանչյուր կյանք, թեկուզ մի պահով։

2. Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։ 
Ես կարծում եմ, որ այս ասույթը ճիշտ է։ Մեր կյանքում ամեն մի վայրկյան կարող է դառնալ մի նոր սկիզբ։ Երբ մենք բաց չենք թողնում պահերը, կարող ենք սովորել, օգնել ուրիշներին։ Երբեմն թվում է, թե ամեն ինչ սովորական է, բայց նույնիսկ ամենասովորական օրը կարող է բերել նոր հնարավորություն։ Պարզապես պետք է նկատել և գնահատել այդ պահերը։

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։ 
Թիապարտ — Նշանակում է բանտարկված, կալանավոր (հին ժամանակներում նավերում ուժով աշխատեցվող բանտարկյալներ էին)։

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։ 
Բանաստեղծը պատմում է մարդու բարդ բնավորության մասին։ Նա ասում է, որ երբեմն ուժեղ է, երբեմն՝ թույլ, երբեմն ուրախ ու բաց, երբեմն՝ փակ ու լուռ։ Նա նաև ցույց է տալիս, որ մարդը կարող է միաժամանակ լինել ազատ ու սահմանափակ, մշտական ու անցողիկ։ Այս բանաստեղծության մեջ հեղինակն ասում է, որ մարդ լինելը բարդ է, ու ամեն մարդ ունի իր հակասությունները։ Բայց դրա մեջ էլ է գեղեցկությունը։

3. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք ,,Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,,։ 

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է։ Երբեմն շատ խոսում եմ, երբեմն՝ ընդհանրապես ոչինչ չեմ ասում։ Երբեմն ինձ թվում է՝ ամեն ինչ կարող եմ անել, բայց լինում են պահեր, որ վախենում եմ անգամ փոքր քայլից։
Ես սիրում եմ մարդկանց, բայց նաև սիրում եմ մենակ մնալ։ Սիրում եմ ժպտալ, բայց լինում են օրեր, երբ տխուր եմ առանց պատճառի։
Ես ամեն օր նոր բան եմ սովորում ինձանից, և այդպես աճում եմ։
Ինձ ճանաչելու համար պետք է սիրտով նայել, ոչ միայն խոսքով։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Առուները՝ գարնան

Դրոշակն են տանում

Իրենց գլխի վերև:

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Բարդիները կարծես

Արեգակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Քամիները ծաղկանց

Ճոխ պսակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Ծաղիկների միջով

Ծաղիկների միջով

Մրջյունները մեղվի

Պաղ դիակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև…

1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։

Բանաստեղծության առավոտը շատ գեղեցիկ և խաղաղ է։ Արևը նոր է դուրս եկել, ամեն ինչ լցված է լույսով։ Կանաչ ծառերի ու խոտերի միջով հոսում են առուները, քամին խաղում է ծաղիկների հետ, բարդիները կանգնած են արևի տակ՝ բարձր ու շքեղ։ Բնությունը արթնացել է, ամեն ինչ շարժման մեջ է։

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը փոխանցում է խաղաղ և գարնանային տրամադրություն։ Ամեն բան ուրախ է՝ արև, կանաչ բնություն, ջուր, քամի, ծաղիկներ։ Բայց վերջում մի փոքր տխրություն կա՝ մեղվի մահը։ Դա ցույց է տալիս, որ կյանքում և՛ գեղեցկություն կա, և՛ տխրություն։ Ընդհանուր առմամբ, բանաստեղծությունը գեղեցիկ առավոտ է նկարագրում, բայց նաև հիշեցնում է, որ ամեն ինչ անցողիկ է։