Posted in Մաթեմատիկա ա․ բ․ 8

Խնդիրներ

Խնդիր 1

Ռեգբիի թիմը 2022 թվականի մրցաշրջանի յոթերորդ, ութերորդ և իններորդ խաղերում վաստակել է համապատասխանաբար 24, 17 և 25 միավոր։ Թիմի միջին միավորները մեկ խաղում, 9 խաղերից հետո, ավելի բարձր էին, քան առաջին 6 խաղերից հետո: Նրանց միջինը 10 խաղից հետո 22-ից ավելի էր: Ո՞րն է միավորների այն նվազագույն քանակը, որ թիմը կարող էր վաստակել իր 10-րդ խաղում:

31

Խնդիր 2

Արմենը սպիտակ թղթի կտորների վրա գրեց վեց հաջորդական թվեր՝ յուրաքանչյուր կտորի վրա մեկ թիվ: Նա կպցրեց թղթի այդ կտորները երեք մետաղադրամի վրա՝ երեսից և տակից: Հետո նա երեք անգամ նետեց այդ երեք մետաղադրամները։ Առաջին նետումի ժամանակ նա տեսավ 6, 7 և 8 թվերը, ինչպես ցույց է տրված նկարում, և դրանք ներկեց կարմիր գույնով: Երկրորդ նետման ժամանակ նրա տեսած թվերի գումարը 23 էր, իսկ երրորդի ժամանակ՝ 17: Որքա՞ն էր մնացած երեք սպիտակ թղթի կտորների վրա գրված թվերի գումարը:

18

Խնդիր 3

Բաբկենը գրել է միայն 7 թվանշանով կազմված թվեր, դրանք գումարել ու ստացել 1015: Նա 7-ն օգտագործել է 10 անգամ, ինչպես ցույց է տրված նկարում: Այժմ նա ուզում է նույն ձևով գրել 2023 թիվը՝ օգտագործելով 7-ն ընդամենը 19 անգամ։ Քանի՞ անգամ նա կօգտագործի 77 թիվը։

13

Posted in Երկրաչափություն 8

Խորանարդի և ուղղանկյունանիստի մակերևույթների մակերեսները

1)Արկղն ունի 3,5 դմ կողմով խորանարդի ձև: Որքա՞ն նրբատախտակ է անհրաժեշտ այդ արկղը պատրաստելու համար։
6•3,52=73,5

2)Ուղղանկյունանիստի ձև ունեցող սենյակի չափսերն են՝ երկարությունը 6 մ, լայնությունը 4 մ, բարձրությունը`3 մ: Գտեք սենյակի՝

ա) հատակի մակերեսը,
4•6=24

բ) պատերի մակերեսը
2•6•3+2•4•3=63

3)3 մ բարձրություն ունեցող սենյակի ուղղանկյունաձև հատակն ունի 5 մ և 4,5 մ չափսեր: Առնվազն քանի փաթեթ պաստառ է հարկավոր այդ սենյակի պատերը լրիվ պաստառապատելու համար, եթե յուրաքանչյուր փաթեթ ունի 9,5 մ2 մակերես (դուռը և պատուհանը անտեսել):
5•3•2=30
4,5•3•2=27
30+27=57
57:9,5=6

4)20 մ երկարությամբ, 10 մ լայնությամբ և 2 մ բարձրությամբ ուղղանկյունանիստի ձև ունեցող ջրավազանի հատակը և պատերը անհրաժեշտ է սալիկապատել: Սալիկներից յուրաքանչյուրն ունի 2 դմ կողմով քառակուսու ձև: Քանի՞ այդպիսի սալիկ է հարկավոր։

10•20=200
10•2=20•2=40
2•20=40•2=80
200+40+80=320
0,2•0,2=0,04
320:0,04=8000

Posted in 2024-2025

Անհատական նախագիծ թարգմանություն

Բիլիարդ

Լողավազանը բիլիարդի ամենատարածված ձևն է, որը ներառում է մի քանի ենթատեսակներ, ինչպիսիք են 8, 9 և 10 գնդակային լողավազան: Այս խաղերից յուրաքանչյուրի հիմնական նպատակն է գլորել ձեր գնդակները ձեր գրպանները և վերջապես գլորել «բիլիարդ ութը», «բիլիարդ ինը» կամ «բիլիարդ տասը»:
Սնուկերը բիլիարդի ավելի ռազմավարական և տեխնիկական ձև է, որտեղ խաղացողները պետք է հարվածեն սպիտակ գնդակին այնպես, որ նախ խփեն գունավոր, ապա կարմիր գնդակներին: Snooker-ը հայտնի է նաև իր բարձր ճշգրտության պահանջներով:
Carom-ը բիլիարդի խաղ է, որտեղ խաղացողները բախվում են սպիտակ գնդակին այնպես, որ այն դիպչում է մյուս երկու գնդակներին: Գրպաններ չկան, և նպատակն է որոշակի քանակի քարեր պատրաստել որոշակի քանակի շարժումների ընթացքում:

Տեքստը վերցրել եմ այս տեղից։

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

09.04.2025

Աշխատանք դասարանում 
1.Կետադրի՛ր:

Ընկերս՝ զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր՝ ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:

  1. Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

Հեռագիրը` ընկերոջս գրած, բերել էին գիշերը:
Ծաղիկը` անուշ բուրմնունքով , դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով` ախորժակը հագեցնող:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` տխրությունից մռայլ:
Մի ժպիտ` երջանկությունից փայլող, թառել էր դեմքին:

Posted in 2024-2025

Լրացուցիչ աշխատանք (տանը)

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

 Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանը: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:

Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:

Նրան ուշքի բերեց այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ:
Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին:

Մի ժպիտ գարնան երեկոյի նման գգվող թառել էր դեմքին:

Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում:

Հարգանք էին ներշնչում ձեռքերը՝կոշտուկներով պատած ու հաղաբույր:
Անտառային հավերժահարսի  նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:

Հանկարծ փայտահատինմոտեցավ մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման:
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով:

Մեր փողոցով անցնում էր մի կին՝ երկարոտն ու նրբակազմ:
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար,բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ:

Երկար , բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ գազանիկը ՝ մարդու ձեռքերին նմանվող։

  1. Տրված ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված գոյականներին այնպես,

որ լինեն նրանցից առաջ և հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: – Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց:

Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:

Հավաքվածներին մոտեցավ մի աղջիկ՝ խուճապահար թռչունի նման:

Հավաքվածներին մոտեցավ խուճապահար թռչունի նման մի աղջիկ:

Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:

Վերջալույսի շողերով օծված լեռը , առասպելական մի նահապետ էր կարծես։

Առասպելական մի նահապետ էր կարծես լեռը՝ վերջալույսի շողերով օծված։

Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:

Զանգը ՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած, բոլորին հավաքում էր եկեղեցում:

Բոլորին հավաքում էր եկեղեցում զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած։

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

07.04.2025

Աշխատանք դասարանում 

Լրացնել հարցարանը։ 

Գոյականական անդամի լրացումներ՝ որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:

Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է  տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, չափ, քանակ) կոչվում է որոշիչ:

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ: Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի:

  1. Կարդա՛ նախադասությունները և ընդգծի՛ր որոշիչ-որոշյալները:

Ա. Վարագույրի վրա ամբողջ հասակով նկարված էր մի վիթխարի մարդ:

Բ. Երևակայական թշնամին աչքերի առաջ դառնում էր շոշափելի:

  1. Ո՞ր խոսքի մասերով է արտահայտվել որոշիչը.

Ա. ծով աչքեր, փայտից գդալ, ուրցի թեյ,

գոյական

Բ. տխուր եղանակ, լեռնային օդ,

ածական

Գ. այն տղան, յուրաքանչյուր մարդ,

դերանուն

Դ. երեք խնձոր, յոթ-ութ օր,

թվական

Ե. քնած դշխուհի, վազող մարդ, գրելու թուղթ,

դերբայ

Զ. վարդի նման այտեր

կապային բառեր

Է. կարմիր ծաղիկներով գլխաշոր, բարձր գագաթներով լեռներ :

բառակապակցություն

Posted in 2024-2025

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:

Բազմախոստում է կենդանիների աշխարհը, ո՞ր :  Օձերի որոշ տեսակներ, ո՞ր դեպքում, ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են:  Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որքա՞ն : Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանում է էգի տեղը նույնիսկ այն դեպքում, ո՞ր դեպքում: Ե՞րբ, հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել: Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ, ինչպիսի՞:

Դրանից գիտնականները սովորելու շատ բան ունեն: Անգամ շատ հեռու են լինում քամու կամ կրակի գոտուց: Իր ծղրտոցից երկու հազար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է: Նա հինգ կիլոմետր հեռու է լինում: Գիտնականները թիթեռնիկի «անտենայի» ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան: Դրանց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:

Բազմախոստում է կենդանիների այն աշխարհը, որից գիտնականները սովորելու շատ բան ունեն: Օձերի որոշ տեսականեր, անգամ քամու կամ կրակի գոտուց շատ հեռու լինելու դեպքում,ջերմության հազարերորդական աստիճանի փոփոխությանն արձագանքում են: Չղջիկն այնքան նուրբ լսողություն ունի, որ իր ծղրտոցից երկու հազար անգամ ավելի բարձր աղմուկի մեջ էլ մոծակի բզզոցը լսում է: Արու թիթեռնիկն իր «անտենայով» իմանում է էգի տեղը նույնիսկ այն դեպքում, երբ նա հինգ կիլոմետր հեռու է լինում: Երբ գիտնականները թիթեռնիկի «անտենայի» ու չղջիկի լսողական ապարատի աշխատանքի սկզբունքը հասկանան, հնարավոր կլինի արտասովոր զգայուն ռադիոաստղադիտակներ ստեղծել: Իսկ դա հնարավորություն կտա լսելու ազդանշաններ, որոնց աղբյուրը ինչ-որ տեղ տիեզերքում է:

Posted in 2024-2025

Անհատական նածագիծ թարգմանություն

Թենիս

  1. Պատմություն. թենիսը հնագույն արմատներ ունի և առաջացել է տարբեր գնդակներով, որոնք խաղացել են աշխարհի տարբեր երկրներում: Թենիսի ժամանակակից սարքավորումներն ու կանոնները ստանդարտացվել են 19-րդ դարի վերջին:
  2. Կորտերի տեսակները. Թենիս կարելի է խաղալ երեք տեսակի կորտերի վրա՝ կավե, խոտածածկ և կոշտ: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները և ազդում է խաղաոճի վրա:
  3. Խոշոր մրցաշարեր. Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերը ներառում են Ավստրալիայի բաց առաջնությունը, Ֆրանսիայի բաց առաջնությունը (Ռոլան Գարոս), Ուիմբլդոնը և ԱՄՆ բաց առաջնությունը: Այս մրցաշարերը «Մեծ սաղավարտի» մի մասն են կազմում և համախմբում են աշխարհի լավագույն թենիսիստներին:
  4. Թենիսի լեգենդներ. Թենիսի պատմությունը հարուստ է այնպիսի լեգենդար խաղացողներով, ինչպիսիք են Ռոդ Լևերը, Բյորն Բորգը, Ջոն ՄակԷնրոն, Շտեֆի Գրաֆը, Մարգարեթ Քորթը, Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Սերենա Ուիլյամսը և շատ ուրիշներ, որոնց ձեռքբերումները մնացել են: անմոռանալի նշան այս սպորտաձևի պատմության մեջ:
  5. Օլիմպիական խաղեր. Թենիսը օլիմպիական մարզաձև է և 1896 թվականից ընդգրկված է ամառային օլիմպիական խաղերում, մի քանի բացառություններով:

Տեքստը վերցրել եմ այս տեղից։

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Նախադասության գլխավոր անդամներՆախադասությունը ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են: Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: 

1. Գտի՛ր տրված նախադասությունների ենթական և նշի՛ր, թե որ խոսքի մասով է արտահայտված: Եվ անապատի սահուն լռությունըգոյական ծանրացավ նորից:Այնուհետև մենքդերանուն էլ չէինք լսում նրա ձայնը: Գեղեցիկըածական կփրկի աշխարհը: Երեքըթվական ներս մտան անմիջապես, իսկ երեքը՝ սպասեցին: Աղոթելըբայ նրա միակ մխիթարությունն էր:Պտուղդ քաղողդերբայ չկա: Ձերբակալվածներըգոյականաբար գործածված բայ միայն հրաշքի էին սպասում: Մեծ քաղաքում հաճույք էր կացարան փոխելը-գոյական:

2. Գտի՛ր նախադասության ենթական, կետադրի՛ր :  Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը  տխրեցնում էին ինձ-բազմակի ենթակա:

Ի՞նչ կոչվում այս ենթական: Ստորոգյալ Արտահայտում է հատկանիշ և այն վերագրում ենթակային ժամանակի մեջ:

Համեմատել. դարբին Մարգարը Մարգարը դարբին է:Ստորոգյալը արտահայտվում է դիմավոր բայաձևով: Լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ:Միայն խոնարհված բայով կազմված ստորոգյալը կոչվում է պարզ ստորոգյալ:

 3.Գտի՛ր նխադասությունների ստորոգյալները:Նա ներկայացնում էր իր պատրաստած ուտեստը: Լինում է, չի լինում մի հրաշք երկիր:Լող է տալիս իր երազանքների գրկում:

Բաղադրյալ ստորոգյալ ՝ որևէ խոսքի մասով և դիմավոր բայով կազմված ստորոգյալը: Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, դերանունով, թվականով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ:

Որպես  հանգույց հանդես է գալիս եմ բայը: (Երբեմն որպես հանգույց կարող են հանդես գալ նաև լինել, դառնալ, թվալ բայերը):

4. Դուրս գրի՛ր պարզ և բաղադրյալ  ստորոգյալները:Եթե նա հիվանդ լինիբաղադրյալ, ոչ մեկին իր մոտ չի թողնիպարզ:Լուսնի շողերի տակ ձյան ծածկոցը-բաղադրյալ ինձ գորգ թվաց-պարզ:Խաղաղված ծովակը ծփում է-բաղադրյալ:Իմ պապը շատ ծեր էրբաղադրյալ:

5. Համաձայնեցնել տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը: Ճանապարհին նա միայն գլխի շարժումով են պատասխանում: Ծովինարն ու Անդրանիկը կանգնել է հին բարձունքին: Աղմուկն ու աղաղակը գնալով շատացան: Հանկարծ լաց ու կոծ լսվեցին: Ընդունվում է պատվերներ: Ուղիղ շարադասություն՝ Տարիներ անցան:Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ:

Ճանապարհին նա միայն գլխի շարժումով է պատասխանում: Ծովինարն ու Անդրանիկը կանգնել են հին բարձունքին: Աղմուկն ու աղաղակը գնալով շատացավ: Հանկարծ լաց ու կոծ լսվեց: Ընդունվում են պատվերներ:

Ուղիղ շարադասություն՝  Տարիներ անցան:Շրջուն շարադասություն՝ Անցան տարիներ:

Posted in 2024-2025

Ապագան սկսվում է այսօր

Շատ մարդիկ մտածում են ապագայի մասին։ Մտածում են՝ ինչ կկատարվի հետո, ինչպիսի կյանք կունենան, ինչ աշխատանք, տուն կամ ընտանիք։ Բայց երբեմն մոռանում ենք մի կարևոր բան՝ ապագան մենք ենք ստեղծում հենց այսօր։

Այո՛, այն սկսվում է հիմա՝ մեր ընտրություններով, մեր մտքերով ու մեր գործողություններով։ Եթե այսօր սովորում ենք, ընթերցում ենք կամ օգնում ենք ուրիշներին, ապա վաղը կունենանք լավ արդյունքներ։ Եթե այսօր ծուլանում ենք կամ վատ ենք վարվում մարդկանց հետ, ապագայում դժվար կլինի։

Յուրաքանչյուր օր հնարավորություն է՝ քայլ անել դեպի լավ ապագա։ Մենք կարող ենք այսօր լինել բարի, աշխատասեր, ընկերասեր։ Դա կփոխի ոչ միայն մեր կյանքը, այլ նաև շրջապատի մարդկանց կյանքը։

Ես ուզում եմ ապագայում լինել ուժեղ, կրթված ու հաջողակ մարդ։ Այդ պատճառով ես հիմա պետք է կարդամ, սովորեմ, լսեմ ծնողներիս ու ուսուցիչներիս։ Կարևոր է ոչ միայն երազել, այլ նաև գործել այսօր։

Երբեք ուշ չէ սկսել։ Եթե ուզում ես լավ ապագա, մի սպասիր վաղվան։ Սկսի՛ր այսօր։ Ապագան հենց այսօր է։