Posted in 2024-2025

Անհատական նախագիծ թարգմանություն

Աթլետիկա (վազք, ցատկ, նետում)

Թեթև աթլետիկա — սպորտաձև, որը ներառում է քայլքի, վազքի, ցատկերի և նետումների վարժություններ։

«Թեթև աթլետիկա» անվանումը պայմանական է. այն հիմնված է արտաքինից թեթև թվացող շարժումների վրա և հակադրվում է ծանր աթլետիկային։

Հունարեն «ատլետիկա» բառը թարգմանվում է որպես «մրցում», «վարժություն»։ Հին Հունաստանում ատլետ էին անվանում այն մարդկանց, ովքեր մրցում էին ուժի և ճարպկության մեջ։ Այսօր ատլետ են կոչում ֆիզիկապես զարգացած, ուժեղ մարդկանց։

Թեթև աթլետիկայի վարժությունները, իրենց համեմատաբար պարզության և մատչելիության շնորհիվ, հասանելի են գրեթե բոլորին՝ լինի դա սովորական մարզասրահ, բացօթյա տարածք կամ մարզադաշտ։ Դրանք նպաստում են մարդու առողջացմանը և մարմնի կայունացմանը՝ հատկապես երեխաների և դեռահասների մոտ։


Թեթև աթլետիկայի բաժինները
Թեթև աթլետիկան բաժանվում է հինգ հիմնական խմբի՝

  1. Քայլք
  2. Վազք
  3. Ցատկեր
  4. Նետումներ
  5. Մեծամարքներ (մի քանի մարզաձևերի համադրություն)

Քայլք — մարդու բնական շարժման եղանակ է։
Քայլքը, որպես ֆիզիկական վարժություն, առողջարար նշանակություն ունի։ Երկարատև և ռիթմիկ քայլքի ժամանակ գործում են մարմնի գրեթե բոլոր մկանները, ակտիվանում են սրտանոթային, շնչառական և այլ համակարգեր, բարելավվում է նյութափոխանակությունը։

Քայլքի տարբեր տեսակներ են՝

  • զբոսաշրջային,
  • շարային,
  • թեք քայլք,
  • մարզական քայլք։

Մարզական քայլքը տեխնիկապես առավել բարդ է, սակայն նաև առավել արդյունավետ։ Դրա արագությունը սովորական քայլքից ավելի քան երկու անգամ բարձր է։

Վազք — համակողմանի ֆիզիկական զարգացում ապահովող վարժություն է։
Այն համարվում է թեթև աթլետիկայի բոլոր մասնագիտությունների հիմնական բաղադրիչը։

Վազքի ժամանակ ավելին, քան քայլքի դեպքում, պահանջվում է օրգանիզմի աշխատունակություն, քանի որ գործի են դրվում գրեթե բոլոր մկանախմբերը, ակտիվանում են ներքին համակարգերը, բարձրանում է նյութափոխանակությունը։ Զբաղվելով վազքով՝ զարգանում են կամային հատկություններ, կարողություն՝ ճիշտ հաշվարկել ուժերը և հաղթահարել դժվարություններ։

Վազքը բաժանվում է՝

  • Սովորական վազք՝ կարճ, միջին և երկար տարածությունների վրա։
  • Վազք արգելքներով (բարյերներով)՝ կա երկու հիմնական ձև՝
    1. 50-ից 400 մետրանոց վազք՝ նույնատիպ արգելքներով,
    2. 3000 մետր վազք՝ ջրհորով և հաստատուն բարյերներով (սթիփլչեյզ)։
  • Էստաֆետային վազք՝ թիմային վազք է, որտեղ մասնակիցներն իրար փոխանցում են փայտիկ։
  • Բնական պայմաններում վազք (քրոս)՝ անցնում է բարդ ռելիեֆով, պահանջում է դիմացկունություն և ճարպկություն։

Ցատկեր — բնական շարժում են, որոնք բնութագրվում են կարճատև, սակայն առավելագույն նյարդամկանային լարումով։

Ցատկերի ժամանակ զարգանում է մարմնի վրա վերահսկողություն ունենալու կարողությունը, ուժը, արագությունը, ճարպկությունն ու քաջությունը։ Ցատկերն օգնում են ոտքերի և ողնաշարի մկանների ամրապնդմանը։ Այն անհրաժեշտ է ոչ միայն աթլետներին, այլ նաև բասկետբոլիստներին, վոլեյբոլիստներին և ֆուտբոլիստներին։

Ցատկեր բաժանվում են՝

  • Բարձրացատկ և փայտացատկ (ուղղահայաց ցատկեր)
  • Երկարացատկ և եռացատկ (հորիզոնական ցատկեր)

Նետումներ — հատուկ սրոցների գցման և հրելու վարժություններ են։
Այն պահանջում է կարճատև, բայց ուժեղ մկանային լարում։ Զարգացնում են ձեռքերի, ուսերի, մեջքի և ոտքերի մկանները։

Նետումները բաժանվում են՝

Հրում (գունդ)

Գլխից ետ նետում (նիզակ, նռնակ)

Պտույտով նետում (սմբակ, մուրճ)

Տեկստի աղբյուր։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն