Posted in 2024-2025

Գործնական քերականություն

Ներգործող խնդիր

Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունն իր վրա կրում է ենթական։

Ներգործող խնդիրը դրվում է բացառական հոլովով, սեռական հոլովով և կողմից կապով։ Ներգործող խնդիր պահանջում են կրավորական սեռի բայերը։

1. Տրված նախադասություններում ընդգծել ներգործող խնդիրները․

Ես անչափ հուզվել էի ծնողներիս անակնկալ այցից։

Երիտասարդի համազգեստը կարվել էր Թիֆլիսիսց հրավիրված դերձակի կողմից։

Երկինքը միանգամից ծածկվեց ամպերով։

Փողոցները փակվել էին մեքենաներով։

Նամակը բարձրաձայն կարդացվեց պապի կողմից։

2. Նախադասությունները դարձրո՛ւ ներգործող անուղղակի խնդրով։

Սիմոնը արագ հինգ դիմում լրացրեց։

Բայ՝ լրացրեց – սա ներգործող խոնարհման բայ է։

Գործողության կատարող՝ Սիմոնը – ուղիղ կատարող, ընթացք՝ ենթակա։

Գործողության կրող՝ հինգ դիմում – ուղղակի խնդիր։

Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։

Բայ՝ հալածում էր — Սա ներգործող խոնարհման բայ է, որը ցույց է տալիս, որ քամին ակտիվորեն կատարում է գործողությունը։

Զինվորները բերում էին Զոհրակին։ 

Բայ՝ բերում էին — Սա ներգործող խոնարհման բայ է, քանի որ գործողությունը կատարվում է զինվորների կողմից։

Միջոցի խնդիր

Այն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր։

Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով և պահանջում է ումով, ինչով հարցերը։

Միջոցի անուղղակի խնդիրը արտահայտվում է նաև սեռական հոլովի և միջոցով, ձեռքով կապական բառերի կապակցությամբ, օրինակ՝ Նա իր վատ գործերն անում էր ուրիշների միջոցով։

3. Գտի՛ր միջոցի անուղղակի խնդիրները։

Արմենը քարերով ամրացրել էր իր նկուղը։

քարերով» բառը հանդիսանում է միջոցի անուղղակի խնդիր։

Ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը։

Միջոցի անուղղակի խնդիր՝ ոտքերով

Ծանոթների միջոցով նա վերջապես տեղավորվեց լավ աշխատանքի։

Միջոցի անուղղակի խնդիր՝ ծանոթների միջոցով

Աղջկա վարսերը կապված էին ժապավենով։

Միջոցի անուղղակի խնդիր՝ ժապավենով

Հավաքվածները կռվում էին քարերով ու փայտերով։ 

Միջոցի անուղղակի խնդիր՝ քարերով և փայտերով

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն