Posted in Հանրահաշիվ 8

Քառակուսի եռանդամ

1)Անվանեք քառակուսային եռանդամի a, b և c գործակիցները`

ա) 3×2 + 4x + 5

a=3 b=4 c=5

բ) 6×2+ x — 2

a=6 b=1 c=2

գ) 2×2 — 5x — 7

a=2 b=5 c=7

դ) x2 — x + 7

a=1 b=-1 c=7

ե) — 5×2 + 3x — 1

a=-5 b=3 c=1

զ) — x2 + x + 1

a=-1 b=1 c=1

2)Կազմեք քառակուսային եռանդամ տրված գործակիցներով`

ա) a = 3; b = 4; c = 5

3×2+4x+5

բ) a = 1; b = — 1; c = 2

x2-x+2

գ) a = 3; b = — 2; c = 6

3×2-2x+6

դ) a = — 1; b = 3; c = — 2

-x2+3x-2

3)Հաշվեք քառակուսային եռանդամի տարբերիչը`

ա) 2×2 + 5x + 3

25-24=1

բ) 2×2 — 5x + 3

25-24=1

գ) 2×2 + 5x — 3

25+24=49

դ) x2 + 2x + 1

4-4=0

ե) x2 — 4x + 5

16-20=-4

զ) — 3×2 + 5x — 2

25-24=1

է) 2×2 + 5x — 3

25+24=49

ը) x2 + 6x + 9

36-36=0

թ) x2 + 2x + 2

4-8=-4

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Կետադրի՛ր:

Հույների ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը` իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը` իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ` կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը` որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

  1. Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր նախագիծը:
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են աշխարհը:
Լավան մոտենում էր ջունգլիներին:
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում մոլորվածներին:
Լեռները դղրդում էին երաժշտությունից:
ժայռի գագաթը միայն ճոպանուղով կարելի է բարձրանալ:

Posted in Uncategorized

Գործնական քերականություն

Պարագաներ

Բայի այն լրացումները, որ ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ, կոչվում են պարագաներ։

Լինում են տեղի, ժամանակի, ձևի, պատճառի, նպատակի, պայմանի, չափ ու քանակի և այլն։

Տեղի պարագա

Բայական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս գործողության կատարման տեղը։

Պատասխանում է որտե՞ղ հարցին, արտահայտվում է տեղի մակբայով, դերանուններով, տրական , հայցական, բացառական, գործիական, ներգոյականհոլովներով և կապային կապակցությամբ։

  1. Գտի՛ր տեղի պարագաները, ընդգծի՛ր։

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին։

Բլուրների վրա ալիք-ալիք փռված էր մշուշը։

Քեզ եմ թողել այնտեղ, իմ սպասված երազ։

Մեր գյուղից վեր, մինչև այսօր պահպանվել է այդ շինությունը։

Հնձանի ստվերում ՝ ուռենու կողովների մեջ, սև խաղողը շողշողում էր։

Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը գրեթե դուրս չեկավ իր կացարանից։

Կապույտ լուսավոր երկնքի տակ սլացիկ ծառեր են։

Արարատյան դաշտի հնագույն գյուղերից մեկում ապրում էր մի պատկառելի ծերունի։

Մըսր քաղաքում ապրող Մելիքը մարդիկ ուղարկեց Սասուն։

Ո՞ր նախադասության մեջ տեղի պարագա չկա

Ա․ Կանաչը անցյալ տարվա չոր խոտի տակ ծլել էր արդեն։

Բ․ Հրացանը մահակի պես ձեռն առած՝ ամեն օր նախիրը սարն էր քշում։

Գ․ Մթնաձոր տանող միակ արահետը առաջին ձյան հետ փակվում էր։

Դ․ Հովիվը բարկանում է շների վրա և նույնիսկ նրանց վրա մահակ բարձրացնում։

Ժամանակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։

Արտահայտվում է ժամանակի մակբայներով, գոյականի տարբեր հոլովաձևերով /տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական/, կապային կապակցություններով, դերբայական ձևերով /համակատար դերբայ/։

  1. Գտի՛ր և ընդգծի՛ր ժամանակի պարագաները․

Խաղաղ գիշերով դու կգաս։

Փողոցն անցնելիս սայթաքեց։

Հավաքվեցին գիշերով։

Գյուղը դատարկվեց մի ակնթարթում։

Մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։

Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան։

Գիշերվա հետ որսի են ելնում։

Մի երեկո խոստովանեց իր սերը։

Մասնավորող պարագայական բացահայտիչ

  1. Կետադրել, նշել տեսակը․

Ձորի երկու կողմերում՝ թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում։ Տեղի պարագա

Վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին, արթնանում էր։ Ժամանակի պարագա

Երևանում՝ Աբովյան փողոցում, նկարահանում է։ Տեղի պարագա

Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին,  նա տուն վերադարձավ։ Ժամանակի պարագա

Posted in Աշխարհագրություն 8

ԱՄՆ

Դասի հղումը 

  1. Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:
    ԱՄՆ-ը գտնվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում։ Այն բաղկացած է երեք հիմնական մասերից՝ բուն տարածքը, Ալյասկայի նահանգը և Խաղաղ օվկիանոսում տեղակայված Հավայան կղզիները։ Երկիրը գտնվում է երկու օվկիանոսների՝ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև, ինչը նպաստում է ծովային ուղիներով կապերին Եվրոպայի, Ասիայի և մյուս աշխարհամասերի հետ։ Միաժամանակ այդ տարածաշրջաններից հեռու գտնվելը ռազմավարական պաշտպանական առումով ԱՄՆ-ին լրացուցիչ առավելություններ է տալիս։
  2. Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները: 
    ԱՄՆ-ի զարգացման նախադրյալներն են՝
    Բնական ռեսուրսներ՝ ԱՄՆ-ի տարածքում հայտնաբերվել են օգտակար հանածոների տարբեր տեսակների հարուստ պաշարներ։ Քարածխի խոշոր հանքավայրեր կան Ապալաչներում, նավթի և գազի հարուստ պաշարներ՝ Մեքսիկական ծոցի ափերին ու Կալիֆոռնիայում։ Հարուստ է երկաթի, պղնձի, ցինկի, կապարի, ուրանի, ոսկու պաշարներով։
    Աշխարհագրական դիրք՝ ԱՄՆ-ի տարածքը 9,4 մլն կմ² է։ ԱՄՆ-ում, հատկապես նրա արևելյան խոնավ շրջաններում շատ են ջրառատ գետերը ու խոշոր լճերը։ ԱՄՆ-ի տարածքի մեծ մասը գտնվում է բարեխառն ու մերձարևադարձային գոտիներում, իսկ Ալյասկան՝ մերձարկտիկական և արկտիկական գոտիներում։
    Կլիմայական պայմաններ՝ ԱՄՆ-ի արևելյան տաք ու խոնավ կլիմա ունեցող շրջանները անտառապատ են։ Այդ տարածքներում կան շատ վարելահողեր, որտեղ հնարավոր է աճեցնել բոլոր տեսակի այն բույսերը, որոնք աճում են տաք ջերմային պայմաններում։
  3. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:
    ԱՄՆ-ի խոշոր ագլոմերացիաներն են՝
    Նյու Յորքը՝ բնակչությունը 2015 թվականին կազմել է 21,9 միլիոն մարդ։ Քաղաքի խորհրդանիշը Ազատության արձանն է՝ Ֆրանսիայի նվերը ԱՄՆ-ին։ Արձանի բարձրությունը 92 մ է։ Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60–80-հարկանի երկնաքեր շենքերն են, իսկ մետրոպոլիտենը՝ 460 կայարաններով և 1200 կմ ձգվածությամբ, խոշորագույններից է աշխարհում։+
    Վաշինգտոնը՝ ագլոմերացիայի բնակչությունը 2015-ին կազմում է 8,3 միլիոն մարդ։ 1800 թ-ից ԱՄՆ-ի նախագահների նստավայրը երկհարկանի Սպիտակ տունն է, որը նաև նախագահի բնակարանն է։ Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ-ի խորհրդարանի՝ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, ԱՄՆ-ի Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան և Կոնգրեսի գրադարանը։
    Լոս Անջելեսը՝ քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 17,5 միլիոն մարդ։ Լոս Անջելեսը հիմնադրվել է 1781 թվականի սեպտեմբերի 4-ին։ Բնակչության թվաքանակով խոշորագույնն է նահանգում և երկրորդը՝ պետության մեջ։ Քաղաքը համարվում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև Մեծ Լոս Անջելեսի՝ 17 միլիոն բնակչություն ունեցող ագլոմերացիայի կենտրոնը։
  4. Ինչպես է ամենրիկացի ազգը:
    Ժամանակակից ամերիկյան ազգը ձևավորվել է բազմաթիվ ժողովուրդների և ռասաների միախառնման արդյունքում։ Այժմ ներգաղթը կրճատված է, և ներկայիս բնակչության 90%-ից ավելին արդեն ԱՄՆ-ում ծնվածներն են։