- Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:
ԱՄՆ-ը գտնվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում։ Այն բաղկացած է երեք հիմնական մասերից՝ բուն տարածքը, Ալյասկայի նահանգը և Խաղաղ օվկիանոսում տեղակայված Հավայան կղզիները։ Երկիրը գտնվում է երկու օվկիանոսների՝ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև, ինչը նպաստում է ծովային ուղիներով կապերին Եվրոպայի, Ասիայի և մյուս աշխարհամասերի հետ։ Միաժամանակ այդ տարածաշրջաններից հեռու գտնվելը ռազմավարական պաշտպանական առումով ԱՄՆ-ին լրացուցիչ առավելություններ է տալիս։ - Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները:
ԱՄՆ-ի զարգացման նախադրյալներն են՝
Բնական ռեսուրսներ՝ ԱՄՆ-ի տարածքում հայտնաբերվել են օգտակար հանածոների տարբեր տեսակների հարուստ պաշարներ։ Քարածխի խոշոր հանքավայրեր կան Ապալաչներում, նավթի և գազի հարուստ պաշարներ՝ Մեքսիկական ծոցի ափերին ու Կալիֆոռնիայում։ Հարուստ է երկաթի, պղնձի, ցինկի, կապարի, ուրանի, ոսկու պաշարներով։
Աշխարհագրական դիրք՝ ԱՄՆ-ի տարածքը 9,4 մլն կմ² է։ ԱՄՆ-ում, հատկապես նրա արևելյան խոնավ շրջաններում շատ են ջրառատ գետերը ու խոշոր լճերը։ ԱՄՆ-ի տարածքի մեծ մասը գտնվում է բարեխառն ու մերձարևադարձային գոտիներում, իսկ Ալյասկան՝ մերձարկտիկական և արկտիկական գոտիներում։
Կլիմայական պայմաններ՝ ԱՄՆ-ի արևելյան տաք ու խոնավ կլիմա ունեցող շրջանները անտառապատ են։ Այդ տարածքներում կան շատ վարելահողեր, որտեղ հնարավոր է աճեցնել բոլոր տեսակի այն բույսերը, որոնք աճում են տաք ջերմային պայմաններում։ - Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:
ԱՄՆ-ի խոշոր ագլոմերացիաներն են՝
Նյու Յորքը՝ բնակչությունը 2015 թվականին կազմել է 21,9 միլիոն մարդ։ Քաղաքի խորհրդանիշը Ազատության արձանն է՝ Ֆրանսիայի նվերը ԱՄՆ-ին։ Արձանի բարձրությունը 92 մ է։ Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60–80-հարկանի երկնաքեր շենքերն են, իսկ մետրոպոլիտենը՝ 460 կայարաններով և 1200 կմ ձգվածությամբ, խոշորագույններից է աշխարհում։+
Վաշինգտոնը՝ ագլոմերացիայի բնակչությունը 2015-ին կազմում է 8,3 միլիոն մարդ։ 1800 թ-ից ԱՄՆ-ի նախագահների նստավայրը երկհարկանի Սպիտակ տունն է, որը նաև նախագահի բնակարանն է։ Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ-ի խորհրդարանի՝ Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, ԱՄՆ-ի Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան և Կոնգրեսի գրադարանը։
Լոս Անջելեսը՝ քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 17,5 միլիոն մարդ։ Լոս Անջելեսը հիմնադրվել է 1781 թվականի սեպտեմբերի 4-ին։ Բնակչության թվաքանակով խոշորագույնն է նահանգում և երկրորդը՝ պետության մեջ։ Քաղաքը համարվում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև Մեծ Լոս Անջելեսի՝ 17 միլիոն բնակչություն ունեցող ագլոմերացիայի կենտրոնը։ - Ինչպես է ամենրիկացի ազգը:
Ժամանակակից ամերիկյան ազգը ձևավորվել է բազմաթիվ ժողովուրդների և ռասաների միախառնման արդյունքում։ Այժմ ներգաղթը կրճատված է, և ներկայիս բնակչության 90%-ից ավելին արդեն ԱՄՆ-ում ծնվածներն են։