Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Կետադրի՛ր:
Հույների ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը` իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը` իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ` կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը` որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:
- Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:
Մի ականատես նկարագրում էր նախագիծը:
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են աշխարհը:
Լավան մոտենում էր ջունգլիներին:
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում մոլորվածներին:
Լեռները դղրդում էին երաժշտությունից:
ժայռի գագաթը միայն ճոպանուղով կարելի է բարձրանալ: