Posted in Uncategorized

Պարագա

Ձևի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման ձևը։

Արտահայտվում է ձևի մակբայներով, գոյականի տարբեր հոլովաձևերով, որակական ածականով, կապային կապակցությունով, դերանունով, դերբայական ձևերով։  Պատասխանում է ինչպե՞ս հարցին։

  1. Ընդգծի՛ր ձև պարագաները։

Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար։

Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:

Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:

Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:

Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:

Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Պատճառի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման պատճառը։

Պատասխանում է ինչի՞ց, ի՞նչ պատճառով հարցին։

Արտահայտվում է գոյականի բացառական հոլովով, կապային կապակցություններով, դերբայական ձևերով՝ անորոշ դերբայի բացառական և գործիական հոլովներով։

  1. Գտի՛ր պատճառի պարագաները, ընդգծի՛ր։

Տիկինը սարսռաց սեփական մտքից։

Նրա դեմքը շիկնել էր թեթև հուզմունքից։

Վախից կուչ էր եկել սենյակի մի անկյունում։

Ապրուստի այլ միջոց չունենալով՝ ծերուկը սենյակը վարձով էր տալիս։

Շատ աշխատելուց նրա մկանները ամրացել էին։

Մենակություն բառից դողում է օդն իմ սենյակի։

Պայմանի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման պայմանը։

Հիմնականում արտահայտվում է անորոշ դերբայի տրական հոլովով և դեպքում կապով։

Պատասխանում է ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում հարցերին։

  1. Ընդգծի՛ր պայմանի պարագաները։

Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ։

Մնացի տանը պարապելու պայմանով։

Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանաս ծնողներիդ գովքին։

Շուտ օգնության հասնելու դեպքում կավարտվեր այդ ամենը։

Նման դեպքում միշտ էլ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության։

Նպատակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման նպատակը։

Արտահայտվում է առավելապես անորոշ դերբայի տրական հոլովով, ինչպես նաև  կապային կապակցություններով՝ համար, նպատակով, հանուն։

Պահանջում է ինչո՞ւ , ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերը։

  1. Ընդգծի՛ր նպատակի պարագաները։

Աղջիկները գնացին աղբյուր՝ ջրի։

Շտապում էր՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը։

Չափ ու քանակի պարագա

Ցույց է տալիս գործողության կատարման չափը , աստիճանը։

Պատասխանում է ինչքա՞ն , որքա՞ն հարցերին։

Արտահայտվում է թվական դերանուններով՝ այսքան, այդքան, այնքան, նույնքան, ․․․, մակբայներով՝ կրկին, նորից, բազմիցս, անընդհատ, բառակապակցություններով՝ տասն անգամ, կիսով չափ, այն աստիճան։

  1. Գտի՛ր չափ ու քանակի պարագաները։

Գրավիչ են դարձյալ քո աչքերը ջինջ։

Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:

Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:

Ոսկե շղթան արժեր հազար դոլար:

Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:

Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն