Posted in Հանրահաշիվ 8, Uncategorized

Քառակուսային հավասարում

1)Լուծեք հավասարումը.

ա) x2 — 6x + 8 = 0

36-32=4

x1=6+√4=8

x2=6-√4=4

բ) x2 — x — 2 = 0

1+8=9

x1=1+√9=4

x2=1-√9=-2

գ) x2 + 4x + 15 = 0

16-60=-44

Լուծում չունի

դ) 5×2 + 8x — 9 = 0

64+180=244

x1=-8+√244/10

x2=-8-√244/10

ե) 3×2 — 5x — 2 = 0

25+24=49

x1=5+√49/6=5+7/6

x2=5-√49/6=5-7/6

2)Լուծեք հավասարումը` նախապես հավասարման երկու մասերը բազմապատկելով այնպիսի թվով, որ նրա գործակիցները դառնան ամբողջ թվեր.

ա) x2 — 3/4x + 1/8 = 0

36-32=4

x1=6+√4/16=8/16=1/2

x2=6-√4/16=4/16=1/4

բ) x2 + x/7 — 50 = 0

1+9800=9801

x1=-1+√9801/14=98/14=7

x2=-1-√9801/14=-100/14

գ) x2 — 1/5x + 1 =0:

1-100=-99

Լուծում չունի

դ)x2 — 1/2x — 1/2 = 0

1+8=9

x1=1+√9/4=4/4=1

x2=1-√9/4=-2/4=-1/2

ե) x2 — 8 — x/3 = 0

1+288=289

x1=1+√289/6=18/6=3

x2=1-√289/6=-16/6=-8/3

զ) x2— 2,5x + 1 = 0

2×2-5x+2=0

25-16=9

x1=5+√9/4=8/4=2

x2=5-√9/4=2/4=1/2

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

14.05.2025

Աշխատանք դասարանում 

Դերբայական դարձվածը նախադասության մեջ ունի ազատ շարադասություն․ այն կարող է հանդես գալ առաջադաս, միջադաս և վերջադաս դիրքերում։

Օրինակ՝

Հպարտության զգացումով լցված՝ մայրը բանակ ճանապարհեց որդուն։

Մայրը, հպարտության զգացումով լցված, բանակ ճանապարհեց որդուն։

Մայրը բանակ ճանապարհեց որդուն՝ հպարտության զգացումով լցված։

Դերբայական դարձվածները լինում են կետադրվող (տրոհվող) և չկետադրվող (չտրոհվող)

Չկետադրվող դերբայական դարձված

Դերբայական դարձվածը չի կետադրվում, եթե կատարում է ենթակայի, ստորոգելիի, հատկացուցչի, նախադաս որոշչի, խնդիրների պաշտոն։

Օրինակներ՝

Անծանոթ մարդկանց ներս գալը (ենթակա) նրան զարմացրեց (Ակ․ Բ․):

Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն (ստորոգելի) էր։

Խոսելու չափուկշիռը պահողի (հատկացուցիչ) հարգանքն անչափ մեծ է։

Նա միանգամից որոշեց, որ գործի անցնելու (որոշիչ) ժամանակը եկել է։

Անահիտն ուզում էր անվերջ բղավել (խնդիր)։


Ընդհանրապես չի կետադրվում համակատար դերբայով արտահայտված դերբայական դարձվածը, որը կատարում է ժամանակի պարագայի պաշտոն։

Օրինակ՝

Բերդի մուտքը նկարելիս մատիտը մի պահ ձեռքին մնաց (Ակ․ Բ․):

Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով… (Ե․ Չ․)։

Եթե առաջադաս կամ միջադաս դերբայական դարձվածին հաջորդում է օժանդակ բայը, ապա դերբայական դարձվածը չի տրոհվում։

Օրինակներ՝

Ամանները լվանալով էր անցկացրել իր առաջին օրը հյուրանոցի խոհանոցում։

Զինվորները դեռ լույսը չբացված էին հեռացել գյուղից

Կետադրի՛ր նախադասությունները․

Ոսկեղեն նարգիզների մեջ նստած Օմար Խայամը բանաստեղծը գինի էր ըմպում։

Ստեղծելով երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիներին Աստված վերցրեց մի քիչ հող և կերտեց առաջին մարդուն Ադամին։

Տեսնելով նրա մենակությունը և զգալով տրտմության պատճառը մեծն Արարաիչը ստեղծեց կնոջը Եվային։

Աղբյուրի մոտ նստած ականջը նրա բյուրեղյա նվագին Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։

Հևիհև հետևելով Լիլիթին Ադամը հասավ ոսկեվառ լճակին։

Աստղերով արբած Լիլիթը քուն մտավ և զարթնեց սոխակների դայլայլից։

Անահիտին տեսնելու կարոտը օրեօր աճելով  անպատմելի քաղցր ուժ էր ստացել հոգուս մեջ։

1.Ձիերը անգղների կռնչոցից վախեցած խլշեցին ականջները, իրար մոտեցան։
Ձիերը՝ անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան։

2.Չնայած բավականաչափ միջոցներ ունենալուն իրեն շատ համեստ էր պահում։
Չնայած բավականաչափ միջոցներ ունենալուն՝ իրեն շատ համեստ էր պահում։

3. Սեղանի տակ փափուկ բարձը գրկած քնել էր փոքրիկը։
Սեղանի տակ՝ փափուկ բարձը գրկած, քնել էր փոքրիկը։

4.Նա անցավ ու տեսնելով փթթող երկիրը նախանձից քարացրեց այն։
Նա անցավ ու տեսնելով փթթող երկիրը՝ նախանձից քարացրեց այն։

5.  Նա փակեց աչքերը սպասելով դասի վերջին:
Նա փակեց աչքերը՝ սպասելով դասի վերջին:

6. Ես պատահաբար ընկա ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:
Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:

7. Փոքրիկն արթնացավ վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից:
Փոքրիկն արթնացավ վախեցած՝ անսպասելի ու հանկարծակի աղմուկից:

8. Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում  ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:
Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:

9. Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:
Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով զբոսաշրջիկներն՝ ամեն տարի գալիս են Հայաստան:

10. Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:
Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ: