Այս շրջանում ձեռք բերեցի նոր գիտելիքներ և հմտություններ՝ մասնակցելով տարբեր նախագծերի, ընթերցանության ֆլեշմոբերին և ստեղծագործական աշխատանքների։ Շատ բացակայելուս պատճառով դժվարություններ առաջացան։ Դժվարություններ առաջացան նաև այն ժամանակ, երբ պետք էր համատեղել դպրոցական աշխատանքները և անձնական նախագծերը։
Հաջողված համարում եմ «Գրում եմ ու կգրեմ…» նախագիծը, որի շրջանակներում ստեղծեցի պատմվածքներ և շարադրություններ։ Այս նախագիծը ինձ հնարավորություն տվեց արտահայտել իմ մտքերը և երևակայությունը։
Կարդացած ստեղծագործություններից ամենաշատը տպավորեց Լևոն Նեսի «Բալզակ» գիրքը։ Այն ներկայացնում է շան կյանքը և նրա հարաբերությունները մարդկանց հետ։ Գիրքը ցույց է տալիս, թե ինչպես կենդանիները նույնպես ունեն զգացմունքներ և կարող են հասկանալ մարդկանց վերաբերմունքը։
Իմ սիրելի հեղինակներից մեկը Վահան Տերյանն է։ Նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում խորությամբ և անկեղծությամբ։ Նրա բանաստեղծությունները արտահայտում են հայրենասիրություն և ժողովրդի ցավը։
Ինձ համար ամենահետաքրքիրն այն աշխատանքներն էին, երբ դասը սովորական ձևով չէր անցնում։ Օրինակ՝ երբ միասին քննարկում էինք գրական ստեղծագործություն, ու բոլորը կիսվում էին իրենց մտքերով։ Հաճույքով մասնակցում էի նաև ֆլեշմոբերին, երբ պետք էր ընթերցել կամ գրել։ Այդ պահին զգում էի, որ ես էլ եմ ինչ-որ բանի մասնակից, և իմ կարծիքը կարևոր է։ Նման պահերին դասը դառնում էր կենդանի, ոգեշնչող։
Սովորեցի, որ կրթությունը ոչ միայն գիտելիքների փոխանցում է, այլև ստեղծագործական մտածողության և ինքնարտահայտման զարգացում։ Կարևորում եմ նախագծերի միջոցով սովորելը, քանի որ դրանք օգնում են ավելի լավ հասկանալ նյութը։
Առաջարկում եմ ավելացնել ավելի շատ ստեղծագործական նախագծեր, որոնք կօգնեն զարգացնել երևակայությունը և ինքնարտահայտումը։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ դասղեկին՝ ինձ նոր բաներ սովորեցնելու և մշտապես աջակցելու համար։