Posted in Հայոց լեզու 9

Ուսումնական ամառ

Վերլուծություն — Ժյուլ Վեռն ,,Աշխարհի շուրջ 80 օրում,, 

Այս գիրքը գրել է ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնը։ Գլխավոր հերոսը՝ Ֆիլեաս Ֆոգը, շատ ճշգրիտ ու հանգիստ մարդ է։ Նա գրազ է գալիս, որ կարող է ամբողջ աշխարհը շրջել ընդամենը 80 օրում։ Իր հետ ճանապարհ է ընկնում նաև ծառան՝ Պասպարտուն։ Ճանապարհին նրանք անցնում են տարբեր երկրներով, հանդիպում շատ արկածների ու դժվարությունների։

Ինձ դուր եկավ այս գիրքը, որովհետև՝

Շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչ երկրներ են անցնում։
Ամեն վայրկյան նոր բան էր լինում, և չէր ձանձրացնում։
Ֆոգը ոչ մի անգամ չի խուճապում, ու միշտ հավատում է, որ կհասցնի։
Պասպարտուն շատ ծիծաղելի ու բարեսիրտ կերպար էր։

Ինչ եմ հասկացել գրքից

Գիրքը սովորեցնում է, որ երբ հավատում ես ինքդ քեզ ու չես հանձնվում, ամեն ինչ կարող է ստացվել։ Նույնիսկ եթե մարդիկ ասում են՝ անհնար է, միշտ կարելի է գտնել ելք։ Բացի դրանից՝ տեսնում ենք, թե ինչքան տարբեր են ժողովուրդները, ու որքան կարևոր է համբերատար ու լավ մարդ լինել։

Հետաքրքիր փաստ

Վերջում Ֆոգը կարծես թե ուշանում է մեկ օրով, բայց հետո հասկանում են, որ ժամային գոտիների պատճառով իրականում մեկ օր շահել են։ Դա շատ զարմանալի պահ էր։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն