Posted in Ընտրությամբ քերականություն

Քերականություն

11․09․25
Կա՞ նվիրված արդյոք մի վայր իրավունքին երկրիս մեջ,
Այս խավարում ման գամ, գտնեմ՝ ձեռքիս լապտեր մի անշեջ։
(Թարգմանություն Աբու-լ-Ալա-ալ Մաարիից, արաբ միջնադարյան բանաստեղծ)
Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ փիլիսոփա՝ Դիոգենես անունով (մ.թ.ա. 404-323), որ անմիջական հետևորդն էր Անտիսթենեսի (մ.թ.ա. 444-365)՝ ցինիզմի փիլիսոփայության հիմնադիր (ցինիզմ-ը, հայերեն՝ շնականություն-ը, չուներ այժմյան բացասական իմաստը. փիլիսոփայական այդ ուսմունքի կողմնակիցները մերժում էին գոյություն ունեցող կարգերը, ուղղությունները, կրոնը և այլն, կոչ էին անում հրաժարվել քաղաքակրթությունից և վերադառնալ նախնադարյան վիճակին։ Սակայն հետագայում շնականները այնքան հեռու գնացին պարկեշտության կանոններից, որ բառն ստացավ ներկա արգահատելի իմաստը։
Այս Դիոգենեսը, ահա, հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր…. մի տակառի մեջ։ Ու, ասում են, ձեռքին լապտեր բռնած՝ մարդ, ավելի ճիշտ՝ մեծատառով Մարդ էր որոնում։
Ահա թե որտեղից են գալիս աշխարհի շատ լեզուներում տարածում գտած այսպիսի արտահայտությունները՝ լապտերով ման գալ, ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի (հնում հայերեն ասում էին՝ լապտեր ի ձեռին որոնել)։
Եվ դարձյալ այս Դիոգենեսի մասին պատմում են, որ մի անգամ նրա աշակերտ, աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին (մ.թ.ա. 356-323) գալիս կանգնում է նրա տակառի առաջ ու ասում. «Ծերո՛ւկ, ի՞նչ կուզես, որ քեզ տամ»։ Վերջինս փիլիսոփայական հանգստությամբ պատասխանում է. «Մի կողմ գնա, արևս մի՛ ծածկիր»։
Եվ, ո՜վ զուգադիպություն, երկուսի էլ արևը խավարումո է միևնույն տարում՝ 323-ին, չնայած որ փիլիսոփան երեք անգամ ավելի կյանք էր ապրել երկրի երեսին, քան աշխարհակալը։

Առաջադրանք

1․Գտիր պատմական անունները, դուրս գրիր, դիմացը գրիր՝ ով ինչով էր հայտնի (ինչով էր զբաղվում)։
Աբու-լ-Ալա-ալ Մաարի – արաբ միջնադարյան բանաստեղծ։
Դիոգենես – հին հույն փիլիսոփա, շանականների ներկայացուցիչ։
Անտիսթենես – հույն փիլիսոփա, շնականության (ցինիզմի) հիմնադիր։
Ալեքսանդր Մակեդոնացի — աշխարհակալ, ռազմական նշանավոր գործիչ։

2․Գտիր արգահատելի բառի բացատրությունը։
Արգահատելի նշանակում է վատ, անպատշաճ, որ մերժվում է մարդկանց կողմից։

3․Քանի՞ դարձվածք կա այս հատվածում։ Որո՞նք են, ինչ են դրանք նշանակում։
Տեքստում կան 3 դարձվածք․
լապտեր ի ձեռին որոնել — հները՝ ինչ-որ բան մեծ ջանքերով փնտրել։
լապտերով ման գալ — ինչ-որ բան շատ դժվարությամբ որոնել։
ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի — այնքան հազվագյուտ է, որ գրեթե չի գտնվում։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն