Posted in Հայոց լեզու 9

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.   Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։

Ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցէ, Երևանջեկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցէ, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե, Եկեղեցի, եղերերգ, չէի, ցնծերգ։

2.       Լրացնել բաց թողնված տառերը՝ է կամ ե։

Միջօրե էր, աներևակայելի շոգ։ Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում։ Վերելքներով ու վայրէջքներով  ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան։ Ահա երէներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհեկը, որ առատ էլեկտրաէներգիա է մտակարարում շրջակա գյուղերին։

3.       Լրացնել բաց թողնված տառերը՝ գրելով օ կամ ո։

Առօրյա, թռչնաորս, օղորկ, անօրգանական, բարօրություն, անդորր, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, այսօր, պարզօորոշ, օրեցօր, Ամանօր, այլօրինակ, անօրինություն, օթևան, զոր ու գիշեր, հիմնովին, սնոտի, պնդօղակ, եղբորորդի։

4.       Լրացնել բաց թողնված տառերը՝ օ կամ ո։

Օդանավը թռչում էր հնօրյա երկիր՝ Հայաստանի վրայով։ Միօրինակ հռնդյունից ձանձրացած՝ դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը։

Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազօծ արտերը, արծաթաօծ սառնորակ գետակները։ Փչում է մեղմօրոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները։

5.   Ըստ անհրաժեշտության գրեք ը։

Հյուրընկալ, դյուրընկալ, անակնկալ, առնչվել, երկընչել, պարընկեր, խոչընդոտ, ակնթարթ, դասընթաց, մթնկա, անընթեռնելի, խոյընթաց, չմբռնել, զուգընկեր, նախընտրել, սրնըթաց, խաղընկեր, ձեռնտու, ըմպելիք, առընթեր, ակնդետ, դյունթեռնելի, այլընտրանք, ճեպընթաց։

  1.       Ըստ անհրաժեշտության գրի՛ր ը։

Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը։ Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց։

Վերնթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց։ Ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կերպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը։ Վերելքը դժվարին էր, բայց ինքնըստինքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել խոչընդոտները և չընկրկել։

  1.       Լրացնել բաց թողնված  տառերը՝ ի, ե կամ յ։

Մատյան, քվեարկել, հեքիաթ, ատյան, լռելյայն, միլիոն, միմիայն, կղզյակ, միմյանց, ակադեմիա, հրեա, կրիա, պատյան, օվկիանոս, մարմարիոն, քամելեոն, շղթայաձև, բարյացակամ։

  1.       Լրացրո՛ւ բաց թողնված տառերը տեղանուններում՝

Ասիա, Ադրիատիկ ծով, Անգլիա, Բյուզանդիա, Բյուզանդիոն, Բուլղարիա, Զապարոժեց, Մեծ Բրիտանիա, Մոնղոլիա, Շոտլանդիա, Վիետնամ, Սոֆիա, Վիեննա, Վիկտորիա։

  1.   Ըստ անհրաժեշտության գրել յ։

Վերարկույի, միջօրե, վայրկյան, կարկաչուն, ճյուղ, թեյի, շյուղ, Կարինեի, Կարոյի, մրջյուն, տույժ, Միքայել, լռելյայն, ջղային, շրջագաjել, Նաիրի, վաշխառուի, ժողովածուում, զգույշ, եղբոր, վայելուչ։

  1.   Հետևյալ բառերից յ-ի սղմամբ կամ երկհնչյունի հնչյունափոխմամբ կազմել նոր բառեր։

Ցույց, զրույց, եղբայր, երևույթ, մշակույթ, աշխույժ, համբույր, գույն, մատյան, վայրկյան, սառույց, զեկույց, պատանյակ, շահույթ, ընկույզ, բույր, թույն, կույտ։

Ցուցամատ, զրուցակից, եղբորորդի, երևութանալ, մշակութային, աշխուժանալ, համբուրվել, գունագեղ, մատենադարան, սառուցապատ, զեկուցիչ, ընկուզենի, բուրավետ, թունավոր, կուտակված:

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն