09.09.2025
Աշխատանք դասարանում
Շունն ու սրվակը
Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:
Հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ
1. Բացատրի՛ր բառերը՝ ամենապատվական, պարֆյումեր, սրվակ, կշտամբել, բնավ։
Ամենապատվական — ամենահարգի, ամենանուրբ, ամենավայելուչ
Պարֆյումեր — օծանելիք պատրաստող կամ վաճառող մարդ, օծանելիքի խանութ
2. Ի՞նչի հետ է համեմատում շան արձագանքը։
Շան արձագանքը հեղինակը համեմատում է հասարակության արձագանքի հետ։ Այսինքն՝ ինչպես շունը դուր չեկավ անուշահոտ ջուրը, այնպես էլ հասարակությանը դուր չեն գալիս նուրբ բաները։
3. Ո՞ր հատվածում է արտահայտված ստեղծագործության ասելիքը։
Այս հատվածում՝
«դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է), այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ»։
4. Ո՞րն է ստղծագործության ասելիքը, ներկայացրո՛ւ և շարադրի՛ր քո կարծիքը գաղափարի վերաբերյալ։
Ասելիքը՝ շատ մարդիկ չեն գնահատում գեղեցիկը, նրբագեղը, բարձր արժեքներ ունեցող բաները։ Նրանք սովոր են սխալին, կեղծին, աղտոտ բաներին և հենց դա են նախընտրում։
Իմ կարծիքը՝
Ես համաձայն եմ հեղինակի հետ։ Շատ ժամանակ մարդիկ չեն հասկանում լավ արվեստը, ճշմարիտ խոսքը կամ բարի վարքագիծը։ Նրանք կարող են նույնիսկ քննադատել այն։ Բայց պետք է փորձենք գնահատել լավը և սովորել սիրել այն։
5. Ի՞նչ նկատի ունի հեղինակը, երբ ասում է ,,խնամքով հավաքված աղտեղություն,, ։ Ինչպես ես հասկանում ,,աղտեղություն,, բառը։
«Խնամքով հավաքված աղտեղություն» նշանակում է՝ հասարակության սիրած, ընդունված վատ բաները, որոնք գեղեցիկի տեղ են ներկայացվում։
«Աղտեղություն» ես հասկանում եմ որպես՝ վատ բան, կեղտոտ կամ ոչ ճիշտ բովանդակություն՝ օրինակ՝ սուտ, կեղծ արվեստ, սխալ վարք։