Posted in Հայոց լեզու 9

Իմ դպրոցի ջերմ անկյունը

Իմ դպրոցը շատ սիրելի ու թանկ վայր է ինձ համար։ Այստեղ եմ սովորում, խաղում, ծիծաղում ու ժամանակ եմ անցկացնում իմ ընկերների և ուսուցիչների հետ։ Դպրոցում շատ տեղեր կան, որոնք ինձ դուր են գալիս։

Ոմանք կարող են ասել, որ իրենց սիրած վայրը գրադարանն է, բակը կամ դասասենյակը։ Բայց ես չեմ կարող առանձնացնել միայն մեկ տեղ։ Դպրոցի բոլոր անկյուններն էլ ինձ համար ջերմ են և հարազատ։

Դասարանում ես սովորում եմ, ընկերներիս հետ աշխատում եմ։ Գրադարանում կարող եմ հանգստանալ ու հետաքրքիր գրքեր կարդալ։ Դասամիջոցներին բակում ենք խաղում, խոսում, ծիծաղում։ Նույնիսկ միջանցքը, որտեղ հերթով անցնում ենք դասարաններ, ինձ հաճելի է թվում։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն