Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

17.09.2025

Աշխատանք դասարանում 

1. Նշի՛ր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունները։ 

Հևիհև հետևելով Լիլիթին՝ Ադամը հասավ ոսկեվառ լճակին։ 

Լսելով Ներսես Մեծի մահը՝ իշխանը մտածում էր, թե կհեշտանա իր գործը, քանի որ այլևս չկար իր քաղաքական հակառակորդը։ 

Լուսաշող աչքերը խոնարհած՝ կանգնել էր Լիլիթը նրա առաջ։

 Պահապանները, երկար նիզակները ճոճելով, անցուդարձ էին անում ավերակ բերդերի շուրջբոլորը։ 

2. Նախադասության հատվածները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

կապարճներ լի նետերով

անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր

դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ

և ոսկեհուռ երազներով ամրացված

բոլորն էլ  գեղեցիկ քանդակներով զարդարված

թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված

Անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր, դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ և ոսկեհուռ երազներով ամրացված, կապարճներ լի նետերով, թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, բոլորն էլ գեղեցիկ քանդակներով զարդարված։

3. Նախադասություններում ուղղի՛ր բառագործածության սխալները։ 

Լույս տեսավ այդ գրքի երրորդ հրատարակությունը։ 

Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն երրորդ անգամ էին հրատարակում։ 

Նրա հետնորդները շարունակեցին սկսված գործը։

Հայրս ութսուն տարեկան էր դառնում։ 

Անհրաժեշտ հղումներ՝

Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

15.09.2025
Աշխատանք դասարանում

  1. Առանձնացրո՛ւ ածականները։

Ոսկե, հիմա, ալյուրոտ, սարսափ, երազ, դողացող, ծեր, երգիչ, լուսաբաց, այսպիսի , ձմեռային, քարքարոտ, հայացք, մաքուր, դեղին։

Ոսկե, ալյուրոտ, ծեր, ձմեռային, քարքարոտ, մաքուր, դեղին:

  1. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։

Բոլոր չորս շենքերը միանգամից բոցավառվեցին,

Ա․ ինչպես կրակը կարող էր հանգցնել,

Բ․ որովհետև այդպես հնարավոր էր,

Գ․ ինչպես Միտչելը նախազգուշացրել էր։

  1. Տրված հատվածից առանձնացրո՛ւ համեմատությունները։

Նրա աչքերը կապույտ էին, ինչպես Սևանա լիճը, թեև վաղուց չէր նայել այդ աչքերին։

Լուսնի պես գեղեցիկ նրա դեմքը երևում էր քողի տակից։

Նրա հայացքը մռայլ էր ամպամած երկնքի նման։

միրցա հալաջյան

Անհրաժեշտ հղումներ՝