- Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։
Կիսամյակ, վիրաբույժ, իշայծյամ, իջվածք, դիմադրություն, զինագործ, ապավինել, վիճաբանություն, գիտակ, հանդիսական, գիսակ, վիպասան, դիտարժան, վիմագիր, գիրուկ, քինոտ, սիգաճեմ։
կիս-կես, ամ-ամիս, վիր-վերք, բույժ-բժիշկ, իշ-էշ, իջ-էջ, դիմ-դեմ, զին-զենք, ապավ-ապահով, վիճ-վեճ, գիտ-գիտություն, հանդիս-հանդես, գիս-գես, վիպ-վեպ, դիտ-դիտել, գիր-գեր, քին-քեն, սիգ-սեգ:
- Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։
Ննջել, սրտակից, վշտակցել, մարմնական, փղիկ, լճափ, մրգասեր, նարնջագույն, ալյակ, մտավոր, գժություն, տարեվերջ, պատանյակ։
ննջ-նինջ, սրտ-սիրտ, վշտ-վիշտ, մարմն-մարմին, փղ-փիղ, լճ-լիճ, մրգ-միրգ, նարնջ-նարինջ, մտ-միտք, գժ-գիժ, տարե-տարի, պատան-պատանի
- Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարված հետևյալ բառերում։
Ծաղկաբույծ , հոգեբանություն, կենդանակերպ, ոսկեվաճառ, սնահավատ, խնդրագիրք, ուղեվճար, ապակեգործ, հայրենասեր, թվական։
- Հետևյալ բառերով մեկական բառ կազմե՛ք այնպես, որ ու ձայնավորը հնչյունափոխվի։
Բուրդ, ումպ, հուր, շուրջ, լեզու, շուն, պտուղ, ունչ, ունդ, կկու։
Բրդյա,ըմպելիք, հրաբուխ, շրջմոլիկ,լեզվաբան, շնակապիկ, պտղատու, ընչանցք, ընդեղեն, կկվի։
- Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել հետևյալ բառերում։
Ընչացք, անասնապահ, ամրանալ, թթվահամ, ձկներ, ստահոդ, կատվախաղ, մածնանման, նռնածաղիկ, աղվամազ։
Ունչ, անասուն, ամուր, թթու, ձուկ, սուտ, կատու, մածուն,նուռ,
- Հետևյալ արմատներով նոր բառ կազմե՛ք այնպես, որ ույ երկհնչյունը հնչյունափոխվի։
Լույս, փույթ, սույզ, թույն, կապույտ, ձույլ։
Լուսավոր, սուզանավ, թունավոր, կապտաչյա, ձուլվածք
- Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքի անհնչյունափոխ ձևերը։
Սառցարան, մատուցող, ընկուզենի, դաշունիկ, արնանման, ձնաբուք։
սառույց, մատույցել, ընկույզ, դաշյուն, արյուն, ձյուն
- Կազմե՛ք մեկական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները չենթարկվեն հնչյունափոխության։
Բույր, գույն, հույս, շեն, զուրկ, զնին, մուտ։
անուշաբույր, անգույն, անհույս, շենք, տնազուրկ, լուսամուտ
- Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքերի անհնչյունափոխ սկզբնաձևերը՝ նշելով տեղի ունեցած հնչյունափոխությունը։
Թրատել, հոգյակ, ճչակ, կլանել, ձնհալ, գժվել, քրքջալ, հոգեբույժ։
թուր-թր, հոգի-հոգյ, ճիչ-ճչ, կուլ-կլ, ձյուն-ձն, քրքինջ-քրքջ, հոգի-հոգե
- Կազմե՛ք երկուական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները մի դեպքում չենթարկվեն, մյուսում ենթարկվեն հնչյունափոխության։
Բույս, ձյուն, բույր, գունդ, ձիգ, նուրբ, աստղ, փշուր։
բուսակեր-անբույս, ձնհալ-ձյունաբեր, անուշաբույր-բուրավետ,գնդակ-գունդուլ, ձգողություն-ձիգածաղիկ, նրբանկատ- աստղալի-, փշրանք-փշուրներ: