24.09.2025
Աշխատանք դասարանում
Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը, կանգնեցնում է նրան և հարցնում.
– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.
– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար, թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:
1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։
Պետք է հույսը չկորցնել։
Տեքստում հենց այս միտքն է կարևոր․ ընկերը հույս է տալիս հյուսնին, ասում է՝ մի վախեցիր, ամեն ինչ կանցնի։
2. Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։
Երգում էին, և պարում։
Այս նախադասությունում կա «և» շաղկապը, որը երկու գործողություն է միացնում։ Այսինքն՝ համադասական նախադասություն է։
3. Դո՛ւրս գրիր փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։
Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ։
Այստեղ «տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ» թիվն օգտագործվել է փոխանվանաբար՝ քանակ ցույց տալու, բայց ոչ որպես սովորական թիվ։ Բարդ թիվ է, ներկայացնում է մեծ քանակություն։
4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։
Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ։
Այստեղ «ով» բառը վերաբերական է՝ կապում է նախադասության երկու մասերը։
5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։
Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։
Այստեղ ստորոգյալը բաղկացած է «պետք է պատրաստեր»՝ բայ + գործնական արտահայտություն։
6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։
Հյուսն, – ասում են հյուրերը, – բարեբախտաբար, թագավորը մեռել է։
Այստեղ «թագավորը մեռել է» բացահայտում է, թե ինչու են մարդիկ եկել։ Այսինքն՝ սա մի նոր, հստակ տեղեկատվություն է, որը բացահայտում է իրավիճակը։