23.09.2025
Աշխատանք դասարանում
Վահան Թոթովենց ,,Մտածումի շիթեր,,․ կարդա՛ և պատասխանի՛ր հարցերին ։
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.
- Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։
Այս միտքը նշանակում է, որ մարդը պետք է զարգացնի իր կարողությունները՝ ինչքան հնարավոր է, հասնի իր լավագույն տարբերակին։ Չպետք է բավարարվել քիչով, պետք է ձգտել սովորել, աճել և կատարելագործվել։ - Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։
Հեղինակը ասում է, որ լավ է լինել բարի, անկեղծ և ստեղծող մարդ, նույնիսկ մի քիչ միամիտ, քան շատ խելացի երևալու համար ամեն ինչից կասկածել ու վատը տեսնել։ Լավ է ապրել սիրով ու վստահությամբ, քան կասկածով ու վախով։ - Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստվածային Սաղմն է մարդոց մեջ։
Այս միտքը ասում է՝ մի՛ սահմանափակեք ձեր երազանքներն ու նպատակները։ Ցանկանալ ավելին, ձգտել անսահմանին վատ բան չէ։ Դա մեր ներսում աստվածային ուժ է, որը մեզ դրդում է աճել, զարգանալ և նոր բաներ ստեղծել։
բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:
1. «Հոգ չէ, թե ուր դիմես, իմ փոքրի՛կ տղաս… գիտցի՛ր, որ քու քայլերդ պետք է ըլլան պայծառ»
Հեղինակը ասում է՝ կարևորը չէ, թե ինչ ճանապարհ ես ընտրում կյանքում՝ ուրախ, տխուր, դժվար թե հեշտ, բայց քո արարքները պետք է լինեն վառ, հստակ ու նպատակային։ Պետք է վստահ քայլել, ոչ թե անորոշ ու անհետաքրքիր։
2. «Արհամարհել փոքր բաները, կը նշանակե գաղափար չունենալ մեծությանց կառուցման մասին»
Այս միտքը ասում է՝ եթե անտեսում ես փոքր քայլերը, փոքր գործերը, երբեք մեծ բանի չես հասնի։ Մեծ արդյունքը գալիս է փոքրիկ, շարունակական ջանքերից։ Ամեն ինչ սկսվում է փոքրից։