Posted in Կենսաբանություն 9

Ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր

1․ Որո՞նք են բջջի օրգանական հիմնական նյութերը։
ա) Ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, նուկլեինաթթուներ
բ) Ածխաթթու գազ, ջուր, աղեր
գ) Կալցիում, նատրիում, մագնեզիում
դ) Ածխածին, ջրածին, թթվածին

2․ Ո՞ր գործառույթն է բնորոշ սպիտակուցներին։
ա) Էներգիայի պահեստավորում
բ) Կատալիտիկ և կառուցվածքային
գ) Իոնների հավասարակշռության պահպանում
դ) Ժառանգական ինֆորմացիայի պահպանություն

3․ Սպիտակուցի առաջնային կառուցվածքը որոշվում է․
ա) Պոլիպեպտիդային շղթայի ամինաթթուների հաջորդականությամբ
բ) Ալֆա-պարույրի և բետա-թերթիկի գոյությամբ
գ) Տարածական ամբողջական ծալքով
դ) Մի քանի պոլիպեպտիդային շղթաների միավորմամբ

4․ Սպիտակուցի երկրորդային կառուցվածքը պայմանավորված է․
ա) Ամինաթթուների հերթականությամբ
բ) Ջրածնային կապերով՝ ալֆա-պարույր և բետա-թերթիկ ձևավորմամբ
գ) Դիսուլֆիդային կամ իոնային կապերով
դ) Մի քանի շղթաների միավորմամբ

5․ Ի՞նչ է սպիտակուցի բնափոխումը (դենատուրացիան)։
ա) Սպիտակուցի ամբողջական քայքայում մինչև ամինաթթուներ
բ) Սպիտակուցի կառուցվածքի փոփոխություն՝ առանց առաջնային հաջորդականության խանգարման
գ) Սպիտակուցի ամբողջական սինթեզ
դ) Սպիտակուցի էներգետիկ քայքայում

6․ Ո՞ր նյութերն են դասվում որպես մոնոսախարիդներ։
ա) Գլյուկոզա, ֆրուկտոզա, գալակտոզա
բ) Օսլա, գլիկոգեն
գ) Ցելյուլոզ, խիտին
դ) Ճարպաթթուներ

7․ Ո՞ր ածխաջրերն են պահեստային ֆունկցիա իրականացնում կենդանական բջիջներում։
ա) Ցելյուլոզ
բ) Օսլա
գ) Գլիկոգեն
դ) Խիտին

8․ Ճարպերի հիմնական կառուցվածքային միավորը որն է։
ա) Գլյուկոզայի մոլեկուլը
բ) Գլիցերին և ճարպաթթուներ
գ) Ամինաթթուներ
դ) Նուկլեոտիդներ

9․ Որո՞նք են ճարպերի ֆունկցիաները բջջում։
ա) Տեղեկատվության պահպանում
բ) Էներգիայի պահեստավորում և ջերմամեկուսացում
գ) Կատալիզ
դ) Իոնների փոխադրում

10․ Սպիտակուցի չորրորդային կառուցվածքը բնորոշ է․
ա) Միակ շղթայից կազմված սպիտակուցներին
բ) Մի քանի պոլիպեպտիդային շղթաների միավորմամբ առաջացած սպիտակուցներին
գ) Ջրածնային կապերով պայմանավորված ծալքին
դ) Ամինաթթուների հաջորդականությանը

Posted in Կենսաբանություն 9

Ֆլեշմոբ

1. Մարդը վազքի ընթացքում սկսում է արագ շնչել։ Ինչպե՞ս է սա կապված բջիջների էներգետիկ պահանջի հետ։

Քանի որ բջիջները սկսում են ավելի արագ աշխատել ավելի շատ են պահանջում թթվածին:

2.  Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն լճի էկոհամակարգում, եթե բոլոր ջրիմուռները անհետանան:

Կյանքի շղթան կվերանա, թթվածինը քիչ կլինի:
3. Եթե մարդու արյան մեջ էրիթրոցիտների քանակը կտրուկ նվազի, ապա․
ա) Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն թթվածնի տեղափոխման գործընթացում։
բ) Ի՞նչ ազդեցություն կունենա դա օրգանիզմի ընդհանուր գործունեության վրա։

Թթվածինը և ածխածինը չեն կարողանա լավ թափանցել օրգանիզմ, ինչի հետևանքով օրգանիզմում կառաջանան խանգարումներ:

4․  Եթե բույսերը մեկ շաբաթ չստանան լույս, ապա ինչպիսի՞ փոփոխություններ կնկատվեն։

Նրանք չեն կարողանա ֆոտոսինթեզվել, սննդանյունը կնվազի, տերևները կդեռնեն ու կթառամեն:

5․ Փոքր սենյակում վառում են մեծ թվով մոմեր։ Քանի որ դուռը փակ է, որոշ ժամանակ անց մարդը սկսում է շնչահեղձ լինել։ Ինչո՞ւ։

Քանի որ երբ մոմերը վառվում են սենյակի թթվածինը օգտագործվում է և սկսում պակասել, նաև մոմերի վառվելուց ստեղծվում է ածխաթթու գազ, դրա համար մարդը սկսում է էլ ավելի վատ շնչել:

Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

17.09.2025

Աշխատանք դասարանում 

1. Նշի՛ր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունները։ 

Հևիհև հետևելով Լիլիթին՝ Ադամը հասավ ոսկեվառ լճակին։ 

Լսելով Ներսես Մեծի մահը՝ իշխանը մտածում էր, թե կհեշտանա իր գործը, քանի որ այլևս չկար իր քաղաքական հակառակորդը։ 

Լուսաշող աչքերը խոնարհած՝ կանգնել էր Լիլիթը նրա առաջ։

 Պահապանները, երկար նիզակները ճոճելով, անցուդարձ էին անում ավերակ բերդերի շուրջբոլորը։ 

2. Նախադասության հատվածները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

կապարճներ լի նետերով

անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր

դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ

և ոսկեհուռ երազներով ամրացված

բոլորն էլ  գեղեցիկ քանդակներով զարդարված

թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված

Անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր, դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ և ոսկեհուռ երազներով ամրացված, կապարճներ լի նետերով, թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, բոլորն էլ գեղեցիկ քանդակներով զարդարված։

3. Նախադասություններում ուղղի՛ր բառագործածության սխալները։ 

Լույս տեսավ այդ գրքի երրորդ հրատարակությունը։ 

Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն երրորդ անգամ էին հրատարակում։ 

Նրա հետնորդները շարունակեցին սկսված գործը։

Հայրս ութսուն տարեկան էր դառնում։ 

Անհրաժեշտ հղումներ՝

Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

15.09.2025
Աշխատանք դասարանում

  1. Առանձնացրո՛ւ ածականները։

Ոսկե, հիմա, ալյուրոտ, սարսափ, երազ, դողացող, ծեր, երգիչ, լուսաբաց, այսպիսի , ձմեռային, քարքարոտ, հայացք, մաքուր, դեղին։

Ոսկե, ալյուրոտ, ծեր, ձմեռային, քարքարոտ, մաքուր, դեղին:

  1. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։

Բոլոր չորս շենքերը միանգամից բոցավառվեցին,

Ա․ ինչպես կրակը կարող էր հանգցնել,

Բ․ որովհետև այդպես հնարավոր էր,

Գ․ ինչպես Միտչելը նախազգուշացրել էր։

  1. Տրված հատվածից առանձնացրո՛ւ համեմատությունները։

Նրա աչքերը կապույտ էին, ինչպես Սևանա լիճը, թեև վաղուց չէր նայել այդ աչքերին։

Լուսնի պես գեղեցիկ նրա դեմքը երևում էր քողի տակից։

Նրա հայացքը մռայլ էր ամպամած երկնքի նման։

միրցա հալաջյան

Անհրաժեշտ հղումներ՝

Posted in Ընտրությամբ քերականություն

Քերականություն

18․09․25

Կարդա տեքստը, քննարկիր

Մկները մարդուն ուժ են տալիս
(Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Սկսենք… առավոտյան մարմնամարզությունից։ Ձեռքերը բռունցք արեք և բազուկը արմունկից ծալեք դեպի ուսոսկրը։ Ի՞նչ է ստացվում այդ շարժման հետևանքով։ Ուռչող մսագունդ։ Ի՞նչ անուն ունի դա։ ՄԿԱՆ։

Որտեղի՞ց է գալիս այս բառը։
Ստուգաբանները (բառերի ստուգաբանությամբ զբաղվողները) վաղուց պարզել են, որ մկան բառն անմիջական կապ ունի մուկ (գրաբար մուկն) հնդեվրոպական, այսինքն՝ բնիկ հայկական արմատի հետ։ Սրա սեռականն էր և է մկան, որ նաև առանձին բառի արժեք ուներ գրաբարում ու նշանակում էր «մեջք», հոգնակին՝ մկանունք նույնպես նշանակում էր «մեջք», «մեջքի ուռած մաս» (փոխաբերաբար՝ «ջրի ուռած մակերես՝ ալիք»)։ Մեր նախնիները նույնիսկ խրատական մի ասույթ ունեին. «Ծառայ որ ընդ ունկն ոչ լսէ՝ ընդ մկանունս լսել տան նմա» («Ծառան որ ականջով չի լսում, մեջքով լսել կտան նրան». այսինքն՝ կծեծեն)։

«Մուկ»- «մկան» իմաստային անցումը կա ոչ միայն մեր լեզվում։ Հին հունարենում, օրինակ, մուուս կամ մուու ասում էին թե՛ մկանը, թե՛ մկաններին, որից կազմված մուուոդուս ածականը նշանակում էր՝ «1. մկնային, մկնանման, 2. մկանուտ, զարգացած մկաններով»։

Լատիներեն mus «մուկ», musculus /մուսկուլուս/ «1.մուկ, մկնիկ, 2. մկան», musculosus /մուսկուլոզուս/ «մկանուտ, մսոտ»

Ռուսերեն мышь «մուկ»- мышца «մկան» (ավելի հաճախ գործածվում է հոգնակի՝ мышцы)։ Սակայն ռուսերենն ունի նաև мускул(ы) բառը՝ «մկան, մկանունք»։ Սա արդեն փոխառություն է լատիներենից։

Շատ հավանական է, որ հայերեն մկան և ռուսերեն мышца բառերի իմաստը պատճենված լինի հին հունարենից կամ լատիներենից։ Դա եզակի երևույթ չէ լեզուներում։ Հետաքրքրականն այստեղ այն է, որ ռուսերենը մի կողմից պատճենել է լատիներեն musculus բառի իմաստը՝ мышь բառից կազմելով мышца, մյուս կողմից կատարել է ուղղակի փոխառություն՝мускул(ы)։

Սա նույնպես հազվադեպ չէ լեզուներում։ Մեր նախնիները, օրինակ, հին հունարենից փոխ են առել փիլիսոփա բառը, որ փոխատու լեզվում հնչում էր ֆիլո՛սոֆոս (նույնից է ռուսերեն фило՛соф) և նշանակում էր՝ «1. կրթված մարդ, 2. իմաստություն սիրող, փիլիսոփա», բարդ բառ էր ներկայացնում՝ ֆիլո «սիրող»+ սոֆո՛ն «իմաստություն»։

Բայց նույն փիլիսոփա բառի կողքին հնում նաև պատճենել են նրա հոմանիշը՝ իմաստասեր (փիլիսոփայական= իմաստասիրական, փիլիսոփայություն= իմաստասիրություն). «- …նստած, մեզ համար խոսում-խմում ենք. բանաստեղծ, ծաղկող, ճարտարապետ, ստրկավաճառ, բայց բոլորս էլ իմաստասեր ենք, այսինքն՝ փիլիսոփա, և խորապես համոզված ենք, թե այս աշխարհի բախտն ինչ-որ չափով կախված է հատկապես մեր իմաստաբանությունից…» (Ռազմիկ Դավոյան, «Հանճար և հիշողություն»)։

Ռուսները նույն հունարենից փոխ են առել филантроп «մարդասեր» բառը (հին հունարեն ֆիլանթրոպոս- ֆիլո «սիրող»+ անթրոպոս «մարդ»), սակայն նրա կողքին պատճենել են նաև человеколюбец հոմանիշը։

Պատճենում է թե ոչ՝ մի կողմ թողնենք. կարևորն այն է, որ մկան բառը գալիս է մուկ(ն)-ից։

Եվ ով որ դեռ կասկածում է դրանց կապին, թող այս նյութի սկզբում նկարագրված մարմնամարզական վարժությունը կատարի մի քանի անգամ, հետևի բազուկի մաշկի տեսքին և որոշի, թե ո՛ր կենդանու շարժման նմանությունն է ստացվում։

Իսկ ես ասվածին մի բան միայն կավելացնեմ. հայերեն մուկ(ն), հին հունարեն մուուս, մուու, լատիներեն mus, musculus, ռուսերեն мышь- բոլորն էլ ցեղակից արմատներ են, այսինքն՝ գալիս են հնդեվրոպական հիմք լեզվից (այս պայմանական անվանումով ընդունված է կոչել մի քանի տասհազարամյակ առաջ գոյություն ունեցած այդ ընդհանուր լեզուն, որից ճյուղավորվել են հնդեվրոպական լեզուները, դրանց թվում՝ հայերենը)։

Posted in Русский 9

Воробей

Я возвращался с охоты и шел по аллее сада. Собака бежала впереди меня.
Вдруг она уменьшила свои шаги и начала красться, как бы зачуяв перед собою дичь.
Я глянул вдоль аллеи и увидел молодого воробья с желтизной около клюва и пухом на голове. Он упал из гнезда (ветер сильно качал березы аллеи) и сидел неподвижно, беспомощно растопырив едва прораставшие крылышки.

Кого увидел рассказчик?

Моя собака медленно приближалась к нему, как вдруг, сорвавшись с близкого дерева, старый черногрудый воробей камнем упал перед самой ее мордой — и весь взъерошенный, искаженный, с отчаянным и жалким писком прыгнул раза два в направлении зубастой раскрытой пасти.

Как отреагировала собака на появление воробья?

Он ринулся спасать, он заслонил собою свое детище… но всё его маленькое тело трепетало от ужаса, голосок одичал и охрип, он замирал, он жертвовал собою!
Каким громадным чудовищем должна была ему казаться собака! И все-таки он не мог усидеть на своей высокой, безопасной ветке… Сила, сильнее его воли, сбросила его оттуда.

Почему воробей решил покинуть ветку.

Мой Трезор остановился, попятился… Видно, и он признал эту силу.
Я поспешил отозвать смущенного пса — и удалился, благоговея.
Да; не смейтесь. Я благоговел перед той маленькой героической птицей, перед любовным ее порывом.
Любовь, думал я, сильнее смерти и страха смерти. Только ею, только любовью держится и движется жизнь.

Какое чувство было у автора в этот момент?

Posted in Իրավունք 9

Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 3․Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք ՀՀ Սահմանադրության գլուխ 2-ը /հոդված 23-81/ և առանձնացրե՛ք բացառապես ձեզ վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․

Հոդված 23. Անձնական ինքնավարության իրավունք

Դու իրավունք ունես անձնական կյանքի, գաղտնիության, պատվի և արժանապատվության պաշտպանությանը։ Օրինակ՝ ոչ ոք առանց քո համաձայնության չի կարող տարածել քո անձնական տվյալները։

Հոդված 25. Անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի և հաղորդակցության գաղտնիության իրավունք

Այս հոդվածը պաշտպանում է քո հաղորդագրությունները, հեռախոսային խոսակցությունները, էլ․ փոստը, սոցիալական ցանցերի գաղտնիությունը։

Հոդված 29. Խղճի, կարծիքի, խոսքի և արտահայտման ազատություն

Դու կարող ես ազատ արտահայտել քո կարծիքը, ունենալ բլոգ, խոսել, գրել կամ նկարել այնպես, ինչպես մտածում ես, եթե դա չի խախտում ուրիշների իրավունքները։

Posted in Հայոց լեզու 9

Իմ դպրոցի ջերմ անկյունը

Իմ դպրոցը շատ սիրելի ու թանկ վայր է ինձ համար։ Այստեղ եմ սովորում, խաղում, ծիծաղում ու ժամանակ եմ անցկացնում իմ ընկերների և ուսուցիչների հետ։ Դպրոցում շատ տեղեր կան, որոնք ինձ դուր են գալիս։

Ոմանք կարող են ասել, որ իրենց սիրած վայրը գրադարանն է, բակը կամ դասասենյակը։ Բայց ես չեմ կարող առանձնացնել միայն մեկ տեղ։ Դպրոցի բոլոր անկյուններն էլ ինձ համար ջերմ են և հարազատ։

Դասարանում ես սովորում եմ, ընկերներիս հետ աշխատում եմ։ Գրադարանում կարող եմ հանգստանալ ու հետաքրքիր գրքեր կարդալ։ Դասամիջոցներին բակում ենք խաղում, խոսում, ծիծաղում։ Նույնիսկ միջանցքը, որտեղ հերթով անցնում ենք դասարաններ, ինձ հաճելի է թվում։

Posted in Հանրահաշիվ 9

ՏԱՌԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՅԱԼԻ ՆՇԱՆԸ, ՆՇԱՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱԿԱՅՔԵՐ

Տառային արտահայտությունում մեկ փոփոխականի առաջին կարգի բազմանդամ արտադրիչն անվանենք գծային արտադրիչ։ Օրինակ՝ (x − 2)(x − 5) արտահայտությունում x − 2 և x − 5 արտահայտությունները գծային արտադրիչներ
են, իսկ (x + 1)(x − 3) + 7-ում գծային արտադրիչ չկա։ Գծային արտադրիչներից կազմված տառային արտահայտության նշանը պարզելը հեշտ է։

Օրինակ 1
Պարզենք (x − 2)(x − 700) արտահայտության նշանը, երբ x = 4:
Լուծում։
x − 2 արտահայտության արժեքը x = 4 դեպքում դրական է, քանի որ 4 − 2 > 0:
x − 700 արտահայտության արժեքը x = 4 դեպքում բացասական է, քանի որ 4 − 700 < 0: Ուրեմն (x − 2)(x − 700) արտահայտության արժեքը x = 4 դեպքում բացասական է։

Պարզվում է, որ կարող ենք հեշտությամբ պարզել օրինակ 1-ի արտահայտության նշանը x-ի բոլոր արժեքների համար։ Նախ որոշենք, թե երբ է (x − 2)(x − 700) արտահայտության արժեքը 0։ Այն 0 է, երբ արտադրիչներից որևէ մեկը 0 է, այսինքն՝ երբ x = 2 կամ x = 700: Կոորդինատային առանցքի վրա պատկերենք 2 և 700 կոորդինատներով կետերը։ Այդ կետերով կոորդինատային առանցքը բաժանվում է երեք մասի՝ (−∞, 2), (2, 700) և (700,+∞): Այժմ դիտարկենք x կոորդինատով կետի հնարավոր դիրքերը։

1) x կոորդինատով կետը գտնվում է (700, +∞) միջակայքում՝ x ∈ (700,+∞): Այս դեպքում x-ը 2 և 700 կոորդինատներով կետերից աջ է, այսինքն՝ x − 2 և x − 700 արտահայտությունները դրական են։ Քանի որ դրական թվերի արտադրյալը դրական է, ուրեմն՝ (x − 2)(x − 700) > 0:

2)x ∈ (2, 700): Այդ միջակայքում գտնվող կետերը գտնվում են 2-ից աջ, 700-ից՝ ձախ։ Ուրեմն՝ x − 2 > 0 և x − 700 < 0: Փաստորեն (x − 2)(x − 700) արտահայտության արտադրիչներից մեկը դրական է, իսկ մյուսը՝ բացասական։ Ուրեմն՝ (x − 2)(x − 700) < 0:

3)x ∈ (−∞, 2): Այս դեպքում x-ը գտնվում է 2-ից և 700-ից ձախ՝ x − 2 < 0 և x − 700 < 0: Ուրեմն՝ (x − 2)(x − 700) > 0:

Ամփոփենք.

  1. (x − 2)(x − 700) արտահայտության արժեքը 0 է, երբ x = 2 կամ x = 700։
  2. (−∞, 2) և (700, +∞) միջակայքերին պատկանող x-երի համար (x − 2)(x − 700)
    արտահայտության արժեքը դրական է։
  3. x ∈ (2, 700) դեպքում՝ (x − 2)(x − 700) < 0:
    Այս ամենը կոորդինատային առանցքի վրա կարող ենք պատկերել սխեմատիկ.
  4. Կոորդինատային առանցքի վրա նշենք 2 և 700 կոորդինատներով կետերը:
  5. Յուրաքանչյուր միջակայքի վրա նշենք այդ միջակայքում
    (x − 2)(x − 700) արտահայտության նշանը բնութագրող + կամ – նշանը։

(−∞, 2), (2, 700) և (700, +∞) միջակայքերը կոչվում են (x − 2)(x − 700) արտահայտության
նշանապահպանման միջակայքեր։ Այդ միջակայքերից յուրաքանչյուրում արտահայտության նշանը նույնն է։ Ինչպես տեսնում ենք, հարևան միջակայքերում արտահայտության նշանները տարբեր են։ Այդ օրինաչափությունը խախտվում է, երբ գծային արտադրիչներից որևէ մեկի ցուցիչը զույգ է։

Օրինակ 2
Պարզենք (x − 3)2(x − 1)(x + 5) արտահայտության նշանապահպանման միջակայքերը։
Լուծում։
(x − 3)2(x − 1)(x + 5) արտահայտության արժեքը 0 է դառնում, երբ արտադրիչներից որևէ մեկը հավասարվում է 0-ի, այսինքն՝ x = −5, x = 1 և x = 3 դեպքերում: Կոորդինատային առանցքը −5, 1 և 3 կետերով բաժանվում է չորս միջակայքի՝ (−∞, −5), (−5, 1), (1, 3) և (3, +∞): Այդ միջակայքերից յուրաքանչյուրի համար կարող ենք հեշտությամբ որոշել արտահայտության նշանը։ Պարզվում է, որ (−5, 1) միջակայքում արտահայտությունը բացասական է, իսկ մնացած միջակայքերում՝ դրական։

Ինչպես տեսնում ենք, 3 կետից ձախ ու աջ միջակայքերում արտահայտության նշանը նույնն է։ Պատճառը x − 3 արտադրիչի ցուցիչի զույգ լինելն է։ (x − 3)2 բացասական լինել չի կարող, ուստի չի ազդում արտահայտության նշանի վրա․ արտահայտության նշանը 3 կետից ձախ ու աջ նույնն է։ Գծային արտադրիչներից կազմված արտահայտության նշանապահպանման միջակայքերի սխեմատիկ պատկերը կարող ենք գծել հետևյալ պարզ եղանակով.
• Կոորդինատային առանցքի վրա նշենք բոլոր գծային արտադրիչների արմատները:
• Ընտրենք նշվածներից մեծ թիվ և այդ միջակայքում (ամենաաջ միջակայքում) պարզենք արտահայտության նշանը:
• Շարժվենք ձախ։ Ամեն անգամ առանցքի վրա նշված a կետից ձախ անցնելիս նայենք արտահայտության մեջ x − a արտադրիչի ցուցիչին։ Եթե այն կենտ է, ապա a-ից ձախ անցնելիս արտահայտության նշանը փոխվում է, իսկ եթե զույգ է՝ մնում է նույնը։
Եթե x − a արտադրիչի ցուցիչում ոչինչ գրված չէ, ուրեմն ցուցիչը 1 է՝ x − a = (x − a)1
:

Առաջադրանքներ․

1)Պարզե՛ք արտահայտության նշանը փոփոխականի տվյալ արժեքի դեպքում (նշված կետում)․

ա) (x − 1)(x − 34), x = 11
Բացասական

բ) (x − 3)(x − 0.7), x = 2.2
Բացասական

գ) (x + 2)(x − 7), x = 9
Դրական

դ) (x − 4)(x − 9), x = 13
Դրական

ե) (x + 5)(x − 8), x = −10
Դրական

զ) (x − 5)(x + 10), x = 6
Դրական

2)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության նշանն այդ միջակայքերում.

ա) (x − 2)(x − 8)
x-2=0
x=2
x-8=0
x=8

բ) (x − √6)(x +√8 )
x+√6=0 x=√6
x+√8=0 x=-√8

գ) (x − 10)(x − 100)
x-10=0 x=10
x-100=0 x=100


դ) (x + √15 )(x − 5 √2 )
x+√15=0 x=-√15
x-5 √2=0 x=5 √2

ե) (x − 2√7  )(x + 2)
x-2√7=0 x=2√7
x+2=0 x=-2

զ) (x − 3√6 )(x + 4)
x-3√6=0 x=3√6
x+4=0 x=-4

3)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության նշանն այդ միջակայքերում.
ա) (x − 2)(x − 5)(x − 6)
x-2=0 x=2
x-5=0 x=5
x-6=0 x=6

բ) (x − 1)(x + 2)(x + 3)
x-1=0 x=1
x+2=0 x=-2
x+3=0 x=-3

գ) (x − 1)(x − 2)(x + 3)
x-1=0 x=1
x-2=0 x=2
x+3=0 x=-3

դ) (x − √5 )(x − 2)(x − 3)
x-√5=0 x=√5
x-2=0 x=2
x-3=0 x=3

ե) x(x − 1)(x + √6 )
x=0
x-1=0 x=1
x+√6=0 x=-√6

զ) x(x − 2.5)(x − √6 )
x=0
x-2.5=0 x=2.5
x-√6=0 x=√6

4)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը։ Պարզե՛ք արտահայտության նշանն այդ միջակայքերում.
ա) (x + 2)(3x − 9)
3(x+2) (x-3)
x+2=0 x=-2
x-3=0 x=3

բ) (4x − 20)(x +  3/7 )
4(x-5)(x+3/7)
x-5=0 x=5
x+3/7=0 x=-3/7

գ) (6x − 5)(x + 3)
6(x-5) (x+3)
x-5/6=0 x=5/6
x+3=0 x=-3

դ) (2x − 8)(3x + 21)
6(x-4) (x+7)
x-4=0 x=4
x+7=0 x=-7

ե) (2x + 1/3 )(x − √11 )
2(x+6)(x-√11)
x+6=0 x=-6
x-√11=0 x=√11

զ) (x + 4)(3x − 7)
3(x+4)(x-3/7)
x+4=0 x=-4
x-3/7=0 x=3/7


ԼՈՒԾՈՒՄ։ գ) (6x − 5)(x + 3)-ի արտահայտության առաջին արտադրիչից 6-ը ընդհանուր հանենք՝
(6x − 5)(x + 3) = 6(x − 5/6 )(x + 3)։ Նշանապահպանման միջակայքերն են՝ (−∞, −3), (−3,  5/6) և
(5/6, +∞)։ Առաջին և երրորդ միջակայքերում դրական է, իսկ երկրորդում՝ բացասական։

Posted in Կենսաբանություն 9

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր

1․ Ի՞նչ նյութեր են կազմում կենդանի օրգանիզմի հիմնական բաղադրությունը։
ա) միայն ջուր
բ) օրգանական և անօրգանական նյութեր 
գ) միայն ճարպեր
դ) միայն պրոտեիններ

2․ Որո՞նք են օրգանական և անօրգանական նյութերի հիմնական տարբերությունները։
ա) օրգանականում միշտ կա ածխածին, անօրգանականում՝ ոչ 
բ) օրգանականը լուծվում է ջրում, անօրգանականը՝ ոչ
գ) օրգանականը հիդրոֆոբ է, անօրգանականը հիդրոֆիլ
դ) օրգանականը միայն բջիջներում է, անօրգանականը՝ ոչ

3․ Նշե՛ք կենդանի օրգանիզմում հանդիպող հիմնական օրգանական նյութերը։
ա) ջուր, աղեր
բ) ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր, նուկլեինաթթուներ 
գ) միներալներ
դ) աղեր և հանքային նյութեր

4․ Ի՞նչ է հիդրոֆիլ նյութը։
ա) ջրի հետ կապ չունեցող նյութ
բ) ջրի հետ լավ արձագանքող և լուծվող նյութ  
գ) ճարպային նյութ
դ) միայն օրգանական նյութ

5․ Ի՞նչ է հիդրոֆոբ նյութը։
ա) ջրի հետ լավ արձագանքող նյութ
բ) ջրում վատ լուծվող կամ անհաղթելի նյութ  
գ) սպիտակուց
դ) ածխաջուր