Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ կլիմայի վերընթաց գոտիականությունը

ՀՀ կլիմայի վերընթաց գոտիականությունը

Դաս 13 հղումը

Պատասխանել հարցերին

1.Նշե’լ ՀՀ կլիմայագոյացնող գործոնները։
Հեռավորությունը ծովից (Հայաստանը ծովից հեռու է, դրա պատճառով կլիման մայրցամաքային է)
Լեռնաշխարհը (բարձրությունները փոխում են ջերմաստիճանն ու տեղումները)
Լեռնաշղթաների ուղղությունը և բարձրությունը (ազդում են քամիների և տեղումների վրա)
Հյուսիսային և հարավային օդային հոսանքները (տաք և ցուրտ հոսանքները)

2.Նշել մեր տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները։
Ջերմաստիճանը իջնում է լեռնաշղթերի բարձրանալուն պես (սառչում է բարձրադիր տարածքներում)
Տեղումները ավելի շատ են լեռնային շրջաններում, քան գոգավորություններում
Հարավային կողմում ջերմաստիճանը բարձր է, իսկ հյուսիսում՝ ցածր
Խոնավությունը բարձրանում է լեռների հարավային կողմերում և նվազում՝ ներքին գոգավորություններում

3.Ինչու՞ են ՀՀ ներքին գոգավորություններում ավելի քիչ տեղումներ ստանում, քան եզրանյին լեռնաշղթաները։
Լեռնաշղթաները կանգնեցնում են ամպերի անցումը, արդյունքում ամպերը խտանում են և տեղումներ են իջեցնում լեռնաշղթաների վրա։ Ներքին գոգավորություններում ամպերը արդեն չորանում են ու տեղումներ քիչ են լինում։

4.Քանի՞ վերընթաց գոտի գիտենք ՀՀ_ում։
ՀՀ-ում կա 3 վերընթաց գոտի՝ ցածրադիր (մինչև 800 մ), միջին (800-1800 մ), և բարձրադիր (1800 մ-ից վերև)։

Posted in Ֆիզիկա 9

Պաշտպանված՝ Ինքնաստուգում 13․10 2025

1․ Ի՞նչ մասնիկներ են անցնում մի մարմնի մակերևույթից մյուսին շփման միջոցով էլեկտրականացման ժամանակ: (0,5 միավոր)
1) էլեկտրոններ
2) պրոտոններ
3) ատոմներ
4) իոններ

2. Ո՞րն է լիցքի միավորը: (0,5 միավոր)
1) նյուտոն
2) կուլոն
3) կիլոգրամ
4) պասկալ

3. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը։ (0,5 միավոր)
1) կազմված է միջուկից, որի մեջ առկա են էլեկտրոններ
2) կազմված է միջուկից, որի շուրջը պտտվում են էլեկտրոններ
3) կազմված է էլեկտրոններից և բացասական լիցքավորված միջուկից
4) կազմված է միայն դրական լիցքավորված մասնիկներից

4. Ի՞նչ նշանի լիցք ունի ատոմի միջուկը։ (0,5 միավոր)
1) դրական
2) բացասական
3) դրական կամ բացասական
4) ատոմի միջուկը լիցք չունի

5. Ի՞նչ մասնիկներից է կազմված ատոմի միջուկը։ (0,5 միավոր)
1) Էլեկտրոններից և նեյտրոններից
2) Էլեկտրոններից և պրոտոններից
3) պրոտոններից և նեյտրոններից
4) էլեկտրոններից, պրոտոններից և նեյտրոններից

6. Ի՞նչ նշանի լիցք ունեն էլեկտրոնը և պրոտոնը։ (0,5 միավոր)
1) էլեկտրոնը դրական, պրոտոնը բացասական
2) էլեկտրոնը բացասական, պրոտոնը դրական
3) երկուսն էլ դրական
4) երկուսն էլ բացասական

7. Ատոմը կազմող մասնիկներից որի՞ զանգվածն է ամենափոքրը: (0,5 միավոր)
1) պրոտոնի
2) էլեկտրոնի
3) նեյտրոնի
4) միջուկի

8. Ի՞նչ է իոնը: (0,5 միավոր)
1) ատոմ, որը կորցրել կամ որին միացել է մեկ կամ մի քանի էլեկտրոն
2) ատոմ, որը կորցրել է մեկ կամ մի քանի նեյտրոն
3) ատոմ, որը կորցրել է մեկ կամ մի քանի պրոտոն
4) ատոմ, որի միջուկում պրոտոնների թիվը մեծ է նեյտրոնների թվից

9. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքի ճիշտ ձևակերպումը։ (0,5 միավոր)
1) Մարմնի էլեկտրական լիցքը պահպանվում է:
2) Մարմինների դրական լիցքը հավասար է բացասական լիցքին:
3) Փակ համակարգում տեղի ունեցող բոլոր պրոցեսներում համակարգի գումարային լիցքը պահպանվում է:
4) Բոլոր պատասխանները ճիշտ են:

10. Հայտնի է, որ չեզոք ատոմը կազմված է 16 մասնիկներից, որոնցից 5-ը պրոտոններ են: Քանի՞ էլեկտրոն և քանի նեյտրոն է պարունակում այդ ատոմը: (1 միավոր)
1) 5 էլեկտրոն, 6 նեյտրոն
2) 6 էլեկտրոն, 5 նեյտրոն
3) 11 էլեկտրոն, 5 նեյտրոն
4) 5 էլեկտրոն, 11 նեյտրոն

11. + 4q և –2q լիցքերով միատեսակ մետաղե գնդերը հպեցին
իրար և հետո հեռացրին իրարից: Ի՞նչ լիցք կունենա գնդերից յուրաքանչյուրը: (1 միավոր)
Յուրաքանչյուր գունդ կունենա +1q լիցք

12. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը։ (0,5 միավոր)
Էլեկտրական դաշտն ազդում է …
1) միայն դրական լիցքի վրա:
2) միայն բացասական լիցքի վրա:
3) միայն շարժվող լիցքի վրա:
4) կամայական լիցքի վրա:

13. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտի առկայությունը։ (0,5 միավոր)
1) մեր զգայարաններով
2) լիցքավորված մարմնի վրա նրա ազդեցությամբ
3) ցանկացած մարմնի վրա նրա ազդեցությամբ
4) երկու մարմինների փոխազդեցությամբ

14. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը։ (0,5 միավոր)
Էլեկտրական հոսանքը …
1) լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է:
2) լիցքավորված մասնիկների քաոսային շարժումն է:
3) ատոմների և մոլեկուլների ուղղորդված շարժումն է:
4) ատոմների և մոլեկուլների քաոսային շարժումն է:

15. Ո՞ր դեպքում միջավայրում կառաջանա էլեկտրական հոսանք։ (0,5 միավոր)
1) Եթե միջավայրում առկա են ազատ լիցքակիրներ:
2) Եթե միջավայրում առկա են էլեկտրոններ:
3) Եթե միջավայրում առկա են ազատ լիցքակիրներ և էլեկտրական դաշտ:
4) Եթե միջավայրում առկա է էլեկտրական դաշտ:

16. Ինչպե՞ս են մետաղում շարժվում էլեկտրոնները էլեկտրական դաշտի առկայությամբ։ (0,5 միավոր)
1) Կատարում են անկանոն, քաոսային շարժում:
2) Կատարում են ուղղորդված, կարգավորված շարժում:
3) Անկանոն շարժման հետ մեկտեղ կատարում են ուղղորդված շարժում:
4) Բոլոր պատասխանները ճիշտ են: