1․ Ի՞նչ մասնիկներ են անցնում մի մարմնի մակերևույթից մյուսին շփման միջոցով էլեկտրականացման ժամանակ: (0,5 միավոր)
1) էլեկտրոններ
2) պրոտոններ
3) ատոմներ
4) իոններ
2. Ո՞րն է լիցքի միավորը: (0,5 միավոր)
1) նյուտոն
2) կուլոն
3) կիլոգրամ
4) պասկալ
3. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը։ (0,5 միավոր)
1) կազմված է միջուկից, որի մեջ առկա են էլեկտրոններ
2) կազմված է միջուկից, որի շուրջը պտտվում են էլեկտրոններ
3) կազմված է էլեկտրոններից և բացասական լիցքավորված միջուկից
4) կազմված է միայն դրական լիցքավորված մասնիկներից
4. Ի՞նչ նշանի լիցք ունի ատոմի միջուկը։ (0,5 միավոր)
1) դրական
2) բացասական
3) դրական կամ բացասական
4) ատոմի միջուկը լիցք չունի
5. Ի՞նչ մասնիկներից է կազմված ատոմի միջուկը։ (0,5 միավոր)
1) Էլեկտրոններից և նեյտրոններից
2) Էլեկտրոններից և պրոտոններից
3) պրոտոններից և նեյտրոններից
4) էլեկտրոններից, պրոտոններից և նեյտրոններից
6. Ի՞նչ նշանի լիցք ունեն էլեկտրոնը և պրոտոնը։ (0,5 միավոր)
1) էլեկտրոնը դրական, պրոտոնը բացասական
2) էլեկտրոնը բացասական, պրոտոնը դրական
3) երկուսն էլ դրական
4) երկուսն էլ բացասական
7. Ատոմը կազմող մասնիկներից որի՞ զանգվածն է ամենափոքրը: (0,5 միավոր)
1) պրոտոնի
2) էլեկտրոնի
3) նեյտրոնի
4) միջուկի
8. Ի՞նչ է իոնը: (0,5 միավոր)
1) ատոմ, որը կորցրել կամ որին միացել է մեկ կամ մի քանի էլեկտրոն
2) ատոմ, որը կորցրել է մեկ կամ մի քանի նեյտրոն
3) ատոմ, որը կորցրել է մեկ կամ մի քանի պրոտոն
4) ատոմ, որի միջուկում պրոտոնների թիվը մեծ է նեյտրոնների թվից
9. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքի ճիշտ ձևակերպումը։ (0,5 միավոր)
1) Մարմնի էլեկտրական լիցքը պահպանվում է:
2) Մարմինների դրական լիցքը հավասար է բացասական լիցքին:
3) Փակ համակարգում տեղի ունեցող բոլոր պրոցեսներում համակարգի գումարային լիցքը պահպանվում է:
4) Բոլոր պատասխանները ճիշտ են:
10. Հայտնի է, որ չեզոք ատոմը կազմված է 16 մասնիկներից, որոնցից 5-ը պրոտոններ են: Քանի՞ էլեկտրոն և քանի նեյտրոն է պարունակում այդ ատոմը: (1 միավոր)
1) 5 էլեկտրոն, 6 նեյտրոն
2) 6 էլեկտրոն, 5 նեյտրոն
3) 11 էլեկտրոն, 5 նեյտրոն
4) 5 էլեկտրոն, 11 նեյտրոն
11. + 4q և –2q լիցքերով միատեսակ մետաղե գնդերը հպեցին
իրար և հետո հեռացրին իրարից: Ի՞նչ լիցք կունենա գնդերից յուրաքանչյուրը: (1 միավոր)
Յուրաքանչյուր գունդ կունենա +1q լիցք
12. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը։ (0,5 միավոր)
Էլեկտրական դաշտն ազդում է …
1) միայն դրական լիցքի վրա:
2) միայն բացասական լիցքի վրա:
3) միայն շարժվող լիցքի վրա:
4) կամայական լիցքի վրա:
13. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտի առկայությունը։ (0,5 միավոր)
1) մեր զգայարաններով
2) լիցքավորված մարմնի վրա նրա ազդեցությամբ
3) ցանկացած մարմնի վրա նրա ազդեցությամբ
4) երկու մարմինների փոխազդեցությամբ
14. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը։ (0,5 միավոր)
Էլեկտրական հոսանքը …
1) լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է:
2) լիցքավորված մասնիկների քաոսային շարժումն է:
3) ատոմների և մոլեկուլների ուղղորդված շարժումն է:
4) ատոմների և մոլեկուլների քաոսային շարժումն է:
15. Ո՞ր դեպքում միջավայրում կառաջանա էլեկտրական հոսանք։ (0,5 միավոր)
1) Եթե միջավայրում առկա են ազատ լիցքակիրներ:
2) Եթե միջավայրում առկա են էլեկտրոններ:
3) Եթե միջավայրում առկա են ազատ լիցքակիրներ և էլեկտրական դաշտ:
4) Եթե միջավայրում առկա է էլեկտրական դաշտ:
16. Ինչպե՞ս են մետաղում շարժվում էլեկտրոնները էլեկտրական դաշտի առկայությամբ։ (0,5 միավոր)
1) Կատարում են անկանոն, քաոսային շարժում:
2) Կատարում են ուղղորդված, կարգավորված շարժում:
3) Անկանոն շարժման հետ մեկտեղ կատարում են ուղղորդված շարժում:
4) Բոլոր պատասխանները ճիշտ են: