Posted in Հանրահաշիվ 9

A*f(x) ֆունկցիայի գրաֆիկը

1)Տրված f(x) ֆունկցիայի զրոները 3-ն ու 8-ն են: Գտե՛ք ա) −10f(x), բ) — 4f(x + 1) գ) -2/3 f(x – 4) ֆունկցիայի զրոները:

ա (3;8)

բ (2;7)

գ(7;12)

2)Տրված f(x) ֆունկցիան y-ների առանցքի երկայնքով ձգեցին 1.5 անգամ և իջեցրին 5 միավորով ներքև: Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը ստացվեց:

1,5f(x)-5

3)Տրված է f(x) ֆունկցիան, որի արժեքների տիրույթը [0, 9] միջակայքն է։ Գտե՛ք ա) 4f(x), բ)5/6f(x) ֆունկցիայի արժեքների տիրույթը:

[0;36]

[0;7,5]

4)Տրված է f(x) ֆունկցիայի գրաֆիկը: Պատկերե՛ք 3f(x) ֆունկցիայի գրաֆիկը.

5)Տրված է f(x) ֆունկցիայի գրաֆիկը: Պատկերե՛ք — f(x) ֆունկցիայի գրաֆիկը:

6)Գտնել 3/4 և 5/8 թվերի գումարի հակադարձ թիվը։

8/11

7)Գտնել 2/3 և 3/4 թվերի գումարի հակադարձ թիվը։

12/17

8)Գտնել 4/5 և 1/4 թվերի գումարի հակադարձ թիվը։

21/20

Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականությւոն

29.10.2025

Աշխատանք դասարանում  
1. Բաց թողնված տեղերում գրե՛ք համապատասխան տառը։

Ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե, հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր։

2. Ճշտե՛ք բառերի գրություն, պետք է գրվեն միասին, անջատ կամ գծիկով։

Սերնդեսերունդ, քարեդարյան, այրուձի, փոստ-հեռագրատուն, տարեցտարի, իսպառ, քափ-քրտինք, օրնիբուն, գողեգող, այլընտրանք։

3. Գրե՛ք տրված բառերում տեղի ունեցած հնչյունափոխությունը։

Երևութական, մնջախաղ, փափկասուն, ձվաձև, գունավոր, ոսկերիզ, մտադրություն։

երևույթ>յ-ն միացել է ու-ին, մունջ>ու-ն դարձել է ը, փափուկ>ու-ն սղվել է, ձու>ու-ն դարձել է վ, գույն>յ-ն միացել է ու-ին, ոսկի>ի-ն սղվել է, միտ>ի-ն դարձել է ը

4. Ճիշտ տեղադրե՛ք բառային շեշտը։

Իհա՛րկե, հե՛տ գալ, գիսա՛ստղ, քանի՛երորդ, գի՛րքդ, հանդո՛ւգն, գրե՛թե, արկղի՛կ։

5. Առանձնացրե՛ք հոմանիշ զույգերը։

Թույր, մատղաշ,անսայթաք,բաղձանք,հմայել,նման, խոհեմ,դալար, սխալ, հրապաուրել, իղձ, հանգույն, ողջամիտ, անգայթ։

մատղաշ-դալար, անսայթաք-անգայթ, հրապուրել-հմայել, հանգույն-նման, բաղձանք-իղձ, թյուր-սխալ, ողջամիտ-խոհեմ

6. Գրե՛ք տրված դարձվածքների բացատրությունը՝ բախտավոր աստղի տակ ծնվել, ձայն բարբառո հանապատի,  կանաչ-կարմիր կապել, վերջին մոհիկան,  մի սանրի կտավ,  ափերց դուրս գալ, աչքը ճամփին մնալ։

հաջողակ,ուշադրության չարժանացած խոսք, զուգվել-զարդարվել,վերջին ներկայացուցիչ,  միանման, ինքնատիրապետումը կորցնել, վատ բան վճռել

7. Առանձնացրե՛ք պատճառական ածանց ունեցող բայերը՝ մոտեցնել, մրցել, գրել տալ, խաղացնել, երգել տալ, վերակենդանանալ, անհագստացնել, հիշեցնել, առնել-տալ։

8. Տրված նախադասություններում ընդգծել մակբայները։

Փոքրիկը կամաց-կամաց սովորեց երգել։

Հեղուկը քիչ-իքչ լցվեց տարայի մեջ։

Արքայադուստրը շեշտակի նայեց զինվորին։

Ուշացել էր,  նկատեց հորը, իսկույն վեր թռավ անկողնուց։

Գևորգը եղբայրաբար օգնեց իր մտերիմ ընկերոջը։

Պետք է սովորել հիմա, որպեսզի ունենանք բարեկեցիկ ապագա։

9. Տրված նախադասություններում ընդգծե՛ք ուղիղ խնդիրները։

Հայրսը սիրում էր որդուն։

Անհամբերությամբ ու ոգևորությամբ տղան կարդում էր գիրքը։

Ես կարդացել եմ Դուրյան։

Քամին շարժում էր ծառերը։

10. Ո՞րն է նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։

Նրա՝ ածուխի պես սև ու խիտ մորուքն սկսվում էր համարյա աչքերի տակից ու ծածկում ամբողջ երեսն ու կոկորդը, ․․․․

Ա․ Բայց նրան սիրահարված էին բոլորը։

Բ․ ստացվում է, որ շատ տգեղ տեսք ուներ։

Գ․ իսկ արծվային քիթն անգամ ծածկված էր մազերով։

11. Ո՞ր նախադասության մեջ կա փոխաբերություն։

Ա․ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։

Բ․ Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցախերի վրա, եղեգնով պատել վրանները։

12. Կետադրի՛ր նախադասությունները։

Ա․ Վրաններից մեկը պատկանում էր Պապ թագավորին, մյուսը՝ սպարապետ Մուշեղին, իսկ երրորդը՝ Ներսես կաթողիկոսին։

Բ․ Բոլորը միասին բարձրացան վերնահարկ որ գմբեթարդ շինություն էր զարդարված մարմարյա սալերով։

Գ․ Թվում էր՝ քաղցից խելքս թռցնում եմ։

Դ․ Ամայի տարածության մեջ միայնակ մնալով՝ ընկա գետնին, և հեծկլտոցիս ձայնը խախտեց շրջապատի լռությունը։

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։

Ա․ Եվ այդ նշան-պատկերները կոչվում էին հերոգլիֆներ, որոնց քանակն հասնում էր մոտ 750-ի, և դրանք փորագրում էին քարի, փայտի, նաև պապիրուսի վրա։

Բ․ Գրի ստեղծումը դարձավ պահանջ, սակայն սկզբնական գիրը ուղղակի բառի պարզագույն նկարն էր, ինչպես արևը, որը պատկերվում էր կենտրոնում կետ ունեցող շրջանի նշանով։

Գ․ Մթա չորրորդ հազարմայակում եգիպտացիների գիտելիքներն այնքան շատ էին, որ դրանց բանավոր փոխանցումը սերնդեսերունդ դառնում էր անհնարին։

Դ․ Հետագայում նշանով սկսեցին արտահայտել ոչ միայն առանձին բառեր, այլև մեկ կամ մի քանի բաղաձայն հնչյուններ՝ բաց թողնելով ձայնավորները։

Գ, Բ, Ա, Դ

14. Գրի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղի՛ր։

Համաձայն ավանդույթի՝ նրա նախնիները ծագել են վիշապներից։

15.Ուղղի՛ր նախադասության քերականական սխալը։

Ամբողջ ժողովուրդը պապանձնված կանգնել էր՝ ասես խլացած Բուղայի մահացու սպառնալիքների առաջ։

16. Տրված բառերը տեղադրե՛ք բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

․․․․․․․․․․․․․․․ խուսափելու համար պարսիկ զինվորները ․․․․․․․․․․․ փորձում էին  խոցել արնաթաթախ, ․․․․․․․․․․․փղերին՝ կարծես մոռացած իրենց բուն ․․․․․․․․․․․․․։

տեգ, կոխկրտվել, գրգռվել, թշնամի

Posted in Գրականություն 9

Լրացուցիչ աշխատանք (տանը)

28.10.2025

Կարդացե՛ք Օ․ Հենրիի ,,Վերջին տերևը,, ստեղծագործությունը և գրավոր ներկայացրե՛ք ձեր տպավորությունները, մտորումները ստեղծագործության վերաբերյալ։ 

Օ․ Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքը շատ հուզիչ և խոր իմաստ ունեցող ստեղծագործություն է։ Այն պատմում է բարեկամության, հավատքի և ինքնազոհության մասին։

Պատմության մեջ երկու աղջիկներ՝ Սյու և Ջոնսի, ապրում են միասին։ Ջոնսին հիվանդ է և կորցնում է ապրելու հույսը։ Նա մտածում է, որ երբ ծառի վերջին տերևը թափվի, ինքը էլ չի ուզենա ապրի։ Բայց նրանց հարևանը՝ ծեր նկարիչ Բերմանը, տեսնելով աղջկա վիճակը, որոշում է օգնել նրան։ Նա մի գիշեր դուրս է գալիս ուժեղ քամու ու անձրևի տակ և նկարում է ծառի վրա մի տերև՝ այնպես, որ այն իրական թվա։ Այդ կերպ նա փրկում է Ջոնսիին՝ վերադարձնելով նրա հավատը կյանքին, սակայն Բերմանը հիվանդանում է և մահանում։

Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան մեծ ուժ ունի մարդուն օգնելու ցանկությունը։ Երբեմն մեկի փոքրիկ արարքը կարող է ուրիշի կյանքը փոխել։ Բերմանը իր կյանքը զոհեց, բայց դրա շնորհիվ մեկ ուրիշը ապրեց։

Ինձ շատ դուր եկավ պատմվածքը, որովհետև այն սովորեցնում է լինել բարի, չհանձնվել և հավատալ, որ նույնիսկ ամենաբարդ պահին կարող է լինել հույս։ «Վերջին տերևը» հիշեցնում է, որ իրական գեղեցկությունը մարդկանց մեջ է՝ նրանց սրտերում ու գործերում։