28.10.2025
Կարդացե՛ք Օ․ Հենրիի ,,Վերջին տերևը,, ստեղծագործությունը և գրավոր ներկայացրե՛ք ձեր տպավորությունները, մտորումները ստեղծագործության վերաբերյալ։
Օ․ Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքը շատ հուզիչ և խոր իմաստ ունեցող ստեղծագործություն է։ Այն պատմում է բարեկամության, հավատքի և ինքնազոհության մասին։
Պատմության մեջ երկու աղջիկներ՝ Սյու և Ջոնսի, ապրում են միասին։ Ջոնսին հիվանդ է և կորցնում է ապրելու հույսը։ Նա մտածում է, որ երբ ծառի վերջին տերևը թափվի, ինքը էլ չի ուզենա ապրի։ Բայց նրանց հարևանը՝ ծեր նկարիչ Բերմանը, տեսնելով աղջկա վիճակը, որոշում է օգնել նրան։ Նա մի գիշեր դուրս է գալիս ուժեղ քամու ու անձրևի տակ և նկարում է ծառի վրա մի տերև՝ այնպես, որ այն իրական թվա։ Այդ կերպ նա փրկում է Ջոնսիին՝ վերադարձնելով նրա հավատը կյանքին, սակայն Բերմանը հիվանդանում է և մահանում։
Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան մեծ ուժ ունի մարդուն օգնելու ցանկությունը։ Երբեմն մեկի փոքրիկ արարքը կարող է ուրիշի կյանքը փոխել։ Բերմանը իր կյանքը զոհեց, բայց դրա շնորհիվ մեկ ուրիշը ապրեց։
Ինձ շատ դուր եկավ պատմվածքը, որովհետև այն սովորեցնում է լինել բարի, չհանձնվել և հավատալ, որ նույնիսկ ամենաբարդ պահին կարող է լինել հույս։ «Վերջին տերևը» հիշեցնում է, որ իրական գեղեցկությունը մարդկանց մեջ է՝ նրանց սրտերում ու գործերում։